Objection (Tango)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Objection (Tango)»
«Objection (Tango)» սինգլի շապիկը (Շակիրա, 2002)
Շակիրայի սինգլը
«Laundry Service» ալբոմից
Թողարկված6 հուլիսի, 2002
ՖորմատCD-սինգլ, 12" մաքսի սինգլ
Ձայնագրված2001
Ժանրփոփ-ռոք, տանգո[1]
ԵրգահանՇակիրա
Տևողություն3:42
ԼեյբլEpic
Շակիրայի սինգլների ժամանակագրություն
«Underneath Your Clothes»
(2002)
«Objection (Tango)»
(2002)
«Te Dejo Madrid»
(2002)

«Objection (Tango)», կոլումբիացի երգչուհի Շակիրայի Laundry Service (2001) երրորդ (առաջին անգլիալեզու) ստուդիական ալբոմի երրորդ սինգլը, որ թողարկվել է 2002 թվականի հուլիսի 6-ին Epic Records լեյբլում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Շակիրան թողարկել է իր երկրորդ պաշտոնական ստուդիական ալբոմը՝ Dónde Están los Ladrones?, որը մեծ հաջողություն է ունեցել Լատինական Ամերիկայու և ստացել բազմակի պլատինե հավաստագիր այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Կոլումբիան, Չիլին, Մեքսիկան և Իսպանիան[2]։ Լատինական փոփ-ալբոմը լատինական ռոքի ազդեցության հետ սկսել են համեմատել կանադա-ամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ Ալանիս Մորիսեթի աշխատանքի հետ[3], և այն «կտրուկ ներխուժել է ԱՄՆ լայն-բաց շահավետ շուկա»՝ 11 շաբաթ անցկացնելով ամերիկյան Billboard Top Latin Albums հիթ-շքերթի առաջին հորիզոնականում[4]։ Այն դարձավ Շակիրայի առաջին ալբոմը, որն ստացել է պլատինե հավաստագիր RIAA-ից[5]։ Dónde Están los Ladrones? ալբոմից թողարկվել է արաբական ոճով «Ojos Así» («Eyes Like Yours») սինգլը, որը դարձել է հիթ և ճանաչվել ալբոմի «առանցքային թրեք»։

Ամերիկացի երգչուհի Գլորիա Էստեֆանը, որի ամուսինը՝ Էմիլիո Էստեֆանը, այդ ժամանակ ղեկավարում էր Շակիրայի գործունեությունը, զգում էր, որ երգչուհին փոփ ինդուստրիայում պոտենցիալ մեյնսթրիմ է[6]։ Այնուամենայնիվ, սկզբում Շակիրան տատանվում էր անգլերեն լեզվով երգերու հարցում, քանի որ դա իր մայրենի լեզուն չէր, ուստի Էստեֆանը նրան առաջարկել է թարգմանել «Ojos Así» երգը՝ ցույց տալու համար, որ «թարգմանությունը կարող է լավ լինել»։ Այնուհետև Շակիրան սկսել է երգը թարգմանել իր համար և այն ցույց է տվել Էստեֆանին, որն ասել է. «Ճիշտն ասած, ես ավելի լավ չեմ կարող դա անել»։ Քանի որ երգչուհին ցանկացել է լիակատար վերահսկողություն ունենալ իր ձայնագրությունների հարցում, նա որոշել է բարելավել իր անգլերենը, որպեսզի դա նրան հնարավորություն տա գրել սեփական երգերը։ Ցանկանալով «գտնել իր գաղափարներն ու զգացմունքները, ամենօրյա պատմություններն անգլերեն լեզվով արտահայտելու ուղի»՝ Շակիրան գնել է հանգաբառարան, սկսել է վերլուծել Բոբ Դիլանի երգերի տեքստեր, կարդալ տարբեր հեղինակների բանաստեղծություններ և այլ երկեր, ինչպիսիք են Լեոնարդ Քոհենը և Ուոլթ Ուիթմենը, ինչպես նաև մասնակցել է անգլերենի դասերի[7][8]։ «Objection (Tango)» դարձել է Շակիրայի առաջին երգը, որը գրվել է անգլերեն, և Faze-ին տված հարցազրույցում նա պատմել է գրելու ընթացքի մասին. «Ես աղոթում էի և խնդրում Աստծուն ուղարկել ինձ լավ երգ այսօր, և ես հիշում եմ, մի քանի ժամ անց ես սկսեցի գրել «Objection (Tango)»։ Ես միաժամանակ գրել եմ և՛ երաժշտությունը, և՛ տեքստը, և երբ դա տեղի է ունեցավ, դա իրոք կախարդական է ինձ համար»։ Շակիրան նաև գրել և ձայնագրել է երգի իսպաներեն տարբերակը՝ «Te Aviso, Te Aviso (Tango)» վերնագրով։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Objection (Tango)» (Radio Edit) — 3:29
  2. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  • 12-inch maxi single[9]
  1. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  2. «Objection (Tango)» (Jellybean's Funhouse Mix) — 7:55
  3. «Te Aviso, Te Anuncio (tango)» (Gigi D'Agostino Psico remix) — 10:53
  1. «Objection (Tango)» (Radio Edit) — 3:29
  2. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  3. «Objection (Tango)» (Kupper's Deep Future Radio Edit) — 4:26
  4. «Te Aviso, Te Anuncio (tango)» (Gigi D'Agostino Psico remix) — 6:10
  5. «Objection (Tango)» (Music video) — 3:42

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2002) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա (ARIA)[9] 2
Ավստրիա Ավստրիա (Ö3 Austria Top 40)[10] 12
Բելգիա Բելգիա (Ultratop 50 Flanders)[11] 9
Բելգիա Բելգիա (Ultratop 50 Wallonia)[12] 8
Դանիա Դանիա (Tracklisten)[13] 20
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Dutch Top 40)[14] 5
Ֆինլանդիա Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[15] 10
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP)[16] 10
Գերմանիա Գերմանիա (Media Control AG)[17] 19
Հունգարիա Հունգարիա (Hungarian Airplay Chart)[18] 1
Հունգարիա Հունգարիա (Hungarian Singles Chart)[18] 16
Իռլանդիա Իռլանդիա (Irish Singles Chart)[19] 12
Իտալիա Իտալիա (FIMI)[20] 6
Նորվեգիա Նորվեգիա (VG-lista)[21] 8
Շվեդիա Շվեդիա (Sverigetopplistan)[22] 7
Շվեյցարիա Շվեյցարիա (Schweizer Hitparade)[23] 10
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա (UK Singles Chart)[24] 17
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100)[25] 55
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs)[26] 25
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot Latin Songs)[27] 16
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Latin Pop Airplay)[28] 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Latin Tropical/Salsa Airplay)[29] 10
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Top 40 Mainstream)[30] 21

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2002) Հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա[31] 44
Բելգիա Բելգիա (Ֆլանդրիա)[32] 97
Նիդերլանդներ Նիդերլանդներ[33] 64
Հիթ-շքերթ (2003) Հորիզոնական
Բելգիա Բելգիա (Վալոնիա)[34] 58
Ֆրանսիա Ֆրանսիա[35] 43
Շվեյցարիա Շվեյցարիա[36] 86

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[37] Platinum 70 000^
Ֆրանսիա (SNEP)[38] Gold 250 000*
Նորվեգիա (IFPI Norway)[39] Gold  
United Kingdom 80,000[40]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alex Henderson. «Laundry Service - Shakira» (անգլերեն). Allmusic.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Shakira en 'Servicio de Lavandería'». El Diario de Hoy (իսպաներեն). Editorial Altamirano Madriz, S.A. 2001 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Henderson, Alex. «Dónde Están los Ladrones? - Shakira». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Heuy, Steve. «Shakira - Biography». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Gold & Platinum Searchable Database». RIAA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Romero, Angie (2011 թ․ սեպտեմբերի 29). «Gloria Estefan Week: Will There Ever Be Another Shakira? Gloria Thinks So!». Latina. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Ma, Suzanne. «Cover Story: Shakira - A Cultural Fusion». Faze (magazine). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Smith, Julia Llewellyn (2009 թ․ սեպտեմբերի 1). «Shakira interview». The Daily Telegraph. Telegraph Media Group. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Shakira - Objection (Tango) (Song)». Australian Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. «Shakira - Objection (Tango) (Song)» (գերմաներեն). Austrian Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Shakira - Objection (Tango)» (հոլանդերեն). Ultratop (Flanders). Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. «Shakira - Objection (Tango)» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. «Shakira - Objection (Tango) (Song)». Danish Charts. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «Shakira - Objection (Tango) (Nummer)» (հոլանդերեն). GfK Dutch Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. «Shakira - Objection (Tango) (Song)». Finnish Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. «Shakira - Objection (Tango) (Chanson)» (ֆրանսերեն). Les Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. «Single - Shakira, Objection (Tango)» (գերմաներեն). Charts.de. Media Control. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. 18,0 18,1 «Archívum " Kereső - előadó/cím szerint (Enter Shakira in Előadó/cím: and click on Keresés (Hungarian). Mahasz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Irish Music Charts Archive - Top 50 Singles». GfK Chart-Track. 2002 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  20. «Shakira - Objection (Tango) (Song)». Italian Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. «Shakira - Objection (Tango) (Song)». Norwegian Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. «Shakira - Objection (Tango) (Song)». Swedish Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  23. «Shakira - Objection (Tango)». Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  24. «2002 Top 40 Official Singles Chart UK Archive». Official Charts. 2002 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. «Shakira - Chart History (The Hot 100)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  26. «Shakira - Chart History (Dance/Club Play Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  27. «Shakira - Chart History (Hot Latin Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  28. «Shakira - Chart History (Latin Pop Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  29. «Shakira - Awards - Billboard Singles». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  30. «Shakira - Chart History (Pop Songs/Top 40 Mainstream)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  31. «ARIA Charts - End Of Year Charts - Top 100 Singles 2002». ARIA Charts. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  32. «Jaaroverzichten 2002» (հոլանդերեն). Ultratop (Flanders). Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  33. «Jaaroverzichten - Single 2002» (հոլանդերեն). GfK Dutch Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  34. «Rapports Annuels 2003» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  35. «Classement Singles - année 2003» (ֆրանսերեն). SNEP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  36. «Swiss Year-End Charts 2003». Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  37. «ARIA Charts – Accreditations – 2002 Singles». Australian Recording Industry Association.
  38. «French single certifications – Shakira – Objection (Tango)» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «IFPI Norsk platebransje Trofeer 1993–2011» (Norwegian). IFPI Norway.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Shakira's Official Top 10 biggest singles revealed». Official Charts. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.