Teach For America

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Teach For America
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1989
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, ԱՄՆ
ՀիմնադիրՈւենդի Կոպ
Կայքteachforamerica.org

Teach For America (Դասավանդիր, Ամերիկա), ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն, որը հավաքագրում է նորավարտ մանկավարժներին` ԱՄՆ-ի ցածր եկամուտ ունեցող բնակավայրերում որպես ուսուցիչ աշխատելու համար[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականին, Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ Ուենդի Կոպի կողմից: 1990 թվականին ներդրումների շնորհիվ TFA-յում սկսել են աշխատել 384 երիտասարդ ուսուցիչներ[2]: 2012 թվականին կազմակերությունն ստացել է 48.000 դիմում, արդյունքում 5800 նոր ուսուցիչներ են ընտրվել` 48 շրջանների համար: Նրանցից 38%-ը եղել են եվրոպոիդ ռասայից, 13%-ը` աֆրոամերիկացիներ, իսկ 10%-ը` լատինոամերկյան ծագման[3]:

Կազմակերպության գործունեության առաջին 10 տարիների պատմությունն արտացոլված է Կոպի One Day, All Children: The Unlikely Triumph of Teach For America and What I Learned Along the Way գրքում: 2011 թվականի հունվարին Ուենդի Կոպը լույս է ընծայել իր երկրորդ` A Chance To Make History գիրքը, որում նկարագրել է ամերիկյան կրթության հանդեպ իր հայացքները` այդ համակարգում 20 տարի աշխատելուց հետո[4]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Teach For America-յի երիտասարդ ուսուցիչները

Teach For America-ն առաջարկում է քոլեջների և համալսարանների շրջանավարտներին երկու տարի աշխատել ԱՄՆ-ի ամբողջ տարածքի գյուղական կամ քաղաքային համայնքների դպրոցներում` որպես ուսուցիչ: Այդպիսով շրջանավարտները հնարավորություն են ստանում դասավանդելու կարևոր փորձ ձեռք բերել և ուսուցանում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին: Միևնույն ժամանակ, նորավարտների գործունեությունը դեպքերի մեծամասնությունում հավաստագրված չէ, սակայն TFA-յում նրանք կարող են դպրոցում աշխատանքն ավարտելիս կուրսային աշխատանք պաշտպանել և հավաստագիր ստանալ:

Դասավանդումն սկսելուց առաջ ուսուցիչներն անցնում են 5 շաբաթյա ամառային վերապատրաստում դպորցական ծրագրերի համար[5]: Teach For America-ն մասնակցում է երեխաների կրթական գործընթացին ինչպես քաղաքային համայնքներում, օրինակ, Նյու Յորքում կամ Հյուսթոնում, այնպես էլ` գյուղական բնակավայրերում:

2014 թվականին Teach For America-ն հայտարարել է, որ ծրագրին մասնակցած ուսուցիչների 64%-ը շարունակում են դասավանդել[6]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Teach For America-ն բազմիցս ենթարկվել է քննադատության: Շատ ընդդիմախոսներ պնդում են, որ ծրագիրը փորձառու ուսուցիչներին փոխարինում է երիտասարդներով, որոնք սովորում են ընդամենը 5 ամիս, սակայն աշխատում են փորձառուներին հավասար պայմաններում և նույն աշխատավարձով[7]:

Յու-Ես-Եյ Թուդեյ-ի հոդվածներից մեկում լրագրողը գրել է, որ շատերն անհանգստացած են այն փաստով, որ TFA-ն խլում է մասնագետների աշխատատեղերը` զրկելով նրանց աշխատանքից: Հոդվածում հիշատակվում է նաև որոշ երիտասարդ ուսուցիչների` ոչ պրոֆեսիոնալ լինելը: TFA-յի մամուլի քարտուղար Քերսի Մարսելլոն հայտարարել է, որ նորավարտները հիմնականում դասավանդում են ցածր զարգացած շրջաններում և աշխատանքի ընդունվելիս անցնում են նույն հարցազրույցը, ինչ որ մյուս ուսուցիչները[8]:

TFA-յի քննադատները որպես փաստարկ ներկայացնում են նաև Mathematica Policy Research-ի` 2004 թվականին անցկացված հետազոտության արդյունքները, որը ցույց է տվել, թե ծրագրի մասնակից ուսուցիչների` մաթեմատիկա առարկայից երեխային փոխանցած գիտելիքն աննշան է` համեմատած դասական ուսուցիչների հետ: Միևնույն ժամանակ` որևէ տարբերություն չկա երկու խմբերի ընթերցանության արդյունքներում[8][9]:

2010 թվականին թողարկված Campus Progress-ի հոդվածում կասկածի տակ է դրվում այն փաստը, թե երիտասարդ ուսուցիչները պատրաստ են ծայրահեղ պայմաններում աշխատելուն, երբ կարճ դասընթացից հետո նրանք հայտնվում են ԱՄՆ-ի ամենաանբարենպաստ դպրոցներում[10]:

2011 թվականին Կոպը Սիեթլի ռադիոյով ասել է, որ ամերիկացիները հաճախ չեն հասկանում TFA-յի գործառույթը: «Մենք առաջնորդության զարգացման կազմակերպություն ենք, ոչ թե կրթական: Կարծում եմ, որ եթե սա չի ընկալվում, ամեն ինչ կարելի է հեշտորեն ավերել»: Ըստ քննադատների, Կոպի այս միտքը ցույց է տալիս, որ ծրագիրը գոյություն ունի ավելի շատ նորավարտների կարիերայի աճի, այլ ոչ թե` այն աշակերտների համար, ում այն կոչված է օժանդակել[11]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tenney Garrett (10 января 2010)։ «Obama pal Bill Ayers calls Teach for America 'a fraud'»։ Fox News։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-16-ին։ Վերցված է հունիսի 4, 2015 
  2. «Our History» (անգլերեն)։ Teach For America։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-24-ին։ Վերցված է 2015-06-03 
  3. Gaby Barahona (5 сентября 2012)։ «Teach For America Announces The Schools Contributing The Most Graduates To Its 2012 Teaching Corps» (անգլերեն)։ Teach For America։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին։ Վերցված է 2015-06-03 
  4. «About the book» (անգլերեն)։ Achancetomakehistory.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-07-ին 
  5. TFA (2006)։ «Summer Institute»։ TFA։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-06-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2006 
  6. «Teach For America 2014 Annual REPORT» (անգլերեն)։ Teach For America։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-14-ին։ Վերցված է 2015-06-03 
  7. Olivia Blanchard (2013-09-23)։ «I Quit Teach for America»։ The Atlantic։ Վերցված է 2015-06-04 
  8. 8,0 8,1 Greg Toppo (29 июля 2009)։ «Teach for America: Elite corps or costing older teachers jobs?»։ USA Today։ Վերցված է 2015-06-04 
  9. Decker, Paul; Mayer, Daniel; Glazerman, Steven: Mathematica Policy Research, Inc. (2004)։ «The Effects of Teach For America on Students: Findings from a National Evaluation» (PDF)։ MPR։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-17-ին։ Վերցված է հունիսի 4, 2015 
  10. Kristi Eaton (5 января 2010)։ «Teach for America Dropouts» (անգլերեն)։ Campus Progress։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին 
  11. Alexandra Hootnick (15 апреля 2014)։ «Teachers Are Losing Their Jobs, but Teach for America’s Expanding. What’s Wrong With That?» (անգլերեն)։ The Nation։ Վերցված է 2015-06-03