Imagination & the Misfit Kid
Imagination & the Misfit Kid | ||||
---|---|---|---|---|
Լաբրինթի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Նոյեմբերի 22, 2019 | |||
Ձայնագրված | 2019 | |||
Տևողություն | 38:49 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Syco | |||
Պրոդյուսեր |
| |||
Լաբրինթի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Imagination & the Misfit Kid ալբոմից | ||||
|
«Imagination & the Misfit Kid», անգլիացի երգիչ և երգահան Լաբրինթի երկրորդ ստուդիական ալբոմ, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին։ Ալբոմը ձայնագրվել է Լոնդոնում և Նյու Յորքում և ներառել է Սիայի ու Զենդեյայի վոկալային կատարումները։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հոկտեմբերին հարցազրույցի ժամանակ Լաբրինթը նկարագրել է «Imagination & the Misfit Kid» ալբոմը որպես «հայեցակարգային հավաքածու երեխայի մասին, որը հաջողության դիմաց վաճառում է իր երևակայությունը գործարարին»[3], մինչդեռ ալբոմի հայտարարությունը հնչել է որպես «արկած, որն արվեստի, առևտրի և երևակայության միջոցով միահյուսվում է ճանապարհորդության պատմության հետ»[4]։ Ալբոմը թողարկվել է թվային ներբեռնման և սթրիմինգի համար 2019 թվականի նոյեմբերի 22-ին, իսկ LP-ի հետ՝ 2020 թվականի փետրվարի 28-ին[5]։
«Misbehaving» երգը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին՝ որպես ձայնագրության առաջին սինգլ։ «Miracle», «Mount Everest», «All for Us», «Something's Got To Give», «Where the Wild Things» և «Like a Movie» երգերը թողարկվել են որպես սինգլներ մինչև ալբոմի թողարկումը։ «Oblivion» երգը դարձել է ալբոմի ութերորդ սինգլը։ «Imagination & the Misfit Kid» ալբոմը մեծամասամբ գրվել և արտադրվել է Լաբրինթի կողմից։ «Oblivion» երգը նա գրել է Սիայի համահեղինակությամբ։ Դարեն Փուլը, Իլյա Սալմանզադեհը, Ամար Մալիկը, Ջեյսոն Էվիգանը և Քես Լոուին մասնակցել են որոշ երգերի տեքստերի ստեղծմանը։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Clash-ի համար ակնարկում Նարզրա Ահմեդը նշել է, որ Լաբրինթը «զվարճալի խաղում է իր ձայնի հետ» և ալբոմը տասից յոթ է գնահատել[6]։ Belfast Telegraph-ից Ալեքս Գրինը, որը դրական է արձագանքել ալբոմին, հայտնել է, որ այն «միևնույն ժամանակ ավելի փորձարարական և ավելի լցված է պոտենցիալ փոփ հիթերով, քան նրա դեբյուտը»[7], մինչդեռ Դեմիեն Մորիսը The Observer-ից ալբոմին հինգից մեկ աստղ է շնորհել, կարծիք հայտնելով, որ «հնարամիտ երաժշտությունը պարկեշտ է փոքրիկ պոռթկումներով, բայց հոգնեցուցիչ է ալբոմի տևողությամբ»[8]։ «Where the Wild Things» թրեքը ներառվել է Թայմ ամսագրի «2019 թվականի նոյեմբերի 1-ի շաբաթվա հինգ լավագույն երգ» ցանկում։ Ցանկի ստեղծող Ռեյզա Բրաները գնահատել է երգը որպես «անփոփոխ համոզիչ»[9]։
Մեդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի երգչուհի Զենդեյայի կատարմամբ «All for Us» երգն ընդգրկվել է «Էյֆորիա» դրամա հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի եզրափակչում[10]։ 2020 թվականին այն արժանացել է Primetime Emmy Award մրցանակի «Լավագույն բնօրինակ երաժշտություն և տեքստ» անվանակարգում[11]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգացանկը և իրավունքները վերցված են Apple Music-ից[12], իսկ թրեքների տևողությունը՝ Qobuz-ից[13]։
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Imagination» | Լաբրինթ | 1:30 | ||||||
2. | «Misbehaving» (The Misfit version) |
|
3:13 | ||||||
3. | «Miracle» |
|
3:49 | ||||||
4. | «Juju Woman» | Լաբրինթ | 0:48 | ||||||
5. | «Dotted Line/Juju Man» | Լաբրինթ | 3:02 | ||||||
6. | «All for Us» (Զենդեյայի հետ համատեղ) | Լաբրինթ | 3:11 | ||||||
7. | «The Producer» | Լաբրինթ | 2:43 | ||||||
8. | «Something's Got to Give» |
|
3:50 | ||||||
9. | «I'm Blessed» | Լաբրինթ | 0:50 | ||||||
10. | «Like a Movie» | Լաբրինթ | 2:20 | ||||||
11. | «Sexy MF» |
|
2:58 | ||||||
12. | «Where the Wild Things» | Լաբրինթ | 3:18 | ||||||
13. | «Mount Everest» | Լաբրինթ | 2:37 | ||||||
14. | «The Finale» | Լաբրինթ | 0:27 | ||||||
15. | «Oblivion» (Սիայի մասնակցությամբ) |
|
4:13 | ||||||
38:49 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ(եր) | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | Նոյեմբերի 22, 2019 | Syco | [10] | |
Եվրոպա | Փետրվարի 28, 2020 | LP | [5][14] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mamo, Heran (2019 թ․ հոկտեմբերի 31). «Labrinth Announces 'Imagination & the Misfit Kid' Album, Delivers Whimsical 'Where The Wild Things' Single». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Moodie, Alice (9 November 2019), «Labrinth Drops New Single "Like a Movie"», GRM Daily, Վերցված է 25 November 2019-ին
- ↑ Smyth, David (2019 թ․ հոկտեմբերի 25). «Labrinth interview: 'I felt like my crown was becoming a burden'». Evening Standard. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Aswad, Jem (2019 թ․ նոյեմբերի 12). «Labrinth Inks With Columbia Records». Variety. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 5,0 5,1 McKenzie, Timothy [@Labrinth] (February 12, 2020). «Imagination & the Misfit Kid Vinyl coming February 28th. Pre-order now: https://syco.lnk.to/Imagination-Vinyl» (Թվիթ). Վերցված է 12 February 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ Ahmed, Narzra (2019 թ․ նոյեմբերի 20). «Labrinth – Imagination & The Misfit Kid». Clash. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Albums of the week - from Rod Stewart to Martin and Shirlie Kemp». Belfast Telegraph. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Morris, Damien (2019 թ․ դեկտեմբերի 8). «Labrinth: Imagination & the Misfit Kid review – inventive but wearying». The Observer. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Bruner, Raisa (2019 թ․ նոյեմբերի 1). «The 5 Best Songs to Listen to This Week From Dua Lipa's Disco Pop 'Don't Start Now' to Labrinth's Uplifting 'Where the Wild Things'». Time. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 10,0 10,1 Saponara, Michael (2019 թ․ նոյեմբերի 22). «Labrinth Unleashes 'Imagination & the Misfit Kid' Album Featuring Sia & Zendaya: Stream it Now». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Willman, Chris (2020 թ․ հուլիսի 28). «Emmy Music Nominations Include Dual Score/Song Nods for Trent Reznor & Atticus Ross, Labrinth; Nathan Barr Earns Three (See Complete List)». Variety. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Imagination & the Misfit Kid by Labrinth». Apple Music. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Album Imagination & the Misfit Kid, Labrinth | Qobuz: download and streaming in high quality». Qobuz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Imagination & The Misfit Kid [VINYL]». Amazon. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
|