Jah Khalib

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Jah Khalib
JahKhalibOrenburg.jpg
Ի ծնե անունղազ.՝ Bakhtiyar Mammadov
Նաև հայտնի է որպեսJah khalib
Ծնվել էսեպտեմբերի 29, 1993(1993-09-29)[1] (27 տարեկան)
Ալմաթի, Ղազախստան
Ժանրերհիփ հոփ, ռեփ և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտությունռեփեր, պրոդյուսեր և beatmaker
ԿրթությունՂազախստանի ազգային կոնսերվատորիա
Կայքjahkhalib.com

Jah Khalib (Ջա Խալիբ[2], Ջահ Խալիբ[3], իրական անունը Բախտիյար Մամեդով; սեպտեմբերի 29, 1993(1993-09-29)[1], Ալմաթի, Ղազախստան[3]), ադրբեջանական ծագմամբ ղազախստանցի ռուսալեզու ռեփեր, երգիչ և պրոդյուսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախտիյար Մամեդովը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 29-ին Ալմաթիում[4]: Հայրը՝ ադրբեջանցի է, մայրը՝ ղազախուհի[3][4]: Մանուկ հասակից սիրել է ռեփ-երաժշտությունը: Սովորել է երաժշտական դպրոցի սաքսոֆոնի դասարանում[5]: Ավարտել է Ղազախստանի Կումանգազիի անվան ազգային կոնսերվատորիայի երաժշտագիտության և կառավարման ֆակուլտետը:

Բիթմեյքերի և սաունդ-պրոդյուսերի դերում աշխատել է ղազախստանցի բազմաթիվ ռեփերների հետ, որոնց շարքում են` PR’OXY, Santos, Antrax, Hirosima և ուրիշներ[4]: Սկսելով մենակատարի կարիերա՝ վերցրել է Jah Khalib բեմական անունը: Ըստ նրա Khalib-ը հորինված բառ է, իսկ Jah-ը (Ջա)` Ռաստաֆարական աստծո անուն է[5]: Մեծ ճանաչում է գտել սոցիալական ցանցերի շնորհիվ, որտեղ տարածում էին գտել նրա թրեքները: Նրա առաջին ստեղծագործություններից մեծ տարածում են գտել «Твои сонные глаза», «SnD», «Сжигая дотла» և «Ты для меня» երգերը: Khalib-ը շուտով հայտնի դարձավ ոչ միայն Ղազախստանում, այլ նաև այլ երկրներում[6]:

2016 թվականին թողարկել է մեներգային լիակատար երաժշտական ալբոմ` «Если че, я Баха»[6]: 2017 թվականի գարնանը տեսահոլովակ է նկարահանել «Лейла» երգի համար[7]:

2015 և 2016 թվականներին ընդգրկվել է «Forbes Kazakhstan» ամսագրի կազմած շոու բիզնեսի և սպորտի աստղերի ցանկում[6]: 2017 թվականի հունիսին դարձել է «Премия Муз-ТВ 2017» պարգևի դափնեկիր «Տարվա հայտնություն» անվանակարգում[8]:

2018 թվականին «Медина» երգի համար ստացել է «Золотой граммофон» մրցանակը [9]։

2019 թվականի ամռանը տեղափոխվել է Կիև[10], ուր շարունակել է աշխատել «Выход в свет» ալբոմի վրա.

2019 թվականի հոկտեմբերի 29-ին թողարկել է «Выход в свет» ալբոմը. սկավառակը կազմված է 14 երգերից, որոնց ստեղծմանը մասնակցել են նաև այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Kyivstoner, Олег Груз, COSMOS Girls, Jamala, MARUV և այլոք[11]։

2020 թվականի ապրիլի 17-ին թողարկել է EP «911» ալբոմը. այն կազմված է 3 երգերից, հատկանշական է, որ երգերից երկուսի կրկներգերը անգլերեն լեզվով են[12]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Թողարկման թվական
KHALIBanija Dushi- EP 2015
Джазовый Грув 2016
Всё что мы любим 2016
Если че, я Баха 2016
E.G.O. 2018
Выход в свет 2019
911 — EP 2020

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակ Թողարկման թվական
ZNNKN 2015
Sunshine Lady 2015
Созвездие ангела 2016
Мелодия 2017
Лейла 2017
Медина 2018
Джадуа 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]