Ուենդի Կոպ
Ուենդի Կոպ անգլ.՝ Wendy Kopp | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 29, 1967 (54 տարեկան) |
Ծննդավայր | Օստին, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց |
Մասնագիտություն | մենեջեր |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ուենդի Սյու Կոպ (անգլ.՝ Wendy Syu Kopp, հունիսի 29, 1967, Օստին, ԱՄՆ), Դասավանդիր Ամերիկայի հիմնադիր և խորհրդի նախագահ։ «Դասավանդիր Ամերիկան» շահ չհետապնդող կազմակերպություն է, որը կյանքի է կոչվել ապահովելու կրթական հավասար իրավունքներ բոլոր երեխաների համար անկախ սոցիալական կարգավիճակից։ Ուենդի Կոպը համարվում է նաև անկախ, շահույթ չհետապնդող Teach For All կազմակերպությունների համաշխարհային ցանցի գործադիր տնօրեն և համահիմնադիր։ Teach For All ցանցը կիրառվում է տարբեր երկրներում, սակայն նույն Դասավանդիր Ամերիկայի մոդելով[2]։
2014 թվականին, ըստ Fortune֊ի, Ուենդի Կոպը «Աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդներ» ցուցակում 25֊րդն է ճանաչվել[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուենդի Կոպն ավարտել է Դալլասի Highland Park High School միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Փրինսթոնի համալսարանին կից Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոցը։ 1989 թվականին Փրիսթոնում ստացել է մշակույթի գծով բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորելու ընթացքում եղել է Business Today ուսանողական ամսագրի և Համալսարանի մամուլի ակումբի անդամ։
Teach For America[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին Ուենդի Կոպն իր ատենախոսական աշխատանքի մեջ առաջարկում է ստեղծել Teach For America կազմակերպությունը։ Այս թեզը գրելիս Ուենդի Կոպը խորհրդակցել էր հասարակագիտության ավագ պրոֆեսոր Մարվին Բրեսլերի հետ[4]։ Նախագծի նպատակն էր ներգրավել երիտասարդ մասնագետների, որոնք մի քանի տարի կդասավանդեին սոցիալապես անապահով ամերիկացի երեխաներին[5]։ Փրինսթոնն ավարտելուց որոշ ժամանակ անց Կոպը հիմնադրում է Teach For America կազմակերպությունը։ 1990 թվականին 500 շրջանավարտներ միանում են Teach For America֊ին, որպես դասավանդողներ[6]։
Սոցիալական ձեռնարկատիրությունը խթանող Echoing Green կազմակերպությունը 1991 թվականին Teach For America կազմակերպության զարգացման նպատակով Դրամաշնորհ է տրամադրում վերջինիս։ 2012 թվականին Teach For America֊ի մաքուր տարեկան ակտիվները կազմում էին $419,098,314[7]։
2007 թվականին Ուենդի Կոպը ստեղծում է շահույթ չհետապնդող անկախ կազմակերպությունների համաշխարհային ցանցը, որը հիմնված էր նույն Դասավանդիր Ամերիկայի կառուցվածքի վրա։ 2013 թվականին Ուենդին լքում է գործադիր տնօրենի պաշտոնը և ստանձնում է կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնը[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոպն ամուսնացած է Ռիչարդ Բորտի հետ, ով KIPP ֆոնդի նախագահն է։ Ապրում են Նյու Յորքում, ունեն չորս երեխա[9]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի ապրիլին Washington Post-ը Ուենդի Կոպի «Պատմություն կերտելու հնարավորություն» գիրքը ամենավաճառվող ոչ գեղարվեստական կոշտ կազմով գրքերի ցանկում տասներորդն է ճանաչել[10]։
2014 թվականին Ուենդի Կոպը «Աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդներ» Fortune֊ի ցուցակում 25֊րդն է ճանաչվել[3]։
Պատվավոր դոկտորի կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 թվականին - Օկլահոմայի համալսարան
- 2013 թվականին - Բոստոնի համալսարան
- 2012 թվականին - Հարվարդի համալսարան
- 2010 թվականին - Մարքեթի համալսարան
- 2009 թվականին - Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարան
- 2008 թվականին - Ջորջտաունի համալսարան
- 2007 թվականին - անգլ.՝ Mount Holyoke College
- 2007 թվականին - Ռոուդսի քոլեջ
- 2004 թվականին - Պեյսի համալսարան
- 2001 թվականին - Սմիթի քոլեջ
- 2000 թվականին - Փրիսթոնի համալսարան
- 1995 թվականին - Կոնեկտիկուտի քոլեջ
- 1995 թվականին - Դրյուի համալսարան
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wendy Kopp. One Day, All Children: The Unlikely Triumph of Teach For America and What I Learned Along the Way (2001)
- Wendy Kopp. A Chance to Make History: What Works and What Doesn't in Providing an Excellent Education for All Hardcover – January 25, 2011
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ Thomas L. Friedman (OCT. 29, 2013)։ «Meet the Makers»։ © 2017 The New York Times Company
- ↑ 3,0 3,1 Fortune Editors (20 марта 2014)։ «The World's 50 Greatest Leaders (2014)» (անգլերեն)։ Fortune։ Վերցված է 2015-05-06
- ↑ Ushma Patel (9 июля 2010)։ «Marvin Bressler, sociologist, education pioneer and mentor, dies» (անգլերեն)։ Princeton University։ Վերցված է 2015-04-30
- ↑ WENDY KOPP A CHANCE TO MAKE HISTORY. WHAT WORKS AND WHAT DOESN'T IN PROVIDING AN EXCELLENT EDUCATION FOR ALL [1]
- ↑ «Wendy Kopp Biography» (անգլերեն)։ Achievement.org։ 11 ноября 2013։ Վերցված է 2015-04-28
- ↑ «Compensation of Leaders (FYE 09/2012)» (անգլերեն)։ Сharity Navigator։ 2009։ Վերցված է 2015-04-30
- ↑ «Teach For America founder voted chair of the board» (անգլերեն)։ Teach For America։ 13 февраля 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-22-ին։ Վերցված է 2015-04-30
- ↑ Elissa Gootman (8 апреля 2011)։ «No Breakfast, but Bagels for Lunch» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2015-04-30
- ↑ «BOOK WORLD Bestsellers — April 24, 2011. NONFICTION HARDCOVER. 10. A CHANCE TO MAKE HISTORY: WHAT WORKS AND WHAT DOESN’T IN PROVIDING AN EXCELLENT EDUCATION FOR ALL»
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուենդի Կոպ կատեգորիայում։ |
|