Staff.am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
staff.am
Изображение логотипа
Հիմնադրված էնոյեմբերի 4, 2016 թվական
ՀիմնադիրՎահե Ավետիսյան, Լուիզա Ավետիսյան
ԵրկիրՀայաստան
Կայքstaff.am

staff.am կարիերայի հարթակը հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում, Վահե Ավետիսյանի և Լուիզա Ավետիսյանի կողմից։

Հարթակը նախատեսված է աշխատանք և աշխատակից գտնելու համար։ 2023 թվականի առաջին կեսի տվյալներով staff.am-ը համագործակցում է 4500-ից ավելի ընկերության հետ և ունի 150.000-ից ավելի գրանցված օգտատեր հարթակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

staff.am-ը հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում, հայ ձեռնարկատերեր Վահե Ավետիսյանի և Լուիզա Ավետիսյանի կողմից։ Հարթակի վեբ տարբերակը թողարկվել է հենց 2016 թվականի նոյեմբերին, որից հետո, 2017 թվականի սեպտեմբերին թողարկվել է բջջային հավելվածը, որը, ոլորտի առաջին հավելվածն է Հայաստանում։

Նախագծեր և նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունն իր հիմնական արտադրանքից զատ թողարկել է նաև այլ նախագծեր և նախաձեռնություններ, որոնց մասին հակիրճ ներկայացված է ստորև։

staffmedia.am[1][խմբագրել | խմբագրել կոդը]

staff.am-ի մեդիա հարթակն է՝ թողարկված 2016 թվականին, որում հրապարակված են մասնագիտական խորհուրդներ և տեղեկատվական բնույթի նյութեր Հայաստանի գործատուների մասին։

«ՀՀ աշխատաշուկա» զեկույց[2]

2017 թվականից ի վեր, յուրաքանչյուր տարի staff.am-ը թողարկում է «ՀՀ աշխատաշուկա» զեկույցը, որում ներկայացնում է Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն՝ նախորդ տարվա տվյալներով։

Զեկույցում տեղ են գտնում աշխատաշուկայի ակտիվության ընդհանուր վերլուծությունը, հաստիքների աշխարհագրությունը և փափուկ հմտությունների ուսումնասիրությունը, մարզային ակտիվության ուսումնասիրությունը, Հայաստանի աշխատավարձերի ուսումնասիրությունը, ոլորտային ուսումնասիրություններ, տեղեկատվություն միջազգային գործատուների և հեռավար աշխատանքների մասին։

Career Factory by staff.am[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Career Factory-ն ընկերության կրթական նախաձեռնությունն է, որը թողարկվել է 2023 թվականի հունվարին։

Career Factory նախագծի առաջին դասընթացը «4C»-ն է՝ Complete Career Certification Course՝ հայալեզու բովանդակությամբ դասընթաց կարիերայի թեմայով։ Դասընթացն անվճար է, օնլայն ֆորմատով ու բաղկացած է 8 մոդուլից և 30 տեսադասից։ Մոդուլները ստորև՝

  1. Մասնագիտության ընտրություն,
  2. CV և ուղեկցող նամակ,
  3. Աշխատանքի գրագետ դիմում,
  4. Նախապատրաստվել հարցազրույցին,
  5. Փորձաշրջանն ու ադապտացիան նոր ընկերությունում,
  6. Ինքնակրթության հնարավորություններ,
  7. Իրավունքներն ու պարտականությունները որպես աշխատակից,
  8. Անձի բրենդավորումն աշխատաշուկայում։
Compass by staff.am[4][խմբագրել | խմբագրել կոդը]

Compass-ը staff.am-ի վերլուծական ուղղությունն է, որը տրամադրում է ամսական զեկույցներ աշխատաշուկայի վերաբերյալ։

Հուշագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 18, 2017 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական խորհուրդը և staff.am աշխատանքային հարթակը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով պրոֆեսիոնալ ծառայությունների տրամադրման միջոցով բարելավել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը Հայաստանում[5]։

Հունվարի 25, 2018 թվական

Համագործակցության հուշագիր Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)-ի և staff.am կարիերայի օնլյան հարթակի հետ[6]։

Նոյեմբերի 29, 2018 թվական

«Ինժեներական քաղաք»-ում Business Development Advisors (BDA Armenia) ընկերությունը և staff.am-ը կնքեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցությունն ուղղված է աջակցելու տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը և հզորացմանը և կադրերի ներգրավման գործընթացի աջակցությանը[7]։

Հունիսի 26, 2019 թվական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և staff.am կարիերայի հարթակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածությունը պետական մարմիններում առկա թափուր պաշտոնների մասին, ինչպես նաև  աջակցել ՀՀ պետական մարմիններում աշխատանքի ընդունման գործընթացին[8]։

Հուլիսի 1, 2019 թվական

Կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ի դեմս գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Ստեփան Մաչյանի և staff.am-ի, ի դեմս համահիմնադիր ղեկավար Վահե Ավետիսյանի և Նազելի Բադալյանի միջև[9]։

Փետրվարի 18, 2020 թվական

Նոր մասնագետների թափանցիկ ընտրություն, առողջ մրցակցություն և աշխատանքի առաջարկ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից․ ահա այսպիսի աշխատանքային ընթացք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը և staff.am-ը կնքեցին համագործակցության հուշագիր[10]։

Փետրվարի 22, 2021 թվական

Հուշագիր կնքվեց staff.am-ի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի միջև[11]։

Փետրվարի 28, 2023 թվական

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը և staff.am գործադիր տնօրեն Նազելի Բադալյանը կնքեցին համագործակցության հուշագիր[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «StaffMedia» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «ՀՀ աշխատաշուկա | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «staff.am». www.staff.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Compass by staff.am | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  5. StaffMedia (2017 թ․ ապրիլի 18). «Աշխատանք և աշխատակից գտնելը կարող է լինել արագ և արդյունավետ | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «COAF և staff.am | Երբ գործատուն ու մասնագետը հանդիպում են» (PDF).
  7. StaffMedia (2018 թ․ դեկտեմբերի 21). «Business Development Advisors (BDA Armenia) և staff.am-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և հզորացման աջակցության տրամադրման համատեքստում | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  8. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Համագործակացության հուշագիր՝ ՀՀ ԿԳՄՍՆ և staff.am-ի միջև». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  9. StaffMedia (2019 թ․ հուլիսի 1). «staff.am-ն ընդլայնում է իր համագործակցությունը պետական մարմինների հետ | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  10. StaffMedia (2020 թ․ փետրվարի 25). «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը և staff.am-ը կնքեցին համագործակցության հուշագիր | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  11. StaffMedia (2021 թ․ փետրվարի 22). «staff.am-ը մեկնարկում է նոր համագործակցություն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ | StaffMedia» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  12. StaffMedia (2023 թ․ փետրվարի 28). «ԱՏՁՄ-ն և staff.am-ը կնքել են համագործակցության հուշագիր. «Դիջիթեք 2022»-ի համար այս տարի կգործի կարիերայի հատուկ հարթակ | StaffMedia» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.