Դասավանդի՛ր, Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դասավանդիր, Հայաստանից)
Դասավանդի՛ր, Հայաստան
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2013
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀիմնադիրԼարիսա Հովհաննիսյան
Կայքteachforarmenia.org

Դասավանդի՛ր, Հայաստան (անգլ.՝ Teach for Armenia), Teach for All միջազգային կրթական կազմակերպության Հայաստանյան ծրագիր։ Ծրագիրը գործում է աշխարհի շուրջ 40 երկրներում։ Նպատակն է որակյալ կրթության հասանելիության և տարածվածության ապահովումը աշխարհի յուրաքանչյուր ծայրում։ Ծրագիրը Հայաստանում գործում է 2015 թվականից։

Ծրագիրը Հայաստանում հիմնադրվել է 2013-ից, իսկ արդեն 2015-ից ծրագրի շրջանակներում, շուրջ 14 մասնակիցներ, համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո ուղևորվեցին իրենց նոր համայնքներ, որտեղ պետք է գործունեություն ծավալեին առաջիկա երկու տարիների ընթացքում, որոնց արդեն հաջորդ տարի միացան նոր՝ 28 մասնակիցներ, տեղաբաշխվելով Հայաստանի հինգ մարզերում ՝ Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք