Imagination & the Misfit Kid

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Imagination & the Misfit Kid
Լաբրինթի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՆոյեմբերի 22, 2019 (2019-11-22)
Ձայնագրված2019
Տևողություն38:49
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլSyco
Պրոդյուսեր
  • Լաբրինթ
  • Նաթանիել Լեդվիջ
  • Իլյա
  • Դարեն Փուլ
Լաբրինթի ալբոմների ժամանակագրություն
Electronic Earth
(2012)
Imagination & the Misfit Kid
(2019)
Սինգլներ Imagination & the Misfit Kid  ալբոմից
  1. «Misbehaving»
    Թողարկվել է՝ Սեպտեմբերի 15, 2017
  2. «Miracle»
    Թողարկվել է՝ Հունիսի 7, 2019
  3. «Mount Everest»
    Թողարկվել է՝ Հունիսի 21, 2019
  4. «All for Us»
    Թողարկվել է՝ Օգոստոսի 4, 2019
  5. «Something's Got to Give»
    Թողարկվել է՝ Օգոստոսի 16, 2019
  6. «Where the Wild Things»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 31, 2019[1]
  7. «Like a Movie»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 8, 2019[2]
  8. «Oblivion»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 22, 2019

«Imagination & the Misfit Kid», անգլիացի երգիչ և երգահան Լաբրինթի երկրորդ ստուդիական ալբոմ, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին։ Ալբոմը ձայնագրվել է Լոնդոնում և Նյու Յորքում և ներառել է Սիայի ու Զենդեյայի վոկալային կատարումները։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերին հարցազրույցի ժամանակ Լաբրինթը նկարագրել է «Imagination & the Misfit Kid» ալբոմը որպես «հայեցակարգային հավաքածու երեխայի մասին, որը հաջողության դիմաց վաճառում է իր երևակայությունը գործարարին»[3], մինչդեռ ալբոմի հայտարարությունը հնչել է որպես «արկած, որն արվեստի, առևտրի և երևակայության միջոցով միահյուսվում է ճանապարհորդության պատմության հետ»[4]։ Ալբոմը թողարկվել է թվային ներբեռնման և սթրիմինգի համար 2019 թվականի նոյեմբերի 22-ին, իսկ LP-ի հետ՝ 2020 թվականի փետրվարի 28-ին[5]։

«Misbehaving» երգը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 15-ին՝ որպես ձայնագրության առաջին սինգլ։ «Miracle», «Mount Everest», «All for Us», «Something's Got To Give», «Where the Wild Things» և «Like a Movie» երգերը թողարկվել են որպես սինգլներ մինչև ալբոմի թողարկումը։ «Oblivion» երգը դարձել է ալբոմի ութերորդ սինգլը։ «Imagination & the Misfit Kid» ալբոմը մեծամասամբ գրվել և արտադրվել է Լաբրինթի կողմից։ «Oblivion» երգը նա գրել է Սիայի համահեղինակությամբ։ Դարեն Փուլը, Իլյա Սալմանզադեհը, Ամար Մալիկը, Ջեյսոն Էվիգանը և Քես Լոուին մասնակցել են որոշ երգերի տեքստերի ստեղծմանը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Clash-ի համար ակնարկում Նարզրա Ահմեդը նշել է, որ Լաբրինթը «զվարճալի խաղում է իր ձայնի հետ» և ալբոմը տասից յոթ է գնահատել[6]։ Belfast Telegraph-ից Ալեքս Գրինը, որը դրական է արձագանքել ալբոմին, հայտնել է, որ այն «միևնույն ժամանակ ավելի փորձարարական և ավելի լցված է պոտենցիալ փոփ հիթերով, քան նրա դեբյուտը»[7], մինչդեռ Դեմիեն Մորիսը The Observer-ից ալբոմին հինգից մեկ աստղ է շնորհել, կարծիք հայտնելով, որ «հնարամիտ երաժշտությունը պարկեշտ է փոքրիկ պոռթկումներով, բայց հոգնեցուցիչ է ալբոմի տևողությամբ»[8]։ «Where the Wild Things» թրեքը ներառվել է Թայմ ամսագրի «2019 թվականի նոյեմբերի 1-ի շաբաթվա հինգ լավագույն երգ» ցանկում։ Ցանկի ստեղծող Ռեյզա Բրաները գնահատել է երգը որպես «անփոփոխ համոզիչ»[9]։

Մեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի երգչուհի Զենդեյայի կատարմամբ «All for Us» երգն ընդգրկվել է «Էյֆորիա» դրամա հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի եզրափակչում[10]։ 2020 թվականին այն արժանացել է Primetime Emmy Award մրցանակի «Լավագույն բնօրինակ երաժշտություն և տեքստ» անվանակարգում[11]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգացանկը և իրավունքները վերցված են Apple Music-ից[12], իսկ թրեքների տևողությունը՝ Qobuz-ից[13]։

# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Imagination»  Լաբրինթ 1:30
2. «Misbehaving» (The Misfit version)
  • Լաբրինթ
  • Նաթանիել Լեդվիջ
3:13
3. «Miracle»  
  • Լաբրինթ
  • Իլյա
3:49
4. «Juju Woman»  Լաբրինթ 0:48
5. «Dotted Line/Juju Man»  Լաբրինթ 3:02
6. «All for Us» (Զենդեյայի հետ համատեղ)Լաբրինթ 3:11
7. «The Producer»  Լաբրինթ 2:43
8. «Something's Got to Give»  
  • Լաբրինթ
  • Փուլ
  • Լեդվիջ
3:50
9. «I'm Blessed»  Լաբրինթ 0:50
10. «Like a Movie»  Լաբրինթ 2:20
11. «Sexy MF»  
  • Լաբրինթ
  • Լեդվիջ
2:58
12. «Where the Wild Things»  Լաբրինթ 3:18
13. «Mount Everest»  Լաբրինթ 2:37
14. «The Finale»  Լաբրինթ 0:27
15. «Oblivion» (Սիայի մասնակցությամբ)
  • Լաբրինթ
  • Իլյա
4:13
38:49

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ(եր) Լեյբլ Ծան.
Տարբեր Նոյեմբերի 22, 2019 Syco [10]
Եվրոպա Փետրվարի 28, 2020 LP [5][14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mamo, Heran (2019 թ․ հոկտեմբերի 31). «Labrinth Announces 'Imagination & the Misfit Kid' Album, Delivers Whimsical 'Where The Wild Things' Single». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. Moodie, Alice (9 November 2019), «Labrinth Drops New Single "Like a Movie"», GRM Daily, Վերցված է 25 November 2019-ին
  3. Smyth, David (2019 թ․ հոկտեմբերի 25). «Labrinth interview: 'I felt like my crown was becoming a burden'». Evening Standard. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Aswad, Jem (2019 թ․ նոյեմբերի 12). «Labrinth Inks With Columbia Records». Variety. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  5. 5,0 5,1 McKenzie, Timothy [@Labrinth] (February 12, 2020). «Imagination & the Misfit Kid Vinyl coming February 28th. Pre-order now: https://syco.lnk.to/Imagination-Vinyl» (Թվիթ). Վերցված է 12 February 2020-ին – via Թվիթթեր.
  6. Ahmed, Narzra (2019 թ․ նոյեմբերի 20). «Labrinth – Imagination & The Misfit Kid». Clash. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Albums of the week - from Rod Stewart to Martin and Shirlie Kemp». Belfast Telegraph. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  8. Morris, Damien (2019 թ․ դեկտեմբերի 8). «Labrinth: Imagination & the Misfit Kid review – inventive but wearying». The Observer. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  9. Bruner, Raisa (2019 թ․ նոյեմբերի 1). «The 5 Best Songs to Listen to This Week From Dua Lipa's Disco Pop 'Don't Start Now' to Labrinth's Uplifting 'Where the Wild Things'». Time. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  10. 10,0 10,1 Saponara, Michael (2019 թ․ նոյեմբերի 22). «Labrinth Unleashes 'Imagination & the Misfit Kid' Album Featuring Sia & Zendaya: Stream it Now». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. Willman, Chris (2020 թ․ հուլիսի 28). «Emmy Music Nominations Include Dual Score/Song Nods for Trent Reznor & Atticus Ross, Labrinth; Nathan Barr Earns Three (See Complete List)». Variety. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  12. «Imagination & the Misfit Kid by Labrinth». Apple Music. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «Album Imagination & the Misfit Kid, Labrinth | Qobuz: download and streaming in high quality». Qobuz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  14. «Imagination & The Misfit Kid [VINYL]». Amazon. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.