Musik Hug

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Musik Hug, Ցյուրիխում բնակվող ձեռնարկատերերի խումբ երաժշտության և երաժշտական գործիքների ոլորտում, որը բաղկացած է Musik Hug բաժնետիրական ընկերության փոքր առևտրային ձեռնարկությունից և Մուզիկա Նովա բաժնետիրական ընկերության (գերմ.՝ Musica Nova AG) մեծ առևտրային ձեռնարկությունից։ Ընկերությունը հիմնադրվել է 1807 թվականին և ավելի քան 200 տարի է կրում է հիմնադրող ընտանիքի ազգանունը՝ Հուգ։ 2017 թվականի հոկտեմբերի կեսերից Musik Hug խումբն ունեցել է իր երաժշտական կենտրոնը Լյուցեռնում (գերմ.՝ Luzern):

Musik Hug ընկերությունը մասնագիտացել է երաժշտական գործիքների, երաժշտական նոտաների և գրքերի վաճառքի վրա, ինչպես նաև ստեղնաշարային, փողային, հարվածային և լարային գործիքների սպասարկման և նորոգման ոլորտում։ Խումբն այսօր ամբողջ Շվեյցարիայում աշխատանքով ապահովում է 150 աշխատողի՝ մանր, մեծ առևտրային, ադմինիստրատիվ, գործիքների ստեղծման և վերանորոգման, ինչպես նաև դաշնամուրի ծառայության ոլորտներում։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր տնօրենը Ադրիան Լոհրին է (գերմ.՝ Adrian Lohri) է, տնօրենների խորհրդի նախագահը՝ Քուրթ Զիդլերը (գերմ.՝ Kurt Sidler): Մինչ 2017 թվականի հոկտեմբեր Մուզիկկենտրոնի բաժնետիրական ընկերության ստանձնումը, Էրիքա Հուգը[1][2] (1945–2021, գերմ.՝ Erika Hug) եղել է և՛ կառավարիչ, և՛ վարչության նախագահ, և՛ Musik Hug խմբի սեփականատեր։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության մշտական նստավայրը գտնվում է Ցյուրիխի Լիմաթքվայի (գերմ.՝ Limmatquai) փողոցում՝ անմիջապես բողոքական եկեղեցու մոտ։ Musik Hug ընկերությունը կենտրոններ ունի Շվեյցարիայի տարբեր վայրերում։ Վաճաքի կենտրոնները գտնվում են Ալշվիլ (գերմ.՝ Allschwil) քաղաքում /Առլեսխայմի շրջան (գերմ.՝ BS)/ և Էբիկոն (գերմ.՝ Ebikon) քաղաքում /Լյուցեռն (գերմ.՝ LU)/: Musik Hug ընկերությունը նաև ունի բացառիկ Շտայնուեյ (գերմ.՝ Steinway) դաշնամուրի պատկերասրահներ Ցյուրիխում, Բեռնում (գերմ.՝ Bern), Լոզանում (ֆր.՝ Lausanne) և Ժնևում (գերմ.՝ Genf): Ավելի ուշ Musik Hug ընկերության ներսում ձեռնարկվել է դաշնամուրի արտադրամաս ցուցահանդեսների հետ միասին Ցյուրիխում, Բյուլախում /Ցյուրիխ/, Ալշվիլում /Առլեսխայմի շրջան/, Բեռնում, Էբիքոնում /Լյուցեռն/, Էքուբլենսում/Վաուդի կանտոն/, Նյոշատելում (ֆր.՝ Neuchâtel) /Նյոշատել կանտոն/ և Ժնևում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Musik Hug ընկերությունը հիմնադրվել է 1807 թվականին. երաժշտական խանութի աշխատանքը ստանձնել է քահանա Յաքոբ Քրիստիան Հուգը, իսկ երաժշտական հրատարակչությունը՝ Հանս Գեորգ Նեգելին։ Իր պատմության ընթացքում ձեռնարկությունը մշտապես հարմարվել է հասարակության երաժշտական կարիքներին. առաջին տասնամյակում հրատարակչությունը առանձնահատուկ դեր է խաղացել քաղաքացիական շրջանակին երգեցողության նոտաներով ապահովելու գործում։ 19-րդ դարի կեսերին Շվեյցարիայում բազմաթիվ երգչախմբեր են ստեղծվել, և Հուգն էր, որ 1842 թվականին ստեղծված դաշնային երաժշտական խմբի համար թողարկել է աշխարհահռչակ երաժշտական գրքեր։ 1865 թվականին Հուգը դարձավ Steinway & Sons ընկերության շվեյցարական միակ ներկայացուցիչը։ 1885 թվականին Լայպցիգում հիմնադրվել է մի մասնաճյուղ, որի շնորհիվ Հուգը դարձել է այդ ժամանակվա գերմանախոս միջավայրի կարևորագույն երգչախումբը։ Դարի երկրորդ կեսին երաժշտական տունը դարձել է հայտնի, իսկ երաժշտական գործիքների առևտուրը դարձել է ձեռնարկության կարևորագույն ճյուղը; ընդ որում ընկերությունը առաջարկներ էր անում նաև այն ժամանակ, երբ երաժշտական նոտաների հավանական մեծ տեսականի էր ունենում . տավիղների ցանկը պարունակում էր 31, իսկ մանդոլինան՝ 160 էջ։ Երբ 20-րդ դարի սկզբներին ձայնագրիչը ի հայտ է գալիս, այն ևս պատկանել է Հուգ ընկերությանը և, ձայնասկավառակներով հավելյալ լրացրել է Հուգի այդ ժամանակվա խանութի սրահը համերգների համար։ Երբ 20-րդ դրում ռադիոն է տարածվել, Musik Hugն է, որը Ցյուրիխի և Բազելի ռադիոկայաններին ոչ միայն ձայնապնակների տեսականի, այլև տեխնիկական սարքավորումներ է մատակարարել։ Երբ ձայնասկավառակներն են հայտնի դառնում, Հուգ ընկերությունը շատ մասնաճյուղերի այս նպատակի համար է մատակարարումներ արել։

Ձայնասկավառակի վաճառքի մեղմացումից հետո կենտրոնանում է Musik Hugը նորից հիմնական բիզնեսի վրա։ Դրանց շարքին են պատկանում երաժշտական գորժիքների առևտուրը, նորոգումն ու ստեղծումը և երաժշտական նոտաները, առանձնակի կենտրոնանալով դաշնամուրի, նաև թևավոր դաշնամուրների, հարվածային, ինչպես նաև լարային գործիքների վրա։

2003 թվականին Musik Hug ընկերությունը ստանձնում է Jecklin & Co. բաժնետիրական ընկերությունը՝ այդ ժամանակի երկրորդ ամենամեծ շվեյցարական երաժշտական գործիքներ վաճառող ընկերությունը։

2017 թվականի հոկտեմբերին Musik Hug ընկերությունն իր կենտրոնն է հիմնել Լյուցեռնում։

Musik Hug und Steinway & Sons[խմբագրել | խմբագրել կոդը]

Musik Hug և Steinway & Sons ընկերությունները կարող են հետադարձ հայացք գցել իրենց երկարամյա միասնական աշխատանքի վրա։ Steinway & Sons ընկերության հետ հաջող մեկնարկով նրանք ավելի քան 150 տարի է ձևավորել են սերտ համագործակցություն։ 1865 թվականին Էմիլ Հուգը գործնական հարաբերություն է հաստատում Steinway & Sons ընկերության Նյու Յորքի մասնաճյուղի հետ և ձեռք է բերում մենաշնորհ։ Գործընկերությունը շարունակվում է մինչև այսօր - Musik Hugը Steinway & Sons ընկերության ամենահին, ակտիվ առևտրային գործընկերն է աշխարհով մեկ։

Ներկայումս Steinway & Sons ընկերության դաշնամուրները Ցյուրիխի, Բեռնի, Լոզանի և Ժնևի դաշնամուրի պատկերասրահներում են վաճառվում։

Իրավասու կենտրոններում խորհրդատվություն են տալիս հատուկ պատրաստված փորձագետները, որոնք ինտենսիվ զբաղվում են երաժշտական գորժիքների տեխնիկական և հնչեղության հարցերով։

«Երեխա և երաժշտություն» բարեգործական հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ընկերության հոբելյանին նվիրված, հիմնադրվել է «Երեխա և երաժշտություն» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է «Գործունեությունը զարգացնել կամ պահպանել, այնպես որ բարձրացնի երեխայի երաժշտական ընկալումը կենդանի և շոշափելի մոտեցմամբ, և զարգացնի երաժշտական արտահայտվածությունը»։ Այն արտասովոր երաժշտական գործունեություն է երեխաների համար և երեխաների հետ Շվեյցարիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]