Փոստային կապը Հայաստանում
«Հայփոստ» | |
---|---|
![]() | |
Տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 1991 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Լոգիստիկա |
Ծառայություններ | Փոստային ծառայություններ Ծանրոցների առաքում Վճարային ծառայություններ |
Կայք | haypost.am |
![]() |

«Հայփոստ» (անգլ.՝ Haypost, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»), Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ։ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 900 փոստային բաժանմունքներում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում փոստը հիմնադրվել է 1828 թվականին։ Ի սկզբանե զարգացել է Ռուսական կայսրության փոստային համակարգի շրջանակներում, այնուհետև Խորհրդային Միության, 1991 թվականից՝ որպես անկախ Հայաստանի Հանրապետության փոստային բաժանմունք։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի նոյեմբերի 30-ին «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն անցել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին։
«ՀայՓոստ»-ի կողմից առաջարկվող ծառայություններն են`
- Փոստային ծառայությունները (նամակների առաքում հասարակ, պատվիրված, գնահատված),
- Ծանրոցների առաքում (միջազգային փոստ և ԱՓԾ)
- Վճարային ծառայություններ (կենսաթոշակների վճարում, կոմունալ վարձավճարներ, ոստիկանական և հարկային վճարների գանձում, դրամական փոխանցումներ, մանրածախ առևտուր)
ՀայՓոստը համագործակցում է մի շարք միջազգային փոստային օպերատորների, միջազգային և մասնավոր բեռնափոխադրող ընկերությունների հետ[1]։
Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թողարկվող նամականիշերի որակը բարձրացնելու և նամականիշերից ստացված հասույթը մեծացնելու նպատակով ՀայՓոստը համագործակցում է ֆիլատելիայում մասնագիտացած մի շարք միջազգային ֆիլատելիստական ասոցիացիաների և փոստային օպերատորների հետ
ՓոստԲանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանում մատուցում է փոստբանկային ծառայություններ։
Հին փոստային դասիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստային դասիչ | Բնակավայր |
---|---|
3750xx | Երևան |
378510 | Աբովյան |
377911 | Ագարակ |
377100 | Այրում |
377130 | Ալավերդի |
377560 | Ամասիա |
377711 | Անիպեմզա |
378450 | Ապարան |
378452 | Արագած (Ծաղկահովիտ) |
378222 | Արարատ |
378518 | Արզնի |
377760 | Արմավիր |
378240 | Արտաշատ |
377610 | Արթիկ |
377120 | Ախթալա |
377530 | Ախուրյան |
377540 | Աշոցք (Ղուկասյան) |
378410 | Աշտարակ |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոստային կապը Հայաստանում կատեգորիայում։ |