L-1011-ի ավիավթար Էր-Ռիյադում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չվերթ 163 Saudi Arabian Airlines
Lockheed L-1011-385-1-15 TriStar 200, Saudia - Saudi Arabian Airlines AN0660110.jpg
Lockheed L-1011-385-1-15 TriStar 200
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական1980 թվականի օգոստոսի 20
Ժամանակ19:08 UTC
ԲնութագրումF-NI (հրդեհ խցիկում),
վթարային վայրէջք
Վայր, , Flag of Saudi Arabia.svg Սաուդյան Արաբիա
ՉվերթSVA163
Թռիչքի վայրՊակիստան Կարաչի, Պակիստան
Վերջնական կետՍաուդյան Արաբիա Էր-Ռիյադ, Սաուդյան Արաբիա
Զոհվածներ301 (բոլորը)
Aviation Safety Network ID19800819-1
Օդանավ
ՄոդելLockheed L1011-385-1-15 TriStar 200
ԱվիաընկերությունՍաուդյան Արաբիա Saudi Arabian Airlines
Կողային համարHZ-AHK
Արտադրման թվական1979 թվական
Ուղևորներ287
Անձնակազմ14
Կենդանի մնացած0
24°42′42″ հս․ լ. 46°43′36″ ավ. ե. / 24.71167° հս․. լ. 46.72667° ավ. ե. / 24.71167; 46.72667Կոորդինատներ: 24°42′42″ հս․ լ. 46°43′36″ ավ. ե. / 24.71167° հս․. լ. 46.72667° ավ. ե. / 24.71167; 46.72667
Saudia Flight 163 Վիքիպահեստում

L-1011-ի ավիավթար Էր-Ռիյադում՝ դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել 1980 թվականի օգոստոսի 19-ին Էր-Ռիյադ օդանավակայանում: Lockheed L-1011-385-1-15 TriStar 200 ինքնաթիռը, որը պատկանում էր Saudi Arabian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Կարաչի օդանավակայանից դեպի Էր-Ռիյադի օդանավակայան: Չվերթի ժամանակ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Ինքնաթիռի անձնակազմի անդամները կարողացել են վթարային վայրէջք կատարել Էր-Ռիյադ օդանավակայանում: Ինքնաթիռն այրվել է ամբողջությամբ: Ինքնաթիռում գտնվում էին 287 ուղևոր, և ինքնաթիռի 14 անձնակազմի անդամները: Սակայն հրդեհի ժամանակ բոլորը մահացել են[1][2]:

Տեղեկություններ 163 չվերթի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lockheed L-1011-381-1-15 TriStar 200 (գրանցման համարը` HZ-AHK) ինքնաթիռը արտադրվել է 1979 թվականին, և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի հուլիսի 13-ին: Նույն թվականի օգոստոսի 21-ին ինքնաթիռը հանձնվում է Saudi Arabian Airlines ավիաընկերությանը: Ինքնաթիռը ուներ երեք շարժիչ Rolls-Royce RB211-524B2-02 արտադրության: Մինչ վթարի տեղի ունենալը, ինքնաթիռը իրականացրել է 1718 չվերթ, և օդում է անցկացրել ավելի քան 2948 ժամ:

Ուղևորներ և անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի կազմը հետևյալն էր`

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 38- ամյա Մուհամեդ Ալի Հովիտեր: Շատ փորձառու օդաչու էր, Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 14 տարի (1965 թվականի հոկտեմբերից): Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` DC-3, DC-4, McDonnell Douglas DC-9, Boeing 707 և Boeing 737: Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի հրամանատար 1980 թվականի հունվարի 31-ին: Օդում անցկացրել է ավելի քան 7674 ժամ, որից 388 ժամ L-1011 ինքնաթիռում:
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 26- ամյա Սամի Աբդուլա Մ. Հասանեյն: Փորձառու օդաչու էր, Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 2 տարի և 11 ամիս: Կառավարել է միայն Boeing 737 ինքնաթիռը: Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի երկրորդ հրամանատար 1980 թվականի օգոստոսի 7-ին: Օդում անցկացրել է ավելի քան 1615 ժամ, որից 125 ժամ L-1011 ինքնաթիռում:
  • Բորտինժիներ - 42- ամյա Բրէդլի Կուրտիս: Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 6 տարի (1974 թվականի օգոստոսից): Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` DC-3, Boeing 737 և Boeing 707: Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի բորտինժիներ 1980 թվականի մայիսի 2-ին: Օդում անցկացրել է ավելի քան 650 ժամ, որից 157 ժամ L-1011 ինքնաթիռում:

Ինքնաթիռում կար 11 բորտուղեկցորդներ`

  • Ֆատիմա Սուպոալո Ֆրէնսիս - 26 տարեկան:
  • Աբդեն Շաֆյոր Ալ Ռախման - 27 տարեկան:
  • Զորայդա Խերնանդես - 24 տարեկան:
  • Ֆաուցիյա Սաիֆուդին - 24 տարեկան:
  • Էլեն Բաուտիստա - 23 տարեկան:
  • Ռիտա Զուլուետա - 26 տարեկան:
  • Մարգարիտա Սարմիենտո - 23 տարեկան:
  • Լորնա Բաուտիստա - 22 տարեկան:
  • Էլիս Մանալո - 23 տարեկան:
  • Անդալիբ Մասուդ - 20 տարեկան:
  • Լուիզա Հենդերսոն - 21 տարեկան:
Քաղաքացիություն Քանակ
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 169
Պակիստան Պակիստան 85
Իրան Իրան 32
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 6
Հարավային Կորեա Կորեայի Հանրապետություն 4
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 4
Իռլանդիա Իռլանդիա 1
Ընդամնեը 301

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 18:06 Lockheed L-1011-385-1-15 TriStar 200 ինքնաթիռը պատրաստվեց թռիչքը իրականացնել: Ժամը 18:08 ինքնաթիռը թռչեց օդանավակայանից, և ուղղություն վերցրեց դեպի Ջիդդա: Թռիչքից ընդամենը 7 րոպե հետո, երբ ինքնաթիռը բարձացավ 6700 մետր, ավտոմատ միացավ «Հրդեհ»-ի ազդանշանը, և սկսեց այրվել ինքնաթիռի երկրորդ շարժիչը: Բորտինժեները հաղորդում է խնդիրի մասին հրամանատարին, և հրամանատարը որոշում է վթարային վայրէջք կատարել Էր-Ռիյադ օդանավակայանում: Հրդեհը սկզբից բռնկվել է բեռնային հատվածում, այնուհետև տարածվել է բավականին արագ:

Վայրէջք, ավիավթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 18:27-ին մտահոգված ուղևորները խուճապահար տեղափոխվում են ինքնաթիռի առջևի հյուրասրահ, վախենալով թունավոր ծխից: Բորտուղեկցորդները ուղևորներին փորձել են նստեցնել իրենց տեղերը, սակայն ապարդյուն: Ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ուղևորներին նստել իրենց տեղերը, և պատրաստվեն վթարային վայրէջքի: Այսպիսով, ինքնաթիռը ժամը 18:36-ին վայրէջք է կատարել:

Անհայտ պատճառներով 163 թռիչքի անձնակազմը չի կարողացել բացել ցանկացած վթարային ելքի դուռը: Այնուհետև կրակը ներթափանցել է ուղևորատար խցիկ: Օդանավակայանի աշխատակիցներին նույնպես չի հաջողվել բացել ինքնաթիռի վթարային ելքի դուռը: Երբ օդանավակայանի աշխատակիցներին հաջողվեց բացել դուռը, նրանք ինքնաթիռում նկատեցին, որ հրդեհը տարածվել է ինքնաթիռի ողջ տնակում: Ինքնաթիռը ամբողջությամբ այրվեց: Ուշ տարհանման հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 287 ուղևորները և 11 անձնակազմի անդամները մահանում են:

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Saudi Arabian Airlines ավիաընկերության ներկայացուցիչները հայտատրարեցին, որ հրշեջները հայտնաբերել են ինքնաթիռի տնակում բութան, որը պատճառ է հանդիսացել ինքնաթիռի կործանման: Ազգային բեռնափոխադրումների անվտանգության խորհուրդի փորձագետները չհամաձայնվեցին այս եզրահանգման հետ: Այսպիսով, աղետի հիմնական պատճառն `

  • Օդանավակայանի աշխատակիցները պատրաստ չէին նման արտակարգ իրավիճակներում կատարել իրենց պարտականությունները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]