Լուիզա Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Ավետիսյան Գևորգի
Լուիզա Ավետիսյան phd
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԳործունեությունՁեռներեց, սթարթափ մենթոր
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Աշխատավայրstaff.am, Fempower

Լուիզա Ավետիսյան (օգոստոսի 8, 1982, Երևան, Հայաստան), ձեռներեց, դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, «ՀՀ աշխատաշուկա» զեկույցի հեղինակ։

Հիմնադրել է staff.am կարիերայի հարթակը և Fempower (Ֆեմփաուեր) շահույթ չհետապնդող կազմակերպությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզան ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում ինժեներների ընտանիքում։ Հայրը՝ Գևորգ Ավետիսյանը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների և ավոտմատացման ոլորտում, իսկ մայրը՝ Մարինե Չիլինգարյանը[1], տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ և 1982 թ-ից սկսած դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 2016 թ-ին Լուիզան համահիմնադրել է staff.am-ը, որից հետո 2022 թ-ին մեկնարկել է Fempower նախաձեռնությունը` նպատակ ունենալով օգնել կին ձեռներեցներին ստանալ որակյալ մենթորություն տեխնոլոգիական ոլորտում իրենց սթարթափի զարգացման համար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2003 թթ․

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարան

Կիբերնետիկայի ֆակուլտետ, Տեղեկատվական համակարգերի ինֆորմացիոն ապահովում մասնագիտացում, ավարտել է գերազանցությամբ։

2003-2005 թթ․

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարան

Կիբերնետիկայի ֆակուլտետ, Տեղեկատվական համակարգերի ինֆորմացիոն ապահովում մասնագիտացում, ավարտել է գերազանցությամբ։

2011-2014 թթ․

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարան, հայցորդ[2]

Ե.13.02 - Ավտոմատացում, Տեխնիկական գիտությունների թեկնածու (PhD), Գիտական աշխատաքի թեման՝ «Բանկային ծառայությունների ռիսկերի գնահատման մեթոդների և ավտոմատացված համակարգի մշակում», գիտական կոչումի ստացման ամսաթիվ՝ 15/01/2015

2000-2001 թթ․

ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից ֆինանսավորված կրթաթոշակային ծրագրի մասնակից, ԱՄՆ Կանզաս նահանգի, Նեոշո քոլեջում մեկ տարի ուսանելու և ավարտական դիպլոմ ստանալու համար։

2018 թ․- մինչ օրս

Project Management Institute-ի անդամ, PMP նախագծերի ղեկավարի միջազգային որակավորում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2007 թթ․

Լուիզան կարիերան սկսել է որպես ծրագրավորող՝ միանալով Հայաստանի ազգային փոստային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնին, որպես կրտսեր մասնագետ։

2007-2017 թթ․

Միացել է Էյչ-Էս-Բի-Սի-Բանկի հայաստանյան գրասենյակին որպես թվային մարքեթինգի համակարգող։ Բանկում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում ՝ Բիզնեսի զարգացման թիմի ղեկավար, բիզնես նախագծերի համակարգող, պրոդուկտի ղեկավար, ինչպես նաև հաճախորդների բազայի և պրոդուկտների բաժնի ղեկավար։

2016 թ․ - մինչ օրս

Համահիմնադրել է staff.am կարիերայի օնլայն հարթակը, իսկ 2017թ.-ից զբաղվել դրա զարգացմամբ։ staff.am կարիերայի օնլայն հարթակ է, հնարավորություն է տալիս գտնել աշխատանք կամ աշխատակից։

2019-2021 թթ․

Դասավանդել է «նախագծերի կառավարում» առարկան Եվրոպական համալսարանի մագիստրոսական ծրագրի ուսանողներին։

2022 թ․ - մինչ օրս

Հանդիսանում է ICC (Միջազգային առևտրի պալատ) Հայաստանի խորհրդի անդամ։ ICC Armenia-ն ICC (International Chamber of Commerce) աշխարհի ամենամեծ միջազգային առևտրային պալատի ներկայացուցչությունն է ՀՀ-ում։

2022 թ.- մինչ օրս

Հիմնադրել է Fempower շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիր և տնօրեն։

2022 թ.- մինչ օրս

Օգնում է երիտասարդ ձեռնարկատերերին և հանդիսանում սթարթափ մենթոր։ Մասնավորապես Լուիզա Ավետիսյանը կամավորական հիմունքներով միացել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ձեռնարկատիրության և ինովացիոն կենտրոնի (AUA EPIC) սթարթափ ինկուբացիոն ծրագրին, ինչպես նաև Creative Armenia-ի կողմից անցկացված Artbox ինկուբացիոն ծրագրին։

Հոդվածներ և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բանկային մանրածախ ծառայությունների գնագոյացման վրա ազդող գործոնները։ «Էկոնոմիկա և ֆինանսներ ամսագիր», ապրիլ 5, 2010։
  2. Բանկային պրոդուկտների ռիսկերի գնահատումը։ «Էկոնոմիկա և ֆինանսներ ամսագիր», մայիս 4, 2010
  3. Վարկային պրոդուկտների գնագոյացման մոդելավորումը և վարկային ռիսկի գնահատումը։ «ՀՊՃՀ-ի տեղեկագիր», նոյեմբեր 19, 2011
  4. Վարկային ռիսկի գնահատման և կառավարման քանակական մեթոդների ուսումնասիրությունը։ «ՀՊՃՀ-ի տեղեկագիր», ապրիլ 2, 2012
  5. «ՀՀ աշխատաշուկա» տարեկան զեկույցներ աշխատաշուկայի վերաբերյալ, 2017- մինչ այժմ[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիմոնյան, Սարգիս Հովհաննեսի; Ադամյան, Գ Վ; Չիլինգարյան, Մարինե Գևորգի (2007). Ինֆորմացիայի կիրառական տեսություն։ Ուսումնական ձեռնարկ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: ՀՊՃՀ հրատ.
  2. «Supreme Certifying Committee». bok.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «ՀՀ աշխատաշուկա | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.