Teach For All

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Teach For All
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված2007
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՀիմնադիրՈւենդի Կոպ
Կայքteachforall.org(անգլ.)

Teach For All, անկախ սոցիալական կազմակերպությունների ցանց, որը հետաքրքված է այդ կազմակերպությունների երկրներում կրթության որակի բարձրացմամբ։ Այս կազմակերպությունները աշխատանքի են ընդունում քոլեջները և համալսարանները համեմատաբար հաջող կերպով ավարտած ուսանողներին, որպեսզի նրանք երկու տարվա ընթացքում դասավանդեն սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին։ Կազմակերպությունը 2007 թվականին[1] հիմնել են Վենդի Կոպը («Teach For America»-ի գլխավոր տնօրենը) և Բրեդ Ուիգդորցը («Teach First»-ի գլխավոր տնօրենը) ։ «Teach For All»-ի նպատակն է մեծացնել կրթություն ստանալու հնարավորության սահմանները ամբողջ աշխարհում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Teach For All»-ն ստեղծվել է 2007 թվականին՝ «Teach For America» (կրթական ոչ առևտրային կազմակերպություն ԱՄՆ-ում) և «Teach First»֊ի(կրթական ոչ առևտրային կազմակերպություն Մեծ Բրիտանիայում)[1] համագործակցության հիման վրա։ «Teach For All»-ն ի սկզբանե ստեղծված է եղել որպես «Teach For America»-ի ծրագիր, սակայն ներկա պահին իրենից ներկայացնում է առանձին ֆինանսավորվող կազմակերպություն[1]։ Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[2]։ Կազմակերպության տարեկան բյուջեն կազմում է 14,8 միլիոն դոլար, որը գոյանում է գլոբալ ֆոնդերից և մասնավոր անձանց բյուջեներից[3]։

«Teach For All»-ը ներկայումս ունի 34 գործընկերային կազմակերպություն ամբողջ աշխարհում[3]։ Ցանցի շրջանակներում «Teach For All»-ը աջակցում է ավելի քան 11 000 ուսուցիչների, ովքեր դասավանդում են շուրջ 800 000 ուսանողների[4]։ Ցանցին միանալու հայտ են ներկայացրել սոցիալական ձեռնարկատերեր՝ 80 երկրներից[3]։

«Teach For All»-ը ստացել է մի շարք գրանտներ և աջակցություններ գլոբալ ֆոնդերից և կորպորացիաներից։ Առաջին գործընկերը եղել է «McKinsey & Company»-ին, որն օգնել է ստեղծել Էքսպերիմենտալ կազմակերպություն Չիլիում[5]։ 2009 թվականին «Teach For All»-ն ստացել է Ֆոնդ Սկոլլայից սոցիալական ձեռներեցության մրցանակ՝ տարեկան 765,000 դոլարի չափով երեքամյա նվիրատվություն[6]։ Մրցանակը բաշխվել է կազմակերպություններին, որոնք արդեն աչքի են ընկել էական ազդեցությամբ։

2010 թվականին «Teach For All»-ը "ORACLE"[7] կորպորացիայից ստացել է գրանտ։ Գրանտը պետք է նպաստեր ծրագրի տարածմանը նոր երկներում։ Նույն տարում Deutsche Post DHL և «Teach For All» կազմակերպությունները հայտարարեցին գլոբալ համագործակցության մասին, որը պետք է ապահովեր ֆինանսական աջակցության ցանցով։ Գործընկերության հիմնական նպատակն է ձեռնարկության մեծացումը Արգենտինայում, Չիլիում, Պերուում և Հնդկաստանում։ Գործընկերությունը պետք է նպաստի Իսպանիայում և Բրազիլիայում[8] կազմակերպությունների զարգացմանը։

2015 թվականից «Teach for All» միջազգային կրթական կազմակերպության ծրագիրը գործում է նաև Հայաստանում՝ «Դասավանդիր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 History. (2010). Teach For All. Արխիվացված 2011-07-28 Wayback Machine Retrieved 14 November 2010.
  2. [1] Արխիվացված 2013-09-28 Wayback Machine Teach For All. NewProfit Inc. Retrieved 21 November 2010.
  3. 3,0 3,1 3,2 Beck, E. (2010) Project: Teach For All. Change Observer. Արխիվացված 2010-12-23 Wayback Machine Retrieved 14 November 2010
  4. Teach For All. Skoll Foundation. Retrieved 17 November 2010.
  5. Kohut, M. (2010) Bringing Teach For America to Chile. Արխիվացված 2017-07-04 Wayback Machine Harvard Kennedy School News. Retrieved 21 November 2010
  6. PR Newswire. (2009). Skoll Foundation adds seven organizations to its portfolio of leading social entrepreneurs. Retrieved 21 November 2010 from LexisNesix
  7. [2] Oracle commitment grant: Teach For All. Oracle. Retrieved 21 November 2010
  8. Deutsche Post DHL and Teach For All launch global partnership. Financial. Արխիվացված 2013-04-22 Wayback Machine Retrieved 21 November 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]