Can You Hear Me
«Can You Hear Me» | ||||
---|---|---|---|---|
Էնրիկե Իգլեսիասի սինգլը | ||||
«Greatest Hits» ալբոմից | ||||
Թողարկված | 27 հունիսի, 2008 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, CD մաքսի, թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2008 | |||
Ժանր | եվրոփոփ | |||
Տևողություն | 3:44 | |||
Լեյբլ | Interscope | |||
Պրոդյուսեր | Big Ben Diehl, Կարլոս Պաուկեր | |||
Էնրիկե Իգլեսիասի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Can You Hear Me» (հայ․՝ Դու ինձ լսո՞ւմ ես), իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասի «Greatest Hits» ալբոմի հինգերորդ սինգլը, որը թողարկվել է 2008 թվականի հունիսի 27-ին «Interscope» լեյբլում։
Երգը դարձել է 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական հիմնը[1][2]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գրել է Էնրիկե Իգլեսիասը՝ Ֆրենկի Շտորմի ու Սթիվ Մորալեզի հետ միասին։ Ձայնագրության պրոդյուսերը Կարլոս Պաուկերն է։ Երգը ձայնագրվել է Մայամիի (Ֆլորիդա նահանգ) «Circle House Studios» ձայնագրման ստուդիայում[3]։
Հիմնականում սինգլն արժանացել է բացասական արձագանքների, բայց հաջողություն է ունեցել եվրոպական շատ երկրներում։
Երգը պետք է դառնար Էնրիկե Իգլեսիասի «Greatest Hits» հավաքածուի երրորդ սինգլը Մեծ Բրիտանիայում, բայց այդպես էլ վաճառքի չի հանվել այնտեղ։
Այն մասին, որ երգը դառնալու է 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական հիմնը, հայտնի է դարձել մայիսի 20-ին։ Իգլեսիասը բնութագրվել է որպես կատարյալ մարդ այդ աշխատանքի համար. «Նա համաշխարհային կարգի աստղ է, նա հետաքրքրվում է ֆուտբոլով և ունի եվրոպական արմատներ»,- ասել է կոմերցիոն տնօրեն Ֆիլիպ Մերգրաֆը[1]։ Իգլեսիասն ինքը խոստովանել է, որ երջանիկ է ընտրվելու համար. «Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ ֆուտբոլային փառատոնում Շվեյցարիայում, և ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ առաջնության եզրափակչում[4]»։
Էնրիկե Իգլեսիասն առաջին անգամ կենդանի կատարել է երգը 2008 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի ժամանակ՝ 2008 թվականի հունիսի 29-ին[1]։
Երգի տեսահոլովակը, որ նկարահանել է Փոլ Մինորը, ներառում է ֆուտբոլային հնարքների կադրեր[4]։
«Can You Hear Me» երգը ներառվել է «Insomniac» ալբոմի վերահրատարակությունում, որ արվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Շվեյցարիայի Ավստրալիայի, Իտալիայի ու եվրոպական մի շարք այլ երկրների համար։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CD-սինգլ
- «Can You Hear Me» (main version) — 3:44
- «Can You Hear Me» (UEFA remix) — 5:54
- Մաքսի սինգլ
- «Can You Hear Me» (main version) — 3:44
- «Can You Hear Me» (Moto Blanco radio mix) — 3:30
- «Can You Hear Me» (Moto Blanco club mix) — 8:30
- «Can You Hear Me» (Moto Blanco dub) — 8:00
- CD-սինգլ (ԱՄՆ)
- «Can You Hear Me» (main version) — 3:44
- «Can You Hear Me» (Moto Blanco radio mix) — 3:30
- «Can You Hear Me» (Moto Blanco club mix) — 8:30
- «Can You Hear Me» (UEFA remix) — 5:54
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հիթ-շքերթ (2008) |
Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա[5] | 17 |
Բելգիա[5] | 12 |
Չեխիա[6] | 1 |
Դանիա[5] | 1 |
Համաեվրոպական | 30 |
Ֆինլանդիա[5] | 5 |
Ֆրանսիա[5] | 21 |
Գերմանիա[5] | 14 |
Նորվեգիա[5] | 7 |
Սլովակիա[7] | 15 |
Շվեդիա[5] | 6 |
Շվեյցարիա[5] | 2 |
Թուրքիա[8] | 4 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Euro 2008 unveils its official anthem». Bangkok Post. 2008 թ․ մայիսի 20. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Official UEFA EURO 2008 Song: "Can You Hear Me" by Enrique Iglesias» (PDF). UEFA. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Official UEFA EURO 2008 Song: "Can You Hear Me" by Enrique Iglesias» (PDF). UEFA. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 4,0 4,1 Kalow, Natalie (2008 թ․ հունիսի 5). «Official UEFA EURO 2008 Song: "Can You Hear Me" by Enrique Iglesias». GenQ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 aCharts.us — Enrique Iglesias «Can You Hear Me»
- ↑ Czech IFPI Airplay Chart
- ↑ «Slovak IFPI Airplay Chart». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Turkey Top 20 Chart Արխիվացված 2008-03-30 Wayback Machine Retrieved August 6, 2008