Black butler
Black butler ճապ.՝ 黒執事 | |
---|---|
Ժանր | մութ ֆենթեզի և էքշն ժանր |
Երկիր | Ճապոնիա[1][2] |
Ռեժիսոր | Տոսիա Սինոհարա |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Black butler (ճապ.՝ 黒執事 Kuroshitsuji) Յանա Տոբոսոյի 2006 թվականին նկարված մանգան։ Սյուժեն կառուցվում է երիտասարդ կոմս Սիել Ֆանտոմհայվի և նրա ծառա՝ դև Սեբաստիանի շուրջը կատարվող իրադարձությունների վրա։ Դրանում բազմաթիվ անգամ հանդիպում են XIX դարի լեգենդներ ու միստիկ իրադադարձություններ, ինչպիսին օրինակ Jack the Ripper-ի պատմությունն է։ 2008 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ մանգայի հիման վրա նկարահանգած անիմե-սերիալի պրեմիերային ցուցադրությունը։ 2010 թ. հուլիսի 1-ին լույս տեսավ անիմեյի 2-րդ եթերաշրջանը, որի մեջ դեպքերը զարգանում են առաջինի[3] եթերաշրջանի ավարտից 1 տարի և 3 ամիս հետո։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը զարգանում են վիկտորիական Անգլիայում։ Գլխավոր հերոսն է կոմս Սիել Ֆանտոմհայվը։ Նրա պարտականությունների մեջ է մտնում Թագուհու պաշտպանությունը, պայքարը մաֆիայի և անօրինականությունների դեմ։ Դևի հետ կնքված գործարքի արդյունքում, ըստ որի նա պայմանների կատարումից հետո կխլի կոմսի հոգին, Սիելը ստանում է անթերի սպասավոր և պահապան։ Սեբաստիանը կատարում է իր տիրոջ ցանկացած հրամանը և պարտավոր է պաշտպանել Սիելին մահվանից, մինչև որ կկատարի գործարքի պայմանները։
Black butler-ի աշխարհը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրեշտակներ. Ինչպես շատ ստեղծագործություններում, այս անիմեում հրեշտակներ են կոչվում այն էակները, որոնց իրականացնում են Աստծո կամքը։ Սակայն եթե բազմաթիվ կրոններում հրեշտակներն անսեռ են, ապա Black butler-ում նրանք կարող են փոխել իրենց սեռը, վերամարմնավորվել կնոջից տղամարդու և հակառակը։ Համապատասխանաբար հրեշտակի արտաքինը գրեթե չի տարբերվում մարդկայինից, չհաշված մեծ սպիտակ թևերը, որոնք հայտնվում էին նրա մեջքի հետևում անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ՝ այս էակներն իրավունք ունեն փոփոխել մարդկանց հիշողությունները, այսինքն վերագրել նրանց ժապավենը, որի համար նրանք հաճախ օգտվում են քաղվորների գրադարանից վերցված գրքերից։
- Քաղվորներ. (մանգայում օգտագործվում է նաև շինիգամի անվանումը)՝ էակներ որոնք խլում են մարդկանց մարդու հոգին մեռնելու պահին։Քաղվորը պետք է չեզոք մնա Աստծո և մարդկանց միջև . նրանց խստիվ արգելվում է միջամտել կամ ազդել մարդկային գործերի վրա։ Քաղվորը ստանում է հոգիների որոնման ցուցակ, նրանց անուններով ովքեր պետք է մահանան: Ցանկը պարունակում է էական տեղեկություններ մարդու մասին, ներառյալ անձի անունը, ծնողները, ծննդյան ամսաթիվը, մահվան ամսաթիվը, մահվան պատճառը և ցանկացած լրացուցիչ նշում։ Նրանց հիմնական խնդիրն է ստուգել յուրաքանչյուր մահացող հոգու Կինեմատոգրաֆիա կամ հիշողությունների կալեիդոսկոպը մեկ առ մեկ՝ որոշելու, թե արդյոք նրանք արժանի են մահվան։Ունեն դեղնա-կանաչ աչքեր և լավ չեն տեսնում։
- Դևեր. Էակներ, որոնք ունեն գերբնական կարողություններ։ Սնվում են հոգիներով, որոնց հայթայթման համար կան մի քանի ձևեր։ Դրանցից մեկն է՝ ցանկացած մարդու հետ գործարքի կնքումն է, ըստ որի դևը ստանում է նրա հոգին՝ իր կողմից՝ գործարքի պայմանների կատարումից հետո։ Գործարքի կնքման ժամանակ և՛ տերը, և՛ ծառա ստանում են հատուկ կնիք։ Դևերը կարողանում են փոխել արտաքին տեսքը ըստ անհրաժեշտության։
- Գործարքի կնիքը. Այն գտնվում է դևի ձախ ձեռքին և գործարք կնքած մարդու մարմնի վրա։ Իրենից ներկայացնում է որևէ սիմվոլով շրջագիծ (յուրաքանչյուր դևի համար յուրահատուկ սիմվոլ)՝ նշան, որը ստիպում է դևին ենթարկվել տիրոջը։ Ունենալով կնիքը՝ դևը նաև միշտ կարող է գտնել տիրոջը, որտեղ էլ նա չլինի։ Անիմեում Սեբաստիանը պարզաբանում է, որ որքան կնիքը մարդու աչքին մոտ է, այնքան ուժեղ է դևի հետ ունեցած նրա կապը, սակայն, ըստ մանգայի՝ «կնիքի ուժն ավելի ուժեղ է, եթե դնել այն ամենաերևացող տեղում», որի մասին խոսում է Սեբաստիանը 62-րդ գլխում։
Կերպարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆանտոմհայվների կալվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիել Ֆանտոմհայվ (ճապ.՝ シエル・ファントムハイヴ)՝ Ֆանտոմհայվ տոհմի 13-ամյա (ավելի ուշ՝ 14-ամյա) գլխավորողն է։ Ծնվել է 1875 թ. դեկտեմբերը 14-ին։ Նրա ծնողները սպանվել են, իսկ Սիելը ընկավ գաղտնի աղանդի ձեռքը, սակայն հենց մահվանից առաջ կարողացավ գործարք կնքել դևի հետ և փրկվել։ Ծնողներից նա ժառանվել է կալվածքը և խաղալիքներ ու քաղցրավենիք արտադրող «Ֆանտոմ» ընկերությունը. այսուհետ նրա պարտականությունների մեջ է մտնում Վիկտորիա թագուհու բոլոր գաղտնի հանձնարարությունների կատարումը։ Միաժամանակ տղան որոնում է իր ծնողներին սպանողներին, որ վրեժխնդիր լինի նրանցից։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Սիելն իրեն պահում է մեծ մարդու նման։ Նա շատ սառնարյուն է, անտարբեր և երբեմն ագրեսիվ, սակայն վեհ է և մշտապես քաղաքավարի։ Ժամանակի ընթացքում նա շատ կապվում է Սեբաստիանի հետ։ Տղայի աջ աչքը կրում է հնգանիստ-աստղը, որը խորհրդանշում է դիվային գործարքը(Ֆաուստյան կնիքը), այդ պատճառով նա հարկադրված էր սև վիրակապ կրել (շրջապատը համարում է, որ դա աչք չունենալու հետևանք է)։ Հանդիսանում է Ելիզաբեթ Միդլֆորդի փեսացուն։ Երկրորդ եթերաշրջանի վերջում դառնում է դև, որն աչքի վրա հնգանիստ-աստղ է կրում։
Սեբաստիան Միքաելիս (ճապ.՝ セバスチャン・ミカエリス)՝ Սիելի ծառան և թիկնապահը, գերազանց կատարում է պարտականությունները։ Հմտացած է ցանկացած գործունեության տեսակի մեջ և ունի գերբնական կարողություններ։ Դրանց առկայությունը բացատրվում է նրանով, որ Սեբաստիանն իրականում դև է, որը ժամանակին Սիելի հետ գործարք է կնքել և որը հույս ունի վերջին հաշվով խլել նրա հոգին։ Նրա ձախ ձեռքին կարելի է տեսնել շրջանագծի մեջ հնգանիստ-աստղը՝ գործարքի նշանը։ Նրա դիվային տեսքը անհայտ է, մարդկային կերպարն իրենից ներկայացնում է բարձրահասակ, թխահեր և գեղեցիկ երիտասարդի, որը կրում է ֆրակ ։ Նրա սիրելի արտահայտություններից են՝ «Ես և՛ դև եմ, և՛ ծառայապետ », «Պարզապես ես դիվայնորեն լավ ծառայապետ եմ» և «Էլ ո՞վ, եթե ոչ Ֆանտոմհայվների ընտանիքի ծառայապետը կկարողանա անել դա»։ Սիրում է կատուներին և ատում է շներին, քանի որ դրանք նվիրված են և կատարում են այն ամենն ինչ իրենց հրամայում ես։ Սիելը դևին տվել է Սեբաստիան անումը հենց ի պատիվ իր հանգուցյալ շան։ Չնայած, որ Միքաելիսն աշխատում է Սիելի մոտ իր հոգու համար, նա տղային վերաբերվում է ինչպես կրտսեր եղբորը և նվիրված է նրան մինչ հոգու խորքը։ 2-րդ եթերաշրջանի 11-րդ սերիայում Սիելը հրամայում է Սեբաստյանին իրեն ծառայել այնքան ժամանակ, մինչ նա կկլանի նրա հոգին, սակայն նա չի կարող դա անել, քանի որ ավելի ուշ Սիելը վերափոխվում է դևի, որի պատճառով Սեբաստիանը հարկադրվում է Սիելին ծառայել հավետ։
Մեյ- Ռին (ճապ.՝ メイリン)՝ Ֆանտոմհայվների կալվածքում անհաջող մի աղախին։ Սաստիկ հեռատեսության պատճառով ակնոց է կրում (սերիաներից մեկում հրացանի վրայից հանում է օպտիկական նշանոցը, քանի որ առանց դրա ավելի լավ է տեսնում թիրախը)։ Կտրականապես հրաժարվում է հանել կամ փոխել ակնոցը, քանի որ դրանք նվեր է ստացել Սիելից աշխատանքի առաջին օրը։ Թուլություն ունի ամեն տեսակի առեղծվածների հանդեպ։ Անցյալում՝ կիլլեր։ Աշխատանքի ընդունվել է Սեբաստիանի որոշմամբ։ Անտարբեր չէ Սեբաստիանի հանդեպ։
Ֆիննիան (ճապ.՝ フィニアン) կամ Ֆիննի՝ այգեպան, որը այգեգործության մասին ընդհանրապես պատկերացում չունի։ Ֆիննին գերմարդկային ուժի տեր է։ Նրա վրա փորձեր են կատարվել ֆիզիկական ուժի մեծացման ուղղությամբ, որից հետո նա կարողանում է փախչել այդտեղից և աշխատանքի ընդունվել Սեբաստիանի կողմից։
Բալդրոյ (ճապ.՝ バルドロイ) կամ Բարդ՝ Ֆանտոմհայվ ընտանիքի խոհարարը։ Շատ բարի է։ Խոհարարության մեջ հաճախ օգտագործում է դինամիտ և այլ պայթուցիկ զենքեր, քանի որ չափազանց անհամբեր է։ Որպես արդյունք՝ նրա մոտ հազվադեպ է ստացվում ուտելու բան պատրաստել։ Անցյալում զինվորական էր և իր վերջից ճակատամարտի ժամանակ միակ կենդանի մնացածն է եղել, քանի որ գիտակցել է ընտրված մարտավարության վտանգավորությունը և կարողացել է փրկվել, որից հետո աշխատանքի է ընդունվել Սեբաստիանի կողմից։
Տանակա (ճապ.՝ タナカ)՝ մի ինքնամփոփ տնտեսվար։ Առեղծվածային կերպով փրկվել է կալվածքում բռնկված հրդեհի ժամանակ, որի ժամանակ էլ հենց զոհվել են Սիելի ծնողները։ Հազվադեպ է խոսում ուրիշների հետ, գրեթե միշտ կանաչ թեյ է խմում։ Ինքնամփոփ վիճակից դուրս է գալիս հանգուցային պահերի ժամանակ, որպեսզի դիտողին հասցնի կարևոր պատմական իրողություննետ, կամ երբ օգնում է Սեբաստիանին կամ մյուսներին։ Միայն այդ ժամանակ նորմալ տեսք է ընդունում, մնացած ժամանակ ներկայացվում է չիբի տեսքով։ Անիմեում օրագիր է վարում, որի մեջ գրի է առնված Ֆանտոմհայվների ընտանիքի պատմության կարևոր դեպքերի մեծ մասը։
Պլուտո (ճապ.՝ Pluto)՝ անիմեյի հերոս, դիվային շուն հսկայական չափերի։ Կարողանում է բոց ժայթքել։ Երբ որ անհանգիստ է, մարդու է վերածվում բայց շարունակում է իրեն պահել շան նման։ Պլուտոյին իր նպատակներով օգտագործում էր Անժելան։ Նրա հրամանով շունը կատարում էր ամեն ինչ։ Հետագայում նրան իր մոտ է վերցնում Սիելը, սակայն լսում է շունը միայն Սեբաստյանին ու Ֆիննիին, որոնց շատ կապված է։ Հենց Պլուտոն է առաջացնում Լոնդոնյան հրդեհը, որը ցուցադրվում է անիմեյի 1-ին եթերաշրջանի վերջին սերիաներում, չնայած արել է դա միմիայն գիտակցությունը կառավարող վզկապի պատճառով։ Սպանվում է Բարդի, Ֆիննիի ու Մեյ-Ռինի կողմից Սիելի հրամանով։
Միդֆորդներ
Էղիզաբեթ Միդֆորդ (ճապ.՝ エリザベス・ミッドフォード) մարկիզ Ալեքսիս Միդֆորդի դուստրը, Սիելի հարսնացուն, ինչպես նաև նրա ազգականը։ Նա կենսուրախ ու լավատես խառնվածքի տեր աղջիկ է։ Էլիզաբեթը Սիելին գիտեր դեռ մանկուց։ Փորձում է հոգ տանել նրա մասին, անում է այն ամենն, ինչ իր ուժերը ներում են կոմսի ժպիտը տեսնելու համար։ Աղջիկը մշտապես Սիելին խնդրում է իրեն «Լիզի» դիմել։«Կամպանիա» նավի վրա երբ նա և Սիելը մահվան վտանգի առջև են կանգնում իրեն դրսևորում է որպես Բրիտանիայի ասպետների առաջնորդ մարկիզ Ալեքսիս Լեոն Միդֆորդի և ռազմատենչ մարկիզուհի Ֆենսիս Միդֆորդի իսկական դուստր։ Հմտորեն տիրապետում է սրին, կարող է կռվել ինչպես մեկ, այնպես էլ երկու սրերով։ Երբեք չի ցուցադրել իր այդ կողմը Սիելին, քանի որ Սիելը փոքր ժամանակ ասել է, որ չի սիրում ուժեղ կանանց, քանի որ նրանք վախենալու են։
Մարկիզ Ալեքսիս Լեոն Միդլֆորդ ( ճապ.アレクシス・レオン・ミッドフォード) , ականավոր ասպետ, Էլիզաբեթի և Էդվարդի հայրը։Ալեքսիսը միջին տարիքի տղամարդ է՝ հաստ հոնքերով, բեղերով, ճեղքված կզակով և սփռված կտավատի մազերով։Ալեքսիսը ջերմ, բարեհամբույր անձնավորություն է , ով, ի տարբերություն իր կնոջ , տրամադրված է բացահայտորեն սեր դրսևորելու։Որպես ասպետ Ալեքսիսը քաջարի առաջնորդ և մարտիկ է, ով հարգում է ասպետության կանոնները և վճռական է պաշտպանել անպաշտպաններին։
Մարկիզուհի Ֆենսիս Ֆանտոմհայվ -Միդֆորդ (ճապ.フランシス・ミッドフォード) Ալեքսիս Լեոն Միդֆորդի կինն է, Էդվարդ և Էլիզաբեթ Միդֆորդի մայրը։Ֆենսիսը հպարտ, խստաշունչ անձնավորություն է, ով դրսևորում է վայելչություն և անկեղծ քննադատում է նրանց, ովքեր դա չեն անում. նա հաճախ նախատում է ուրիշներին իրենց անփույթ արտաքինի կամ անպարկեշտ պահվածքի համար և կարող է իր վրա վերցնել այդ տեսքը կամ վարքագիծը շտկելը: Խիստ անձնավորություն, նա ուշադիր է մանրուքների և մաքրության նկատմամբ, և նա կարծում է, որ տնային անկարգ միջավայրն ի վերջո կհանգեցնի բարոյական անկման: Նա խստորեն պահպանում է կանոնները և պարտադրում է դրանք պահպանեն նաև ուրիշները։Ավելին նրա սուսերամարտիկի վարպետությունը բացառիկ է։ Նա շարունակում է խստորեն և անմնացորդ նվիրումով մարզվել նույնիսկ Ալեքսիս Լեոն Միդֆորդի հետ ամուսնանալուց հետո :
Էդվարդ Միդֆորդը (ճապ.エドワード・ミッドフォード ) ասպետ է, Ալեքսիս Լեոնի և Ֆրենսիս Միդֆորդի որդին , Էլիզաբեթի ավագ եղբայրը ։ Էդվարդը Հերման Գրինհիլի(նախկին պրեֆեկտի) ֆագն է և Ուեսթոն քոլեջի կանաչ տան ներկայիս պրեֆեկտը։Էդվարդը ժառանգել է մոր լուրջ անհատականությունը։ Նրա հնարամտությունը, սակայն, բխում է իր հորից : Որպես ասպետ, նա գնահատում է պատիվը, քաջությունը և ազնվությունը։Էդվարդը չափից դուրս համեստ է և շատ է սիրում իր քրոջը։
Տրանսի կալվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոիս Տրանսի (ճապ.՝ アロイス・トランシ) (իսկական անունը՝ Ջիմ Մաքեն)՝ անիմեի 2-րդ եթերաշրջանի ամենակարևոր կերպարներից մեկը՝ Սեբաստիանից ու Սիելից հետո, երկրորդ դև-ծառայապետի՝ Կլոդ Ֆաուստուսի տերը։ Գործարքի կնիքը(Ֆաուստյան կնիքը)կրում է լեզվի վրա։ Իրենց իսկական ծնողների մահից հետո Ջիմն ու իր կրտսեր եղբայր Լուկան ապրում էին խուլ մի գյուղում։ Ջիմն ատում էր իր գյուղի բոլոր բնակիչներին, և նրան գոհացնելու համար Լուկան գործարք է կնքում Հաննայի հետ, ըստ որի սպանվեցին գյուղի բոլոր բնակիչները, բացառությամբ Լուկային խղճացող մի մարմնավաճառուհու։ Գործարքի կատարումից հետո Լուկան մահանում է, և Ջիմը մնում է միայնակ։ Ավելի ուշ Ջիմին և մի քանի տղաներին բերում են ծեր կոմս Տրանսիի կալվածք։ Տղաներից մեկը Ջիմին պատմում է այն մասին, թե ինչպես փերի կանչել։ Ջիմը կատարում է այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, բայց փերիի փոխարեն հայտնվում է դև Կլոդ Ֆաուստուսը, որի հետ Ջիմը գործարք է կնքում։ Ժանտախտի համաճարակի բռընկումից հետո կալվածքում բոլոր գերիներից կենդանի է մնում միայն Ջիմը, որը տրվել էր ծեր Տրանսիին։ Նա տղային հռչակում է իր որդի և տալիս Ալոիս Տրանսի անունը, որին առևանգել էին վաղ մանկությունում։ Երբ ծերուկը մահանում է, Ալոիսը դառնում է նրա ժառանգորդը։ Տղան շատ միայնակ է և սիրո կարիք ունի։ Նա շատ կապված է Կլոդին, սակայն վերջինիս համար հանդիսանում է միայն նպատակին հասնելու միջոց։ Կլոդ Ֆաուստուսը սպանում է Ալոիսին 8-րդ սերիայում և նրա հոգին փակում իր տիրոջ մատանու մեջ։ Երբ Կլոդը մատանին հագցնում է Սիելի մատին, Ալոիսը Հաննայի և նրա աչքի միջոցով, որը կինը կուլ էր տվել, տիրանում է Սիելի մարմնին։ 11-րդ սերիայում Հաննայից իմանում է ճշմարտությունն ու նրանց գործարքի մասին։ 12-րդ սերիայում Սիելի մարմնի շնորհիվ Հաննայի հետ գործարք է կնքում և խնդրում կատարումից հետո Սիելին դև դարձնել, որպեսզի նրա հոգին ոչ ոք չստանա։
Կլոդ Ֆաուստուս (ճապ.՝ クロード・ファウスタス)՝ Ալոիս Տրանսիի դև-ծառայապետը։ Ի տարբերություն Սեբաստիան Միքաելիսի՝ դևի նշանը սարդն է։ Նա ունի այն բոլոր կարողությունները, ինչ Սեբաստիանը, բայց նաև կարողանում է ստեղծել սարդոստայնի թելեր, որոնք կարող են կտրել նույնիսկ ամենաամուր պողպատը։ Բացի այդ նա ունի նաև հինավուրց դիվային մի սուր, որն իր տիրոջը տալիս է հավելյալ կարողություններ, օրինակ այդ սրով պատճառած վերքերը երբեք չեն ապաքինվի։ Սուրը պահվում է Հաննայի մարմնում։
Հաննա Անաֆերոուզ եթերաշրջանում ճապ.՝ フェローズ)՝ Ալոիս Տրանսիի դև-սպասուհին։ Արտաքինից բարձրահասակիթուխ մաշկով ճերմակ երկար հյուսովիարիտասարդ կին է։ Ալոիսը հենց 1-ին սերիայում հանում է նրա աչքը (սակայն սեզոնի ավարտին կինը հանում է վիրակապը և պարզվիւմ է որ աչքը իր տեղոդմ է։ Դա Ալոիս Տրանսիի աչքն է)։ Հաննան տիրապետում է մի տարօրինակ երաժշտական գործիքի՝ ապակյա հարմոնիկայի, որը կարող է կառավարել մարդու ենթագիտակցությունը։ 7-րդ սերիայում պարզվում է, որ նա տիրապետում է հրազենին և հրաշալի գործածում է գնդացիրը։ Նրա գործարքի սիմվոլն է երկնագույն վարդը։ Շատ էր սիրում Լուկային և նրա եղբորը։ 2-րդ սեզոնի 12-րդ սերիայում գործարք է կնքում և դրա սիմվոլը գտնվում էր հանած աչքի վրա։ Գործարքի կատարումից հետո Սիելին դարձնում է դև։ նա գտնում է Կլոդի մարմինը, պառկում նրա կողքին և խեղդվում ջրի մեջ։
Եռվորյակներ (Թոմպսոն, Թիմբեր և Կանտերբերրի)՝ խորհրդավոր եռվորյակներ, որոնք մտածում են մի ընդհանուր գիտակցությամբ։ Տիրապետում են սառը զենքին։ Նույնպես աշխատում են Տրանսի ընտանիքի կալվածքում։ Հանդիսանում են դևեր։ Հաննայի ենթականերն էին։ Այն բանից հետո, երբ Կլոդի հրամանով հարձակվեցին Սեբաստիանի վրա, նրանց բռնեցին և սպանեցին Միքաելիսն ու Սատկլիֆֆը։
Շինիգամիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռնարկիչ (ճապ.՝ Undertaker)` առասպելական քաղվոր պաշտոնաթողության մեջ։ Թաղման բյուրոյի տնօրեն։ Շատ տարօրինակ արտաքին ունի։ Սիրում է ոսկորների տեսքով բլիթներ։ Օգնել է Jack the Ripper-ի դեպքի հետաքննության մեջ։ Գումար չի վերցնում, սակայն ինֆորմացիա տրամադրում է միայն այն բանից հետո, որ իրեն լավ կծիծաղեցնեն։ Անիմեյում՝ Քաղվորների բարձրագույն ղեկավարներից մեկը, ունի վարդագույն էջանշան, որպեսզի կանգնեցնի ժամանակն ու փոփոխի դեպքերը։ Նա է կայացրել Ռոբին Հուդի դատավճիռը և դժոխքի դատապարտել Մարիա Անտուանետտային։ Մանգայում՝ Հետաքրքրությունից ելնելով մասնակցել է մահացածներին վերակենդանացնելու՝ Ավրորա միության նախագծին։ «Կամպանիա» նավում մղված ճակատամարտի ժամանակ (Սեբաստյանի, Գրելլի և Նոքսի դեմ) բացահայտում է իր Շինիգամիի էությունը (դեղնա-կանաչ աչքերն ու մահվան գերանդին)։ Վերակենդանացնում էր մահացածներին՝ շարունակելով նրանց կյանքի ժապավենները, սակայն արդյունքում ստացավ միայն զոմբիներ։ Կարողացել է լուրջ վիրավորել Սեբաստյանին և տեսնել նրա՝ որպես ծառայապետի, կյանքի մի մասը (Սիելի հետ գործարքի կնքումից մինչև Սիելի՝ Կոմս հռչակումը)։ Սյուժեի այդ մասի ավարտին նա խնդրում է Սիելին պահպանել իր հուղարկավորման մեդալիյոնները, ասելով, որ դրանք իր համար գանձ են, թափահարում է իր գերանդիով, և նավը երկու կեսի է բաժանվում և խորտակվում։ Ձեռնարկիչը չքվում է։ Սեբաստյանն ասում է, որ եթե Սիելը պահի այդ մեդալիյոնները իր մոտ, ապա անպայման կհանդիպի շինիգամիին, իմանալու համար, թե ինչու համար է նա արել այդ ամենը։ Ինչ-որ կերպ կապված է Սիելի տատիկի՝ Կլոդիա Ֆանտոմհայվի հետ, որը Ձեռնարկիչի համար շատ թանկ էր։
Գրելլ Սատկլիֆֆ (ճապ.՝ グレル・サトクリフ)՝ կարճ ժամանակով Մադամ Ռեդի ծառայապետը, Քաղվոր։ Չնայած մասնագիտական էթիկային, օգտվում է քաղվորի չընդունված գերանդիից(օգտագործում է բենզասղոց)։ Ծառայապետի դերում ուներ մուգ շագանակագույն մազեր՝ կարմիր ժապավենակապով կապված և կրում էր կլոր ակնոց։ Ընդունելով իր իրական կերպարանքը՝ թափթփված ալ կարմիր մազեր, աստիճանաձև ճակատի վրա ընկած սանրվածք, սուր ատամներ, փոխել է ակնոցը ավելի բարդ հնգակյունի ձև ունեցող կարմիր շրջանակով ակնոցի։ Համագործակցում էր Մադամ Ռեդի հետ, իր հետ հավասար կատարելով Jack the Ripper-ի դերը։ Ըստ իր բառերի, նա սպանության է գնացել նույն գաղափարներից դրդված, ինչ Անգելինա Դյուլեսը։ Մանգայում ունի հպարտ, եսասեր բնավորություն։ Գիտի իրեն գինը, չափազանց դաժան է։ Անիմեյի գրեթե ամբողջ ընթացքում իրեն դրսևորում է որպես մեծ երեխա։ Միամիտ ու պարզամիտ է, հեշտությամբ է վստահում մարդկանց։ Անպարկեշտ արտահայտություններ է օգտագործում և անպարկեշտ գործողություններ է կատարում, ինչով հաճախ առաջացնում է շրջապատի զարմանքն ու բացասական կարծիքը։ Հպարտ է, նեղացկոտ և տաքարյուն, երբեմն ցուցաբերում է մեծ դաժանություն։ Սիրում եմ ամենուր գնալ Սեբաստիանի հետևից, որի հանդեպ անտարբեր չէ, ինչից և օգտվում է դևը իր նպատակներին հասնելու համար։ Մանգայում նա փոքր-ինչ այլ է։ Միշտ ընկնում է վտանգավոր և անիմաստ իրավիճակների մեջ, սակայն միշտ դրանցից դուրս է գալիս ողջ և առողջ։
Ուիլյամ Թի Սպիրս (ճապ.՝ ウィリアム T · スピアーズ)՝ շինիգամի, զբաղեցնում է բարձր պաշտոն։ Ըստ «The Tale of William the Reaper» ՕՎԱ-յի պարզվում է, որ ընդունվել է «Մահ բերողներ» կազմակերպությունը Գրելլ Սատկլիֆֆի հեր միաժամանակ։ Եղել է քաղվոր դառնալու գլխավոր քննության ժամանակ նրա զուգընկերը։ Անիմեյում միշտ օգնում է Գրելլին դուրս գալ տհաճ իրավիճակներից՝ կապված աշխատանքի հետ կապված։ Սատկլիֆֆը նրա հանդեպ անտարբեր չէ։ Ատում է Սեբաստիան Միքաելիսին։ Ունի զուսպ բնավորություն, չնայած դժգոհության հաճախակի արտահայտմանը։ Շատ պատասխանատու է վերաբերվում իր աշխատանքին։ Նրա գերանդին երկկողմանի սեկատոր է, որը կարող է երկարել անսահմանափակ երկարությամբ։
Ռոնալդ Նոքս (ճապ.՝ ロナルド ノックス)՝ շինիգամի, որն աշխատում է Ուիլյամ Թի Սպիրսի մոտ։ Ունի ուշանալու սովորություն, ինչը շատ նյարդայնացնում է իր վարչին, չնայած ցանկություն է հայտնում քրտնաջան աշխատելու։ Բացի այդ հանդիսանում է Գրելլ Սատկլիֆֆի ենթական և հարգում է նրան ։ Կիրառում է գերանդի-խոտհնձիչ։ Սիրում է աշխատանքից հետո շփվել կադրերի բաժնից աղջիկների հետ։ Ատում է արտաժամյաներ վերցնել։
«Նոյան տապան» կրկես
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոկերը (ճապ. ジョーカー ) առաջին լարային կատարման անդամ է և «Նոյյան տապան» կրկեսի փոխնակ առաջնորդը , որը հանձնարարված է ղեկավարել շոուները և հանդես գալ որպես պիերոտ ։ Բարոն Քելվինի կալվածքում Ջոկերը հանդես է գալիս որպես Քելվինի սպասավոր։ Ջոկերը քսանհինգ տարեկան տղամարդ է՝ մանուշակագույն աչքերով և երկար նարնջագույն մազերով։ Նա հաճախ է կրում բաց կապույտ դիմահարդարում, որն օգտագործում է ձախ աչքի տակ արցունքի կաթիլ ներկելու համար, և յուրաքանչյուր ականջում ունի բազմաթիվ պիրսինգներ՝ չորսը ձախ կողմում, երեքը՝ աջ, արծաթագույն հաստ ականջօղերով:Ջոկերի հանդերձանքը բաղկացած է դեղին աղեղից, մանուշակագույն վերարկուից` օգտագործված թիկնոցի պես,սև և նարդոսի վանդակավոր ժիլետ՝ ներքևում հագած սպիտակ կոճկված վերնաշապիկով, փքված կարճ տաբատից, սև ու սպիտակ երկարաճիտ կոշիկներ, որոնք հասնում են մինչև ծնկները և պտտվում մատների մոտ։ Նա նաև սպիտակ ձեռնոց է դնում ձախ ձեռքին։ Բացի այդ, նրա աջ ձեռքը բացակայում է և փոխարինվել է ձեռքի կմախքի պրոթեզով։
Ջամբոն ( ճապ. ジャンボ ) «Նոյյան տապան» կրկեսի առաջին լարային կատարման անդամ է ։ Որպես «կրակ շնչող» , նա սկսում է կրկեսի շոուները «դիտարժան պայթյունով»։ Ջամբոն, ինչպես ենթադրում է նրա անունը, չափազանց «մեծ մարդ է»։Նա ճաղատ է և ունի դեղին աչքեր, ինչպես նաև գլխի հետևի մասում, ուսերին և նախաբազուկներին ունի կրակի կարմիր դաջվածքներ։ Նա նաև ունի բազմաթիվ պիրսինգներ յուրաքանչյուր ականջում՝ կրելով հաստ օղակաձև ականջօղեր։Ջամբոն հագնում է լայն դեղնավուն շագանակագույն տաբատ՝ սրունքներին փաթաթված առաձգական վիրակապերով և սև կոշիկներով, նա սովորաբար առանց վերնաշապիկի է։Նա շատ հանգիստ է և հակված չէ տրվելու իր զգացմունքներին։Բացի այդ, Ջամբոն չափազանց բարի և առատաձեռն է։
Փիթերը ( ճապ. ピーター) «Նոյյան տապան» կրկեսի առաջին լարային կատարման անդամ է ։ Որպես թռչող տրապիզոն , նա վարում է իր ելույթները Վենդիի կողքին։Փիթերը երիտասարդ տղա է կարճ, խիտ շիկահեր մազերով։ Իր կրկեսային շոուի ընթացքում նա կրում է փետուրներով զարդարված փոքրիկ գլխարկ, ծալքավոր օձիք, ժիլետ, աստղերով փքված շորտեր և զուգագուլպաներ, որոնք բոլորը ներկայացնում են կանաչի երանգները։ Նրա դիմահարդարումը բաղկացած է երեք ադամանդներից, որոնք ներկված են նրա աջ աչքի տակ։ Նա հակված է բռնության և հաճախ կոպիտ, հեգնական արտահայտություններ է անում։ Նա ոչ մի անհանգստություն չի զգում այլ անձանց սպանելու կամ նույնիսկ կրկեսի մյուս անդամներին հարվածելու կամ սպառնալու հարցում։ Այնուամենայնիվ, նա խորապես հոգ է տանում Վենդիի մասին , քանի որ նա գրեթե միշտ նրա կողքին է։
Վենդին (ճապ. ウエンディ) «Նոյյան տապան» կրկեսի առաջին լարային կատարման անդամ է ։ Որպես թռչող տրապիզոն, նա իր ելույթները վարում է Փիթերի կողքին։Վենդին հայտնվում է որպես փոքր երեխա՝ մեծ, բալի կարմիր աչքերով։ Նա իր գոտկատեղը հասնող շագանակագույն մազերն ունի երկու փնջի մեջ և գլխին կրում է փոքրիկ, սև թագ՝ սև ժապավենով։ Նա հագնվում է դարչնա-վարդագույն զգեստ՝ սև գծերով, խիտ սև զուգագուլպաներով և յուրաքանչյուր մատի վրա գնդիկավոր սրածայր կոշիկներով։Վենդիի դիմահարդարումը բաղկացած է կեղծ թարթիչներից և ձախ աչքի տակ մուգ վարդագույն ներկված երեք ադամանդներից:Վենդին մեղմ է և զուսպ և սովորաբար հետապնդում է Փիթերին, որպեսզի շատախոսի։ Այնուամենայնիվ, երբ նա խոսում է, նա իրեն ներկայացնում է հասուն ձևով։Ինչպես մյուս առաջին լարային կրկեսի անդամները, նա շատ մտահոգված է բարոն Քելվինի կողմից իրենց առաջադրած առաջադրանքների կատարմամբ և կարծես թե որևէ անհանգստություն չունի մարդկանց առևանգելու կամ սպանելու հարցում այս առաջադրանքները կատարելիս։ Նա խորապես հոգ է տանում կրկեսի մյուս առաջին լարային անդամների մասին, գուցե ավելի շատ, քան բարոն Քելվինի մասին. նա ամենից շատ կապված է Փիթերին, քանի որ գրեթե միշտ նրա հետ է։
Դագերը (ճապ. ダガー ) առաջին լարային կատարման անդամ է և «Նոյյան տապան» կրկեսի ձեռնածու։ Նա համարվում է տաղանդավոր դանակ նետող , ով երբեք չի բաց թողնում իր թիրախը։ Դագերը երիտասարդ,նիհար տղա է՝ կապտա-կանաչ աչքերով և ճերմակած շիկահեր մազերով, սակայն նրա ճակատային հատվածը սև է։ Նա իր աչքերի շուրջ ունի դիմահարդարում, որը բաղկացած է մանուշակագույն ստվերաներկից և յուրաքանչյուր աչքի տակ ներկված կարմիր կետից:Դագերը սովորաբար կրում է կրկեսի բեմի իր հանդերձանքը, որը բաղկացած է երկարաթև, սպիտակ և սև գծավոր վերնաշապիկից՝ ժիլետով, որը կրում է պարզ ժիլետի տակ։ Նա նաև կրում է սև տաբատ, որի վրա սև կիսաշրջազգեստ է, և կարմիր և սև գլխարկ։ Նրան բացակայում է աջ ոտքը, փոխարենը կրում է բժշկի պատրաստած արհեստականը ։Դագերը շքեղ, դրամատիկ և եռանդուն անհատ է, ով գրեթե անընդհատ ժպտում է։ Նա անտարբեր չէ Բիսթի հանդեպ, որին միշտ անվանում է «քույրիկ»։ Նա միշտ պատրաստ է արտահայտել իր զգացմունքները նրա հանդեպ՝ հաճախակի սիրային բանաստեղծություններ կամ նվերներ մատուցելով։ընկերասեր է և բարի կամք է դրսևորում։ Նա շատ է վայելում ուրիշների ընկերակցությունը, ինչպես ցույց է տրված, երբ նա խրախուսում է Սիել Ֆանտոմհայվին և Սեբաստիանին նույնպես նոր ընկերներ ձեռք բերել։ Երբ նա չի հասկանում, թե ինչ են ասում մարդիկ, նա հակված է ենթադրելու, որ նրանք կատակում են։ Հազվադեպ է լուրջ, նա չի սիրում մռայլ մթնոլորտը և արագ կատակներ է անում՝ լարվածությունը ցրելու համար։
Դոլլը (ճապ.ドール) «Նոյյան տապան» կրկեսի առաջին լարային կատարման անդամ է ։ Նա լարախաղաց է և մասնագիտացած է օդային բալետում։ Նա համարվում է կրկեսի «արքայադուստրը» ։Դոլլը կրում է Ֆրեկլս կեղծանունը, ծպտվելով որպես երկրորդ լարային կատարման անդամ ։ Տիկնիկը երիտասարդ կին է՝ շագանակագույն մազերով, կապույտ աչքերով և պեպեններով, որոնք ցցված են նրա քթի վրա։ Երբ ելույթ չի ունենում, նա հագնվում է լայն հագուստ, որը ներառում է թեթև բաճկոն, շագանակագույն տաբատ և շագանակագույն կոճ կոշիկներ։ Նրա պարանոցի հասնող մազերի ծայրերը այնպես են դասավորված, որ թաքցնում են նրա վնասված ձախ աչքը։ Ելույթների ժամանակ Դոլլը սպիտակ պարիկ է հագնում, որը կարծես պատրաստված է սպիտակ վարդերից։ Կրում է սպիտակ վարդերով զգեստ և սպիտակ կոշիկներ։երբեմն կրում է սպիտակ, ծայրերով զարդարված հովանոց, որը նա օգտագործում է իր ելույթում որպես լարախաղաց, և երբեմն կրում է թեթև շրթներկ:Դոլլը լռակյաց և անմեղ է։ Երբեմն վարանում է առաջադրանքների ժամանակ, ինչի պատճառով նկատողություն է ստանում Ջոկերից և արժանանում Փիթերի ծաղրկանքներին։ Շատ միամիտ է։Դոլլը չափազանց հավատարիմ է կրկեսի մյուս առաջին լարային կատարման անդամներին։Նա բոլորին դիտարկում է որպես ընտանիք. նա մյուս առաջին լարային կատարման անդամներին անվանում է իր եղբայրներն ու քույրերը, իսկ Քելվինին՝ «Հայր»։
Բիսթը (ճապ.ビースト ) «Նոյյան տապան» կրկեսի առաջին լարային կատարման անդամ է ։ Նա մասնագիտացած է կենդանիների ընտելացման գործում և պարբերաբար ելույթներ է ունենում իր վագրի` Բեթիի հետ։ Նա հայտնի է որպես կրկեսի աստղ։ Բիսթը կարմիր աչքերով և սև մազերով երիտասարդ կին է՝ հարդարված ամուր գանգուրներով:Կրում է բաց, սև կաշվե կրծքազարդ և կարճ, սև կաշվե կիսաշրջազգեստ՝ կարմիր թևով:Նրա տարբեր աքսեսուարները ներառում են կարմիր գլխաշոր, իսկ դիմահարդարումը բաղկացած է մուգ կարմիր շրթներկից, կեղծ թարթիչներից և ձախ աչքի տակ ներկված փոքրիկ կարմիր հետքերից կամ քարերից:Որպես կրկեսային իր հանդերձանքի մաս՝ Բիսթը գրեթե միշտ մտրակ է կրում։ Բացի այդ, քանի որ նրան բացակայում է ձախ ոտքը, նրա տեղում արհեստական վերջույթ կա։Բիսթը շատ տիրող, ագրեսիվ և վատ բնավորությամբ անձնավորություն է. երբ նյարդայնանում է, նա շտապում է բարկանալ և բռնության դիմել։ Ավելին, թեև նա սերտ կապ ունի մյուս առաջին լարային կատարման անդամների հետ, Բեսթը հատկապես սիրում և խորապես հոգ է տանում Ջոկերի մասին , չնայած նա լիովին գիտակցում է, որ իր սերը անպատասխան է։ Ի տարբերություն մյուս առաջին լարային կատարման անդամների, Բիսթը կարծես թե նույն բարձր հարգանքով չի վերաբերվում Քելվինին ։
Սնեյքը (ճապ.スネーク) «Նոյյան տապան» կրկեսի առաջին լարային կատարման անդամ , ով հանդես է եկել որպես օձերի հմայող , ով մասնագիտացել է օձերի պարում։ Ասում է, որ ինքը կիսաօձ է։Սնեյքը ունակ է հասկանալու օձերին և թույլ է տալիս նրանց խոսել իր միջոցով։ Նա ունի տասնյակ օձեր , օրինակ՝ Ուորդսվորթ, Էմիլին, Գյոթեն, Օսկարը, Ուայլդը, Վեբսթերը, Բրոնտեն, Դոնը, Քիթսը և Ջոնաթանը։ Օձը նիհար երիտասարդ տղամարդ է՝ ոսկեգույն աչքերով , կարճ սպիտակ մազերով, գունատ մաշկ՝ թեփուկներով ցրված, և «կիսված» լեզու։ Նրան միշտ ուղեկցում է իր օձերից գոնե մեկը ։Երկչոտ, զուսպ անձնավորություն է, ով հիմնականում խոսում է միայն իր օձերից ստացվող տեղեկատվության փոխանցման համար։ Երբեմն շատ ժիր է, հատկապես երբ իր օձերից Էմիլիի օգնությամբ սիրախաղ է սկսում Դագերի հետ։Սնեյքը շատ էր հոգում առաջին լարային կատարման մյուս անդամների համար ։ Թեև նա նրանց չէր վերաբերվում որպես եղբայրների կամ քույրերի, ինչպես նրանք անում էին միմյանց հետ և չէր ուղեկցում նրանց իրենց առաջադրանքների ժամանակ, նա գնահատում է նրանց, քանի որ նրանք նրան վերաբերվում էին որպես ընտանիքի՝ չնայած արտաքին տեսքին:Այն բանից հետո, երբ Օձին ընդունեց Սիել Ֆանտոմհայվը , այդ ժամանակից ի վեր նա դարձավ նույնքան հավատարիմ և նվիրված Սիելին, որքան Ֆանտոմհայվի մյուս ծառաները։ «Նոյյան տապան» կրկեսի առաջին լարային կատարման թիմի միակ ողջ մնացած անդամն է։
Սենսեյը (ճապ.先生) բժիշկ է, ով աշխատում է Քելվինի հետ ։ Նա բուժում է «Նոյյան տապան» կրկեսի անդամների վնասվածքները և նրանց պրոթեզային վերջույթների մասին հոգ տանում, որոնք ինքն է պատրաստել:Բժիշկը ակնոցավոր մարդ է՝ սև, չխնամված մազերով, որոնք իջնում են ալիքներով՝ շրջանակելով նրա դեմքը և մոխրագույն աչքերով։ Նա մշտապես հագնում է մաքուր կոստյում, վզին մեծ աղեղով կապված լայն ժապավենով և սև կոշիկով:Բժիշկը սկզբում խորամանկություն է անում, թե ինքը հաշմանդամի սայլակով է, բայց իրականում կարողանում է քայլել։«Նոյյան տապան» կրկեսի անդամների համար բժիշկը կարծես բարի և հոգատար անձնավորություն է, ով իր պարտականությունն է նվիրել վիրավոր անդամներին առաջին օգնություն ցուցաբերելուն։ Հետագայում Դոկտորը ցուցադրում է իր սադիստական բնույթը, ինչպես նաև իր ապշեցուցիչ անտեսումը մարդկային կյանքի նկատմամբ։ Նրա ամենամեծ ցանկությունն է ստեղծել ամենալավ պրոթեզային վերջույթները։ Նրա արտադրանքը հիմնականում պատրաստված է մարդու ոսկորից, որը Քելվինը մատակարարում է երեխաների միջոցով։ Բժիշկը ցանկանում էր կառուցել կատարյալ արհեստական վերջույթ, և այդպիսով Քելվինը հովանավորեց նրան առատ փողերով և նյութերով (այսինքն՝ մանկական ոսկորներով։
Բարոն Քելվինը (ճապ.ケルヴィン ) բարերար է և «Նոյյան տապան» կրկեսի ստեղծողն ու հովանավորը ։ Առաջին լարային կատարման անդամները նրան անվանում են «Հայր»։Քելվինը ամբողջությամբ փաթաթված է վիրակապերի մեջ՝ բացված միայն ձախ աչքով և բերանով։ Նա հագնվում է պաշտոնական կոստյում, որը հարիր է բարոնի իր պաշտոնին։ Բացի այդ, նա գամված է անվասայլակին, քանի որ երկու ոտքը բացակայում է այն բանից հետո, երբ բժիշկը նրան վիրահատել էր։Նախկինում Քելվինը հայտնի էր իր բարեգործական գործունեությամբ։ Նա ընդունեց երեխաներին իր տուն և օգնեց նրանց գոյատևել, երբ նրանք լքված, բռնության կամ այլ կերպ անտեսված էին իրենց ծնողների կողմից։ Նա փրկեց մի խումբ երեխաների փողոցներից և ապահովեց նրանց Ռեմբուրն աշխատատանը ։Այս խումբը ի վերջո կազմեց «Նոյյան տապան» կրկեսի առաջին լարային կատարման կազմը։Ներկայումս Քելվինը գռեհիկ, այլասերված անձնավորություն է։Նա զվարճալի է համարում երեխաների համար սարսափելի մահը։Նա նաև երեխաներին օգտագործում է որպես արհեստական վերջույթներ պատրաստելու փորձերի համար նյութեր։ Ավելին, Քելվինը օգտագործում է Ռենբուրն աշխատատան երեխաներին որպես պատանդների՝ վերահսկելու առաջին լարային կատարման անդամներին, ստիպելու նրանց կատարել իր պահանջները և պահպանել իր ազդեցությունը նրանց վրա, մասնավորապես՝ Ջոկերի վրա։ Առաջին լարային կատարման անդամներին չգիտեն, որ երեխաները վաղուց սպանվել էին բժշկի փորձերի արդյունքում։
«Գիշերօթիկ դպրոց»
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին պրեֆեկտներ
Էդգար Ռեդմոնդը (ճապ.エドガー・レドモンド) Ուեսթոն քոլեջի նախկին ուսանող է ։ Նա «P4 » -ից մեկն է և Կարմիր Աղվեսի տան ղեկավարն է։ Էդգարը կարմիր աչքերով, երկար դեղին մազերով երիտասարդ է, որոնք կապում է բոսորագույն ժապավենով։Որպես Կարմիր տան պրեֆեկտ Էդգարը հագնվում է կարմիր ժիլետ։Կրծքի գրպանին կարմիր աղվեսի կրծքանշանն է, իսկ օձիքին փակցված է վարդ:Էդգարը ընկերասեր և հանգիստ անձնավորություն է։Էդգարը սիրված է տիկնանց կողմից, ինչպես երևում է, երբ շատ տիկնայք ողջունում էին նրան երեկույթի և կրիկետի խաղի ժամանակ։ Այնուամենայնիվ, երբ Գրեգորին հայտարարեց, որ ինքը երբեք չի տեսել Էդգարին տիկնոջ ուղեկցելիս, նա պարզապես պատասխանեց, որ դեռևս չի ցանկանում ֆիքսված զուգընկեր ունենալ։Նա Ալեյսթեր Չեմբերի զարմիկն է։Հեռացվել է Ուեսթոն քոլեջից Դերիկ Արդենի սպանության մեջ մասնակցություն ունենալու համար։
Լոուրենս Բլյուվերը (ճապ.ロレンス・ブルーア ) Ուեսթոն քոլեջի նախկին ուսանող է ։ Նա « P4»-ից մեկն է և Կապույտ Բվի տան ղեկավարը :Լոուրենսը ակնոցավոր երիտասարդ է, կապույտ աչքերով և կարճ, ուղիղ մոխրագույն-կապույտ մազերով։ Որպես Կապույտ տան պրեֆեկտ ՝ Լոուրենսը հագնում է կապույտ ժիլետ։Կրծքի գրպանին կապույտ բվի կրծքանշանն է, իսկ օձիքին փակցված է կապույտ բոգ:Լոուրենսը լուրջ և նվիրված անձնավորություն է, որն աչքի է ընկնում իր գերազանցությամբ ակադեմիական ոլորտում։ Նրա ուժը րոպեական հաշվարկներ կատարելու և մանրամասն սխեմաներ ստեղծելու մեջ է։ Նա հաճախ կիրառում է կանոնակարգեր և պատշաճություն և հանդիմանում է ուսանողներին, ովքեր չեն համապատասխանում իր չափանիշներին։Հեռացվել է Ուեսթոն քոլեջից Դերիկ Արդենի սպանության մեջ մասնակցություն ունենալու համար։
Հերման Գրինհիլը (ճապ.ハーマン・グリーンヒル) Ուեսթոն քոլեջի նախկին ուսանող է ։ Նա « P4 » -ից մեկն է և Կանաչ Առյուծի տան ղեկավարը :Հերմանը կարճ բաց շիկահեր մազերով և հաստ հոնքերով երիտասարդ է։Որպես Կանաչ տան պրեֆեկտ , նա կրում է կանաչ ժիլետ։ Կրծքի գրպանի վրա կանաչ առյուծի կրծքանշանն էր, իսկ օձիքին փակցված էր կանաչ սղոցի։Հերմանը արժանապատիվ մարդ է, ով աչքի է ընկնում սպորտով և զբաղվում է սեփական ուժերը բարելավելու հոբբիով՝ ազատ ժամանակ բարձրացնելով ծանրաձողեր։ Նա նաև շատ խիստ է իր ենթակաների նկատմամբ և ակնկալում է, որ նրանք կարդարացնեն իր սպասումները, օրինակ՝ բարձր և վստահ խոսել։ Հեռացվել է Ուեսթոն քոլեջից Դերիկ Արդենի սպանության մեջ մասնակցություն ունենալու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AniList — 2013.
- ↑ MangaDex — 2018.
- ↑ «Kuroshitsuji II, Ōkami-san TV Anime to Debut on July 1». Anime News Network. (27.05.2010).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանգայի էջը հեղինակային կայքում (ճապոներեն)
- Անիմեի պաշտոնական կայքը (ճապոներեն)
- Black Butler մանգան Anime News Network կայքի հանրագիտարանում (անգլ.)
- Black butler մանգան World Art կայքում (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Black butler» հոդվածին։ |
|