Կուղխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Gulo guloից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուղխ (այլ կիրառումներ)


Կուղխ
Կուղխ
Կուղխ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Վերնաընտանիք Musteloidea
Ընտանիք Կզաքիսներ (Mustelidae)
Ենթաընտանիք Guloninae
Ցեղ Gulo
Տեսակ Կուղխ (G. gulo)
Միջազգային անվանում
Gulo gulo
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կուղխ (լատ.` Gulo gulo), գիշատիչ կաթնասուն, կենդանիների Gulo (հայ.` շատակեր) դասի միակ ներկայացուցիչը, ունի 2 ենթատեսակ՝ Gulo gulo gulo (Եվրասիա) և Gulo gulo luscus (Հյուսիսային Ամերիկա)[1]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհ պատմաբան Մատվեյ Մեխովսկին այսպես է նկարագրել կուղխին՝

Այդ կենդանին հանդիպում է միայն Ռուսաստանում և Լիտվայում, դա նման է շանը, ունի կատվի դունչ պոչով և մարմնով նման է աղվեսի, ունի սև գույն, ուտում է միայն լեշ . . .

Լինում են 9-30 կգ, էգերն, ընդհանուր առմամբ, մոտավորապես 10%-ով փոքր են և 30%-ով թեթև են որձերից։ Մարմնի երկարությունը՝ (քթից մինչև պոչը) 70-86 սմ է, պոչի երկարությունը՝ 18-23 սմ։ Մարդիկ կուղխին նմանեցնում են արջի կամ գորշուկի, բայց իրականում այս կենդանին ամենից շատ նման է շանը, նաև ոռնում է շան նման։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուղխերը հիմնականում հանդիպում են տայգայում (Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա), Կուղխ Եվրոպայում հանդիպում է ընդամենը 2 տեղ՝ Սկանդինավյան թերակղզում և Ֆինլանդիայում, Ռուսաստանում հանդիպում է միայն Պերմի երկրամասում։ ԱՄՆ-ի նահանգներից մեկը կոչվում է «Կուղխերի նահանգ» (անգլ.` The Wolverine State):

Ընտելացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ հաճախակի վերցնում են կուղխերի ձագերին և ընտելացնում մարդկային կյանքին, դարձնում են համարյա ձեռնասուն կենդանի։

Կուղխերը ոչ ազատ պայմաններում ապրում են միջինը 17 տարի, իսկ բնության մեջ` ընդամենը 8-10 տարի։

Կուղխը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհահռչակ Marvel Comics-ը կուղխի անունով է կոչել կոմիքսների հերոս համանուն հերոսին (անգլ.` Wolverine)։

Պայմանականորեն Կուղխի բնավորությունը համապատասխանում է կենդանու բնույթին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DikieZveri.com - Росомаха - Хищные звери леса». www.dikiezveri.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղխ» հոդվածին։