Qnet

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Qnet
Qnet.jpg
Տեսակդուստր կազմակերպություն և direct selling?
Հիմնադրված է1998
ՀիմնադիրՎիջեյ Էսվարան և Jappa?
ՎայրՀոնկոնգ, Չինաստան
Կայքportal.qnetplus.net և qnet.net

QNET (անգլ.՝ ՔյուՆետ), Հոնկոնգում տեղակայված ուղիղ վաճառքների միջազգային կազմակերպություն է։ Հիմնվել է 1998 թվականին՝ Վիջեյ Էսվարանի կողմից, և այժմ ներկայացչություններ ունի 40երկրներում։ Նախկինում այս ընկերությունը հայտնի էր GoldQuest և QuestNet անվանումներով։ Միջազգային Qi Group խմբի հիմնական ձեռնարկությունն է։

Արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը առաջարկում է ծավալուն ապրանքատեսակ՝ ժամացույցներ, առողջապահական սարքեր, ճանապարհորդական փաթեթներ, առցանց դասըթացներ (Swiss e-Learning Institute), զարդեր, կոլեկցիոն մետաղադրամներ և այլն։[1].

Qnet–ը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ընկերությունը գործում է 2008 թվականից, իսկ 2016-թին Թիվլիսում բացվեց ընկերության պաշտոնական գրասենիակը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի մի շարք երկրներում արգելվել է այս կազմակերպության գործունեությունը[2][3][4][5]։ Այսպես, 2002 թվականի սեպտեմբերի 4-ին ավստրալիական խորհրդարանի անդամ Քամերոն Թոմպսոնը ընդգծեց որ GoldQnest-ը գտնվում է վտանգավոր բուրգային կազմակերպությունների ցուցակում որը պատրաստվել է The Office of Consumer and Business Affairs in South Australia հաստատության կողմից[6] ։ Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի կառավարությունները կասեցրեցին այս կազմակերպության գործունեությունն իրենց երկրներում[7][8] ։ 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Ռուանդայի ֆինանսների նախարարությունը հրապարակեց դեկրետ, որն արգելում էր QuestNet-ի գործարքները այդ երկրում, սակայն արդեն 2012 թվականին վերականգնեց QNet-ի գործունեությունը[9]։ 2010 թվականին Questnet սկսեց իր գործունեությունը Թուրքիայում մոտ 150 հոգու մասնակցությամբ, սակայն հետագայում նրանցից 80-ը ձերբակալվեցին։ Թուրքիայում այս կազմակերպության ապօրինի գործարքների պատճառով Թուրքիայի Արդյունաբերության և Առևտր նախարարությունը 2011 թվականի ապրիլին սկսեց հետաքննություն. Արդյունքում Quest-ը 2010 թվականին ապօրինի գործարքների համար տուգանվեց 2 մլն. ԱՄՆ. դոլլարով։[10]։ Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է, որ այս կազմակերպությունը երկրից ապօրինի ճանապարհով դուրս է բերել 15 մլն. ԱՄՆ դոլլար[11][12]։ Ըստ Կանադայի Ալբերտա նահանգի իշխանությունների Gold-Quest International Inc-ը ֆինանսական մեքենայությունների տիպիկ սխեմա է և Կանադայում այս կազմակերպության նկատմամբ ժամանակին վարվել է հետաքննություն։[13]։ 2006 թ. հունիս-2008 թ. մայիս ժամանակահատվածում Gold-Quest կազմակերպությունը գործում էր ԱՄՆ-ում, որի գործունեությունը հետագայում դադարեցվեց ԱՄՆ-ի Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովի կողմից(U.S. Securities and Exchange Commission)[13]։ Դեռ ավելին, ԱՄՆ Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովը (U.S. Securities and Exchange Commission) Gold-Quest-ին մեղադրում էր թվով 21.000 ԱՄՆ և Կանադայի քաղաքացիներին մոտ 27.9 միլիոն ԱՄՆ դոլլարի հասնող խաբեությունների մեջ[14]։

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]