Kellogg (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kellogg
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվՈւիլլիամ Քեյթ Քելլոգ
Հիմնադրված էփետրվարի 19, 1906 և 1906[1]
ՀիմնադիրՈւիլլիամ Քեյթ Քելլոգ
ՎայրԲեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն և fast-moving consumer goods?
Հասույթ15,3 մլրդ $ (2022)[2]
Աշխատողների թիվ33 577 մարդ (2016)
Դուստր ընկերություններKellogg's (Canada)?
Կայքkelloggcompany.com/en_US/home.html(անգլ.)
ԲորսաNYSEK
 Kellanova Վիքիպահեստում

Kellogg ընկերություն (հաճախ՝ Kellogg’s, ռուս.՝ Келлогс) (NYSEK), ամերիկյան ընկերություն՝ հայտնի որպես արագ պատրաստման համար նախատեսված չոր նախաճաշեր և մթերքներ արտադրող։ Շտաբ-բնակարանը գտնվում է ԱՄՆ-ի Բաթլ-Կրիկ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1906 թվականին Ուիլյամ Քեյթի կողմից՝ «Battle Creek Toasted Corn Flake Company» անվան ներքո։ Ընկերությունն արտադրում էր չափազանց մեծ տարածում ունեցող «Kellogg’s Toasted Corn Flakes» (Քելլոգի եգիպտացորենի փաթիլներ) և 1922 թվականին անվանափոխվեց՝ դառնալով «Kellogg Company»:

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության խոշորագույն բաժնետերը «W.K. Kellogg Foundation» բարեգործական հիմնադրամն է (շուրջ 24 %)[3]: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2007 թվականի փետրվարի 26-ի տվյալների համաձայն՝ կազմում է 19,96 միլիարդ դոլար։

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը և ընկերության գլխավոր ղեկավարը Ջեյմս Ջեննեսն է (James Jenness):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը թողարկում է չոր նախաճաշեր (corn flakes, եգիպտացորենի փաթիլներ), կրեկերներ, տոստեր, վաֆլիներ, հացահատիկային մթերք՝ Kellogg’s, Keebler, Cheez-It, Murray, Austin, Famous Amos և այլ ապրանքանշանների ներքո։ Kellogg-ի ձեռնարկությունները տեղակայված են աշխարհի 17 երկրներում, իսկ ընկերության թաղարկած արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 180 երկրներում։

Ընկերության աշխատակազմը 25 հազարից ավելի մարդ է կազմում։ 2006 թվականին շրջանառությունը կազմել է 10,9 միլիարդ դոլար (2005 թվականին կազմել է 10,52 միլիարդ դոլար), իսկ մաքուր եկամուտը կազմել է 1 միլիարդ դոլար։

Kellogg-ը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարի կեսին Kellogg-ը հայտարարեց Ռուսաստանում (Վորոնեժ) United Bakers-ի շահագործման մասին։ United Bakers-ը մասնագիտացված է կրեկերների և չոր նախաճաշերի արտադրության ոլորտում։ Գործարքի արժեքը (առանց ընկերության պարտքը հաշվելու) գնահատվում է 80-150 միլիոն դոլար[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. Form 10-K — 2023.
  3. 3,0 3,1 Татьяна Романова. United Bakers по-американски // Ведомости, № 8 (2030), 18 января 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Kellogg (ընկերություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kellogg (ընկերություն)» հոդվածին։