Free Radical Design

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Free Radical Design
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1999
ՎայրՆոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունThe Independent
ՍեփականատերCrytek
Կայքdsdambuster.com

Free Radical Design, (հայտնի նաև ինչպես՝ Crytek UK), բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է Նոթինգհեմում (Մեծ Բրիտանիա)։ Հայտնի է TimeSplitters և Second Sight խաղերի շարքերով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Free Radical Design-ի աշխատակիցների մեծ մասը նախկինում աշխատել են Rare բրիտանական ընկերությունում։ Թիմը, որի կազմում էին՝ Դեյվիդ Դոուկան, Սթիվ Էլլիսը, Կառլ Հիլթոնը զբացվել են GoldenEye 007 և Perfect Dark խաղերի մշակմամբ, որը նախատեսված էր Nintendo 64 խաղային համակարգի համար։ 1998-ից 1999 թվականներին այս թիմը լքում է Rare-ը և 1999 թվականի ապրիլին հիմնադրում է Free Radical Design ընկերությունը։ Ընկերության կողմից թողարկված առաջին խաղը դարձավ TimeSplitters, որը թողարկվել է 2000 թվականին PlayStation 2-ի համար։ Խաղը հայտնի դարձավ իր արագ խաղային պրոցեսով և բազմաօգտատեր ռեժիմով[1][2]։

2006-ից 2008 թվականներին ընկերությունը զբաղվում էր Star Wars: Battlefront III խաղի մշակամաբ, սակայն նախագիծը չեղարկվեց, այն ժամանակ երբ այն գտնվում էր ավարտական փուլում[3]։ Haze անօրինական և անհաջող խաղի թողարկումից հետո ընկերությունը հայտնվեց վատ վիճակում[4]։ 2008 թվականին Free Radical Design-ը հայտարարեց սնանկացման մասին[5], ինչպես նաև 185 աշխատակից մնաց 40 աշխատակից[6]։

2009 թվականին ստուդիան գնվեց գերմանական Crytek ընկերության կողմից, անվանափոխվելով Crytek UK-ի[7]։ 2010 թվականին Crytek UK ընկերությունը Սանդիակրաից տեղափոխվեց Նոթինգհեմ[8]։

2014 թվականին Crytek ընկերությունը գտնվում էր ծանր ֆինանսական դրության մեջ, որի հետևանքով Crytek UK չի կարողանում վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը[9][10]։

2014 թվականին հուլիսի 30-ին Crytek-ը հայտարարեց վերակազմավորման մասին, վաճառելով նախկինում գնված Homefront մտավոր սեփականաությունը Koch Media ընկերությանը և փակելով Crytek UK-ը[11]։ Նախկին աշխատակիցները տեղափոխվեցին նոր՝ Dambuster Studios ստուդիա[12], որտեղ ավելի ուշ թողարկեցին Homefront: The Revolution խաղը[13][14]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Игра Издатель Жанр Платформа Примечание
Как Free Radical Design (1999—2009)
2000 TimeSplitters Eidos Interactive Шутер от первого лица PlayStation 2
2002 TimeSplitters 2 Eidos Interactive Шутер от первого лица PlayStation 2, Xbox, Nintendo GameCube
2004 Second Sight Codemasters Приключенческий экшн, стелс PlayStation 2, Xbox, Nintendo GameCube, Microsoft Windows
2005 TimeSplitters: Future Perfect Electronic Arts Шутер от первого лица PlayStation 2, Xbox, Nintendo GameCube
- Star Wars: Battlefront III LucasArts Шутер от первого лица Отменён[15]
2008 Haze Ubisoft Шутер от первого лица PlayStation 3
как Crytek UK (2009—2014)
2011 Crysis 2 Electronic Arts Шутер от первого лица PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows Только многопользовательский режим
2013 Crysis 3 Electronic Arts Шутер от первого лица PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows Совместно с Crytek Frankfurt

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hwang, Kaiser Free Radical: The Face That Launched A Thousand Games(անգլ.) // PlayStation: The Official Magazine : journal. — Future US, 2007. — № 66.
  2. «Browse and Search Games». GameRankings. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  3. Makuch, Eddie (2012 թ․ նոյեմբերի 30). «Battlefront 3 was 99 percent done when canceled». GameSpot. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  4. Stanton, Rich (2012 թ․ մայիսի 4). «Free Radical vs. the Monsters». Eurogamer. Gamer Network. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  5. This is Nottingham (2008 թ․ դեկտեմբերի 18). «185 jobs at risk at computer games company». Nottingham Post. Local World. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  6. Purchese, Robert (2008 թ․ դեկտեմբերի 22). «Admin confirms Free Radical demise». Eurogamer. Gamer Network. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  7. Boyes, Emma (2009 թ․ փետրվարի 3). «Crytek Purchases Free Radical, Says Company Scriptwriter». 1UP.com. IGN Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  8. This is Nottingham (2009 թ․ հոկտեմբերի 27). «Gaming firm Crytek to be first tenant at Nottingham's Southreef». Nottingham Post. Local World. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  9. Hilliard, Kyle (2014 թ․ հուլիսի 3). «[Update] Staff At Homefront Developer Crytek UK Not Reporting To Work». Game Informer. GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  10. Makuch, Eddie (2014 թ․ հունիսի 24). «Report: 30+ Staff Have Left Crytek UK Since 2011, Morale is "Low"». GameSpot. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  11. Futter, Mike (2014 թ․ հուլիսի 30). «[Update] Deep Silver Buys Homefront, UK Staff To Transfer To New Dambuster Studio, Crytek USA Scaled Back». Game Informer. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  12. «Deep Silver купила права на Homefront». GameInformer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  13. Pereira, Chris (2014 թ․ հուլիսի 30). «Crytek Lays Off Staff After Selling Homefront; Crytek UK May Be Shut Down». GameSpot. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  14. Pereira, Chris (2014 թ․ հուլիսի 30). «Crytek No Longer Developing Homefront, Sells Rights to Publisher Deep Silver». GameSpot. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  15. Rich Stanton (2012 թ․ մայիսի 4). «Free Radical vs. the Monsters». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.