The Walking Dead (համակարգչային խաղ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Walking Dead
TWD-game-cover.jpg
ՄշակողTelltale Games
ՆախագծողՄարկ Դարին, Ջեյն Ռոդկին և Շոն Վանաման
ՀրատարակիչTelltale Games
ԿոմպոզիտորՋարեդ Էմերսոն-Ջոնսոն
Սերիայի մասThe Walking Dead?
ՀաջորդThe Walking Dead: Season Two?
Թողարկման թվական
ՊլատֆորմներiOS
OS X
Microsoft Windows
PlayStation 3
Xbox 360
ՇարժիչTelltale Tool
Ժանրգրաֆիկաարկածային, դերակատարողական
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Տարիքային
վարկանիշներ
PEGI 18.svg
PEGIPEGI 18
USKUSK 18
ESRB17+[2]
Կրիչթվային բաշխում, Steam և Էպիկ գեյմզ սթոր
Պաշտոնական կայքtelltalegames.com/walkingdead

«The Walking Dead (հայերեն` Քայլող մեռյալները, այլ անվանումներ՝ The Walking Dead։ The Game, The Walking Dead։ Season One),[3] 2012 թվականի ընթացքում թողարկված էպիզոդային գրաֆիկաարկածային և դերակատարողական ժանրի համակարգչային խաղ՝ iOS, OS X, Microsoft Windows, PlayStation 3 և Xbox 360 համակարգերի համար։ Հիմնված է Ռոբերտ Քըրքմանի հեղինակած համանուն պատկերապատումների վրա։ Խաղը մշակվել և թողարկվել է «Telltale Games» ստուդիայի կողմից։ Նախնական շրջանում պլանավորված էր խաղը թողարկել 2011-ի վերջին, սակայն հետագա հարստացման պատճառով այն տեղափոխվում է հաջորդ տարվա սկիզբ։ Բաղկացած է հինգ էպիզոդներից, որոնցից յուրաքանչյուրը լույս է տեսել 2012-ի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ «Telltale Games»-ը թողարկել է նաև խաղի ընդհանուր տարբերակը։

Խաղի իրադարձությունները, ինչպես կոմիկսներում և հեռուստասերիալում, կատարվում է ԱՄՆ Ջորջիա նահանգում` զոմբի ապոկալիպսիսից հետո։ Ինչևէ, խաղի հիմնական հերոսները նորամուծություն են, չնայած որ իրենց դրվագներն են ունենում կոմիկսների և հեռուստասերիալի հիմնական կերպարներ Հերշել Գրինը և Գլեն Ռին։ Գլխավոր հերոսը և խաղացվող կերպարն է Ջորջիայի համալսարանի դասախոս Լի Էվերեթը, ով ապոկալիպսիսի ժամանակ ոստիկանության մեքենայով տեղափոխվում էր մոտակա բանտ։ Էվերեթը փրկում է 8-ամյա աղջնակի` Կլեմենտայն անունով և հետագայում հոգ տանում նրա մասին։

«The Walking Dead»-ը ի տարբերություն դասական գրաֆիկաարկածային վիդեոխաղերի, շեշտը դնում է կերպարային զարգացման վրա, քան թե գլուխկոտրուկների։ Խաղի հետագա զարգացումները կախված են օգտագործողի ընդունած որոշումներից և պատասխաններից։ Որոշումները կարող են դառնալ նաև որոշ հերոսների մահվան պատճառ։

Խաղը քննադատների կողմից արժանացել է դրական գնահատականի՝ տիրող ազդեցիկ և էմոցիոնալ ոճի, ինչպես նաև Լիի և Կլեմենտայնի միջև ստեղծված յուրահատուկ հայր-դուստր հարաբերությունների ցուցադրման համար։ Խաղը մոտ 80 անգամ ստացել է «Տարվա լավագույն վիդեոխաղ» կատեգորիայի պարգև։

«Telltale Games»-ը հայտարարում է 2013-ին խաղի երկրորդ եթերաշրջանի թողարման մասին[4][5][6]։ 2013 թվականի հուլիսին «Telltale»-ը թողարկում է «400 օր» (400 Days) կոչվող լրացուցիչ բեռնելի էպիզոդը։ Խաղի երկրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդը լույս է տեսնում նույն թվականի դեկտեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նորիս Էրիկ։ ««The Walking Dead»-ի 2-րդ էպիզոդն արդեն հասանելի է այսօր»։ «Քրեյվ օնլայն»։ Վերցված է Հունիսի 28, 2012 
  2. ESRB: The Walking Dead
  3. ««The Walking Dead: The Game». 5-րդ գործողություն»։ Այ Ջի Էն։ 2012-11-19։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23–ին 
  4. «Թելթեյլ գեյմսը պատրաստվում է ստեղծել «Քայլող մեռյալների» երկրորդ եթերաշրջանը»։ Իսքեյպիստ։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 16 
  5. ««Քայլող մեռյալների» երկրորդ եթերաշրջանը թողարկվելու է Թելթեյլի կողմից»։ «Ջոյստիք»։ Վերցված է 2011 թ․ մարտի 8 
  6. ««Քայլող մեռյալներ» համակարգչային խաղը ունենալու է շարունակությունը»։ «Գամասուտրա»։ Վերցված է 2011 թ․ մարտի 8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]