F. R. David

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
F. R. David
FRDavid cpr.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն F. R. David
Ի ծնե անուն Էլի Ռոբեր Ֆիտուսսի
Ծնվել է հունվարի 1, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:1|2|0}})[1] (70 տարեկան)
Մենզել-Բուրգիբա, Թունիս
Երկիր {{{2}}} Ֆրանսիա
Ժանրեր փոփ, փոփ ռոք, եվրոդիսկո, սինտի փոփ
Մասնագիտություն երգիչ
Գործիքներ վոկալ, կիթառ, ստեղնաշարային, բաս կիթառ
Գործունեություն 1967-այժմ
Լեյբլ BMS
Կայք frdavid.net

Ֆ. Ռ. Դևիդ (ֆր.՝ F. R. David, ֆրանսերեն արտասանվում է «Էֆ Էր Դավիդ», իսկական անունը՝ Էլի Ռոբեր Ֆիտուսսի (ֆր.՝ Elli Robert Fitoussi), հունվարի 1, 1947[1], Մենզել Բուրգիբա), ֆրանսիացի երգիչ թունիսական ծագմամբ, որը կատարում է երգեր անգլերենով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա 1960-ականների վերջին իր երաժշտական կարիերան սկսեց որպես տարբեր ֆրանսիական արտիստների բաս նվագակցող, որոնցից առաջինը եղավ իր քույրը։ Առաջին անգամ որպես վոկալիստ հանդես է եկել «Le Boots» խմբում, որը մինչ այդ ազատվել էր իր վոկալիստից։

1970-ականների սկզբներին երգել է ֆրանսիական «Les Variations» ռոք խմբում՝ փոխարինելով խմբի վոկալիստ Joe Loeb-ին։ Հայտնի է նաև «King Of Hearts» անունով նախագիծը, որին մասնակցում էին F.R. David-ը և «Les Variations» խմբի նախկին անդամներից Marc Tobaly-ը, Cockpit-ը, որի հետ թողարկվեց ալբոմ և 3 սինգլ: Դուետով ձայնագրվեց Close, But No Guitar սկավառակը, որը թողարկվեց 1978 թվականին ԱՄՆ-ում, Capitol Records-ի ժամանակ։ Հետագայում F.R. David-ը մեներգչի կարիերա սկսեց։

1982 թվականին երաժիշտը թողարկեց իր ամենահայտնի երգերից մեկը՝ «Words»-ը, որը ընդհանուր տպաքանակով վաճառվեց 8 միլիոն օրինակով և UK Singles Chart-ում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը (ապրիլի 30 - մայիսի 7, 1983)[2]: Երգը մտավ երգչի դեբյուտային համանուն ալբոմի մեջ։ Նաև ալբոմում նրանից ներկայացվեցին այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Take Me Back», «Pick Up the Phone», «Music» և այլն։

F. R. David-ի հայտնության գագաթնակետը դարձավ 1980-ական թվականները, երբ նա թողարկեց ևս 2 հաջողակ ալբոմներ Long Distance Flight-ը (1984 1984) և Reflections-ը (1987): Դրանից հետո նա 20 տարի ալբոմ չթողարկեց, մինչև որ 2007 թվականին դուրս եկավ The Wheel սկավառակը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Words (1982)
  • Long Distance Flight (1984)
  • Reflections (1987)
  • The Wheel (2007)
  • Numbers (2009)
  • Midnight Drive (2013)

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Words (1982)
  • Pick Up The Phone (1983) հայերեն թարգմանաբար նշանակում է «Վերցրու խոսափողը»
  • Music (1983)
  • I Need You (1983)
  • Dream Away (1984)
  • This Time I Have To Win (1985)
  • Sahara Night (1986)
  • Don’t Go (1987)
  • I’ll Try To Love Again (1992)

Բանաքաղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Girl (1986)
  • Greatest Hits (1991)
  • Best Of F.R. David (1998)
  • 99 version (1999)
  • Greatest Hits (2007)
  • Référence 80 (2011)

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #134355237 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 15-ին 2015:
  2. German Yuri։ «Biography: F.R. David»։ AMG։ Վերցված է 9 May 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]