Jump to content

Pandemic Studios

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pandemic Studios
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1998
ՎայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունElectronic Arts

Pandemic Studios, համակարգչային խաղերի մշակմամբ զբաղվող ընկերություն, որը հիմնադրվել է 1998 թվականին։ 2007-ից 2009 թվականներին համարվել է Electronic Arts-ի դուստր ընկերություն։ Ավելի ուշ ընկերությունը փակվեց, իսկ աշխատակիցների մեծ մասը սկսեցին աշխատել Electronic Arts-ում։ Սկզբնական շրջանում ընկերությունը եղել է ակախ։ Ավելի հայտնի է՝ Full Spectrum Warrior, Star Wars: Battlefront, Destroy All Humans!, Mercenaries 2 և The Saboteur խաղերով։

Pandemic Studios ընկերությունը, հիմնադրվել է Ջոշ Ռեզնիկի և Էնդրյու Գոլդմանի կողմից, ովքեր ժամանակին աշխատել էին Activision ընկերության համար։ Activision-ը ակտիվորեն ներդրումներ էր իրականացնում Pandemic-ում և օգնում էր նոր ընկերության կազմավորնան հարցում։

2000 թվականին ընկերությունը բացեց իր երկրորդ ստուդիան Բրիսբեն քաղաքում։ Նոր ստուդիայի առաջին խաղը դարձավ Army Men: RTS, որը թողարկվել է 2002 թվականին, խաղային համակարգերի համար։ Այս ստուդիան հետագայում նաև մշակեց Destroy All Humans! խաղը։

2003 թվականին Լոս Անջելեսում տեղակայված ստուդիան տեղափոխվեց Սանտա Մոնիկա։

2005 թվականի նոյեմբերին հայտարարվեց Pandemic Studios և BioWare-ի համագործակցության մասին, որը ֆինանսավորվում էր՝ Elevation Partners ֆոնդի կողմից[1]։

2007 թվականի հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ VG Holding Corp․, որին պատկանում էին Pandemic Studios և BioWare-ի բաժնետոմսերի մեծ մասը, կգնվի Electronic Arts-ի կողմից[2]։

2009 թվականի փետրվարին Բրիսբենեի ստուդիան փակվեց[3]։

2009 թվականի նոյեմբերին Electronic Arts-ը կրճատեց իր աշխատակիցների թիվը ավելի քան 1500-ով, որի արդյունքում հեռացվեցին Pandemic-ի բոլոր աշխատակիցները։ Նոյեմբերի 17-ին ЕA-ը պաշտոնապես հաստատեց Pandemic-ի փակվելու մասին, հեռացվեցին 228 աշխատակիցները, թողնելով միայն 35 աշխատակից The Saboteur-ի հետագա աջակցման համար[4][5]։ Ի պատասխան այս ամենին, մի քանի նախկին աշխատակիցներ հրապարակեցին հրաժեշտի տեսահոլովակ[6]։

Թողարկման տարեթիվ Խաղեր Ժանր Պլատֆորմ
1999 Battlezone II First-person shooter, RTS Microsoft Windows
2000 Dark Reign 2 RTS Microsoft Windows
2002 Triple Play 2002 Սպորտային խաղ
Army Men: RTS RTS Microsoft Windows, PlayStation 2, Nintendo GameCube
Star Wars: The Clone Wars Action PlayStation 2, Nintendo GameCube, Xbox
2004 Full Spectrum Warrior Real-time tactics, combat simulation Microsoft Windows, Xbox, PlayStation 2
Star Wars: Battlefront First-person shooter, third-person shooter Microsoft Windows, Xbox, PlayStation 2, Macintosh
2005 Star Wars: Battlefront II First-person shooter, third-person shooter Microsoft Windows, PlayStation 2, PlayStation Portable, Xbox
Mercenaries Playground of destruction Third-person shooter PlayStation 2, Xbox
Destroy All Humans! Third-person shooter PlayStation 2, Xbox
2006 Full Spectrum Warrior: Ten Hammers Real-time tactics, combat simulation Microsoft Windows, Xbox, PlayStation 2
Destroy All Humans! 2 Third-person shooter PlayStation 2, Xbox
2008 Mercenaries 2: World in Flames Third-person shooter Microsoft Windows, PlayStation 2, PlayStation 3, Xbox 360
2009 The Lord of the Rings: Conquest Action Microsoft Windows, PlayStation 3, Xbox 360, Nintendo DS
The Saboteur Action/adventure, third-person shooter, стелс-игра Microsoft Windows, PlayStation 3, Xbox 360
Չեղարկված Mercs Inc Third-person shooter Չեղարկվել է ընկերության փակման պատճառով
Project X[7] [8][9]
Batman: The Dark Knight[10] action, PlayStation 3, Xbox 360
Project B Ավտոմրցավշարային խաղ Wii-ի համար Չեղարկվել է ընկերության փակման պատճառով
Project Q

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bioware & Pandemic Merge Արխիվացված 2007-09-29 Wayback Machine — Новости из TotalGaming.net, 3 ноября 2005
  2. EA To Acquire BioWare Corp. and Pandemic Studios Արխիվացված 2007-10-23 Wayback Machine
  3. «Pandemic Brisbane Shut Down». AusGamers. 2009 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
  4. Stephen Totilo (2009 թ․ նոյեմբերի 24). «EA Makes Mercs Inc, A New "Pandemic" Game, Official (UPDATE)». Kotaku.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. Brian Crecente (2009 թ․ նոյեմբերի 17). «Confirmed: EA Closes Pandemic Studios, Says Brand Will Live On». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. Kotaku (2009 թ․ նոյեմբերի 23). «Pandemic Studios Says Goodbye Geek Gangsta Style». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. Secret Projects Արխիվացված 2008-08-28 Wayback Machine
  8. Pandemic Studios Forums Post Արխիվացված 2009-04-13 Wayback Machine
  9. «Article later posted». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  10. «Screwing Up Batman». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.