Codemasters

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Codemasters
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1986
ՎայրՈւորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ800 մարդ
Դուստր ընկերություններSlightly Mad Studios?
ՍեփականատերElectronic Arts
Կայքcodemasters.com(անգլ.)
Commons-logo.svg Codemasters Վիքիպահեստում

The Codemasters Software Company Limited (կարճ տարբերակը՝ Codemasters), համակարգչային խաղերի մշակող և հրատարակիչ, տեղակայված է Մեծ Բրիտանիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1986 թվականին Ռիչարդ և Դեյվիդ Դարլինգների կողմից[1]։ Codemasters-ը արագ զբաղեցրեց իր տեղը խաղային շուկայում, զբաղվելով ZX Spectrum-ի համար խաղերի մշակմամբ, որոնք հիմնականում իրենցից ներկայացնում էին գլուխկոտրուկներ։ Այսպիսի խաղերի վառ օրինակ է՝ Dizzy-ի խաղաշարքը։ Չնայած Codemasters-ը հաջող կերպով սկսեց մշակել խաղերը ZX Spectrum-ի համար, նա նաև թողարկում էր խաղերը այլ համակարգերի համար՝ Enterprise 128, VIC 20, Commodore 64, Commodore 16, BBC Micro, Acorn Electron, Amstrad CPC, Atari 400/800, Commodore Amiga և Atari ST։

1980-ական թվականներին Codemasters-ը համարվում էր այն ընկերությունը, որը վաճառում էր իր խաղերը ամենացածր, չփոփոխվող գնով։ Սակայն սկսած 1992 թվականից ընկերությունը կրճատեց բյուջետային խաղերի շարքը, ավելի մեծ նախագծերով զբաղվելու համար, ինչն էլ դժգոհության ալիք բարձրացրեց խաղասերների շրջանում քանի, որ ընկերության հաջողության գործում մեծ դեր էին խաղացել հենց այդ խաղերը։

Երբ 8 բիթային տնային համակարգիչների շուկան սկսեց նեղանալ, Codemasters սկսեց մշակել խաղեր նախատեսված 16 բիթային խաղային համակարգերի համար, ինչպես նաև բյուջետային խաղերից անցում կատարեց ավելի թանկ խաղերի մշակմանը, իսկ արդեն 1993 թվականին թողարկվեց վերջին բյուջետային խաղը՝ Dizzy — Crystal Kingdom Dizzy։

2016 թվականի ապրիլին Codemasters-ը հայտարարեց, որ վարձել է ավտոմրցաշավային խաղերի մշակողների շատերին՝ Evolution Studios-ից, այն բանից հետո երբ Sony-ին փակեց ստուդիան[2]։

2019 թվականի նոյեմբերին Codemasters-ը հայտարարեց, որ գնել է Slightly Mad Studios ստուդիան։ Գործարքի արժեքը կազմում էր 30 մլն դոլար[3]։

2020 թվականի հուլիսի 1-ին Codemasters և World Rally Championship միջև կնքվեց պայմանագիր WRC խաղի մշակման համար։ Առաջին խաղը պլանավորվում է թողարկել 2023 թվականի ապրիլի 1-ից 2024 թվականի մարտի 31-ը[4]։

2020 թվականի նոյեմբերին Codemasters-ը հայտարարեց, որ Take-Two Interactive-ը դիմել է իրեն՝ գնման հարցով առաջարկելով 739,2 մլն ֆունտ սթերլինգ։ Codemasters հայտարարեց, որ խորհուրդը պատրաստ է հաստատել գործարքը որոշակի փոփոխություններից հետո[5][6]։ Նույն ամսում ընկերությունները համաձայնեցրեցին պայմանագրերը վաճառքի հետ կապված, գործարքը արժեցավ 994 մլն դոլար, իսկ պայմանագիրը ավարտվում է 2021 թվականին[7]։ Codemasters-ի ձեռք բերումից հետո, ընկերությունը գործելու էր 2K անվան ներքո։ Take-Two-ի տնօրեն Շտրաուս Զելնիկը հայտարարեց, որ Codemasters-ի կողմից մշակված ավտոմրցաշավային խաղերը համադրվում են իր սպորտային խաղերի շարքի հետ[8]։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերին, Electronic Arts-ի առաջարկը գերազանցեց Take-Two-ի առաջարկին։ Electronic Arts-ը առաջարկեց 1,2 միլլիարդ դոլար։ Codemasters-ի խորդուրդը համաձայնվեց EA-ի հետ[9]։ Գործարքը ավարտվեց 2021 թվականի փետրվարին, և ողջ բաժնետոմսերը անցան EA Codex Games Limited դուստր ընկերությանը[10][11]։ EA-ի ներկայացուցիչներից Էնդրյու Ուիլսոնը հայտարարեց, որը նրանք պլանավորում են պահպանել Codemasters-ը, որպես առանձին կազմակերպություն EA-ի կազմում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mobygames Archived 2014-04-13 at the Wayback Machine. History of Codemasters software company limited
  2. «Evolution Studios joins Codemasters, Hocking becomes VP of product»։ Gamesindustry.biz։ 2016-04-11։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-30-ին։ Վերցված է 2016-04-11 
  3. «Codemasters acquires Project CARS developer Slightly Mad Studios»։ Polygon։ 2019-11-28։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-28-ին։ Վերցված է 2019-11-28 
  4. «Codemasters to create games based on the World Rally Championship»։ Gamesindustry.biz։ 2020-06-01։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին։ Վերցված է 2020-06-01 
  5. «Take-Two to buy British videogame developer Codemasters for $973 mln»։ Reuters։ 6 November 2020։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2020-ին։ Վերցված է 6 November 2020 
  6. Robinson Andy (6 November 2020)։ «Codemasters confirms it's in talks with Take-Two over a possible sale»։ Video Games Chronicle։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2020-ին։ Վերցված է 6 November 2020 
  7. Phillips Tom (10 November 2020)։ «GTA publisher Take-Two confirms purchase of Codemasters in deal worth nearly $1bn»։ Eurogamer։ Արխիվացված է օրիգինալից 10 November 2020-ին։ Վերցված է 10 November 2020 
  8. «Looks Like Codemasters Will Be Acquired by Take-Two»։ Push Square։ 10 November 2020։ Արխիվացված է օրիգինալից 10 November 2020-ին։ Վերցված է 2 December 2020 
  9. Neto Streisand (14 December 2020)։ «EA snaps up racing game developer Codemasters in $1.2 billion deal»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2020-ին։ Վերցված է 14 December 2020 
  10. Kerr Chris (22 January 2021)։ «Codemasters' directors vote in favor of $1.2 billion EA acquisition»։ Gamasutra։ Արխիվացված է օրիգինալից 22 January 2021-ին։ Վերցված է 22 January 2021 
  11. Robinson Andy (18 February 2021)։ «EA has officially completed its purchase of Codemasters»։ Video Games Chronicle։ Արխիվացված է օրիգինալից 18 February 2021-ին։ Վերցված է 18 February 2021 
  12. Barton Seth (18 May 2021)։ «"$1.2 billion is a big number. But we think it's a great opportunity to bring two great companies together" – The inside track on EA's acquisition of Codemasters»։ MCVUK։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-20-ին։ Վերցված է 18 May 2021