As Slow as Possible
As Slow as Possible անգլ.՝ Organ²/ASLSP | |
---|---|
Ձև | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Ջոն Քեյջ |
Հրատարակման տարեթիվ | 1987 |
Երաժշտական գործիքներ | երգեհոն |

Organ²/ASLSP (As SLow aS Possible) («Այնքան դանդաղ, որքան հնարավոր է»), Ջոն Քեյջի երաժշտական ստեղծագործությունը, որը մարդկության պատմության մեջ ամենաերկար երաժշտական համերգի թեման է։
«ASLSP»-ի երգեհոնային տարբերակի կատարումը սկսվել է Գերմանիայի Հալբերշտադտ քաղաքի Սուրբ Բուրչարդ եկեղեցում 2001 թվականին և պետք է շարունակվի 639 տարի։ Ըստ ծրագրի՝ կատարման ավարտը տեղի կունենա 2640 թվականին։
Հաջորդ նոտան կհնչի 2024 թվականի փետրվարի 5-ին։
Գրելու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«ASLSP»-ը գրվել է 1985 թվականին Մերիլենդի համալսարանի դաշնամուրի միջազգային փառատոնի և մրցույթի համար (հետագայում անվանվել է Ուիլյամ Կապելի անունով), որը պատվիրել է Մերիլենդի ամառային ստեղծագործական և կատարողական արվեստի ինստիտուտի ընկերների համայնքը։ Մրցույթը պահանջում էր ժամանակակից արվեստի ոճով երաժշտական ստեղծագործություն։ Մրցույթի մասնակիցները պետք է նվագեին նույն ստեղծագործությունները տարբեր ոճերով․ կազմակերպիչը ակնկալում էր, որ ժամանակակից արվեստը կներկայացվի այս պիեսով։ Ստեղծագործության պարտիտուրը կազմել է ութ էջ։ Այն բաղկացած էր ութ մասից, որոնցից մեկը պետք է բաց թողներ կատարողը, իսկ մյուսները կրկներ երկու անգամ։ Պետք էր պահպանել մասերի կատարման կարգը, բայց կրկնվող մասը կարելի էր կատարել ցանկացած ժամանակ։ Կատարման տեմպը սահմանված չէր։ Քեյջը ստեղծագործությունը գրել է այս ձևաչափով, որպեսզի համոզվի, որ ստեղծագործության յուրաքանչյուր կատարումը չի նմանվի նախորդին, այլ կլինի եզակի՝ այդպիսով ժյուրիին ընդմիջում տալով կրկնության միապաղաղությունից։ «ASLSP» անվանումը նաև հղում է Ջեյմս Ջոյսի «Finnegans Wake»-ի մեջբերմանը` «Soft morning city. Lsp!»[1]:
Պիեսի պրեմիերան տեղի է ունեցել 1985 թվականի հուլիսի 14-ին Մերիլենդի Քոլեջ պարկում[1]։
Երգեհոնի համար «Organ2/ASLSP» երկը գրվել է 1987 թվականին․ այն 1985 թվականի նույն ստեղծագործության ադապտացիան է, որի սովորական դաշնամուրային կատարումը տևել է 20-70 րոպե[2]։
Տարբեր կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականի փետրվարի 5-ին Դայան Լուչեզեն[fr] (ֆր.՝ Diane Luchese) կատարել է «Organ²/ASLSP»-ը ժամը 8:45-ից 23:41-ը «Harold J. Kaplan» համերգասրահում (Մերիլենդ)։ Այս կատարումը, որը տևել է 14 ժամ 56 րոպե, խստորեն պահպանում էր պարտիտուրայի հարաբերակցությունները[3]։
- 2008 թվականին երաժիշտ և կոմպոզիտոր Ջո Դրյուն (անգլ.՝ Joe Drew) ARTSaha![en] փառատոնի ընթացքում քսանչորս ժամ կատարել է «ASLSP» բնօրինակ ստեղծագործությունը։ Դրյուն նաև կատարել է այս ստեղծագործության 9 և 12 ժամ տևողությամբ տարբերակները, ինչպես նաև ծրագրել 48 ժամանոց կատարում[4]։
- 2012թվականի սեպտեմբերի 5-ին Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանում Սթիվեն Ուիթինգթոնը[en] կատարել է «ASLSP»-ի 8-ժամյա տարբերակը «Elder Hall Organ Hall»-ում։ Ստեղծագործության ութ մասերը, որոնցից յուրաքանչյուրը տևել է մեկ ժամ, բաժանվել են մեկ րոպեանոց հատվածների. յուրաքանչյուր րոպեի ընթացքում իրադարձությունների ճշգրիտ ժամանակը թողնված էր կատարողի հայեցողությանը։ Այս ներկայացման մեջ հնչել են յոթ մաս, մեկը բաց է թողնվել, մեկը կրկնվել է երկու անգամ։ Երգեհոնի ռեգիստրերը ընտրվել են պատահականորեն ( հարգանքի տուրք Ջոն Քեյջին, որը առաջինն էր ներմուծել երաժշտության մեջ պատահական ընտրության տարր ներմուծելու գաղափարը, որը դարձել է ալեատորիկայի նախակարապետը)[5][6][7]։
Հալբերշտադտյան կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ Քեյջը «As slow as possible» երգի տեմպը չի սահմանել, այլ առաջարկվել է միայն «որքան հնարավոր է դանդաղ» կատարել, 1997 թվականին Թրոսինգենի երգեհոնային սիմպոզիումի ժամանակ դրա մասնակիցների՝ երաժիշտների, փիլիսոփաների և աստվածաբանների մոտ գաղափար է առաջացել կատարել ստեղծագործությունը երգեհոնին 639 տարի։ Երգեհոնի ձայնը գործնականում չի սահմանափակվում ժամանակային շրջանակներով, իսկ գործիքն ինքնին, եթե այն պահպանվում է աշխատանքային վիճակում, գրեթե հավերժ է։ Կատարման տևողությունը նույնպես պատահական չի ընտրվել. այն համընկել է աշխարհում առաջին 12-տոննայանոց Բլոքվերք երգեհոնի (անգլ.՝ Blockwerk organ) ստեղծման տարեդարձի հետ, որը տեղադրվել է Հալբերշտադտի տաճարում 1361 թվականին՝ 2000 թվականից 639 տարի առաջ՝ երկի ներկայացման մեկնարկի ենթադրյալ ամսաթիվը։ Ներկայացման վայր է ընտրվել Հալբերշտադտի Սուրբ Բուրչարդի եկեղեցին (անգլ.՝ St. Burchardi Church)՝ գրեթե 1000 տարվա պատմություն ունեցող կրոնական շինությունը[8][9]։

Երգը կատարելու համար ստեղծվել է հատուկ երգեհոն՝ փոքր քանակությամբ խողովակներով, որոնք ըստ անհրաժեշտության ակորդից ակորդ անցնելիս լրացվում կամ փոխարինվում են։ Դա արվել է ֆինանսական պատճառներով, ինչը բացառել է բոլոր 89 խողովակներով լիարժեք երգեհոնի ստեղծումը։ Երգեհոնը գտնվում է Սուրբ Բուրչարդի եկեղեցու աջ տրանսեպտում, փչակները՝ հակառակ՝ ձախ տրանսեպտում։ Օդը մղվում է պարկերով, որը շարժման մեջ են դնում այցելուները, և էլեկտրական օդափոխիչով։ Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում տեղադրված են արևային մարտկոցներ և պահեստային գեներատոր։ Երգեհոնի ոտնակները ամրացվում են ավազի պարկերով։ Գործիքն ինքնին փակված է պլեքսիգլասե տուփի մեջ՝ անընդհատ միապաղաղ ձայնը խլացնելու համար, այնպես որ այն կարելի է լսել միայն եկեղեցու ներսում կամ լսել աուդիո հեռարձակումը հատուկ նախագծի կայքում[8][9][10]։
Կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկի կատարումը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 5-ին երաժշտական ընդմիջումով, որը տևել է 17 ամիս մինչև 2003 թվականի փետրվարի 5-ը։ Հետո հնչել է առաջին ակորդը, որը բաղկացած էր երկու G-sharp-ից և սի նոտայից, որոնք հնչել են մինչև 2005 թվականի հուլիսի 5-ը[11]։ Ակորդը, կազմված առաջին օկտավայի լյա նոտայից մինչև երկրորդ ակորդ, և երկրորդ օկտավայի F-sharp նոտայից, սկսել է հնչել 2006 թվականի հունվարի 5-ին և փոխարինվել է 2008 թվականի հուլիսի 5-ին[12]։
2008 թվականի հուլիսի 5-ին երգեհոնի ոտնակները պահող կշիռները փոխվել են՝ առաջացնելով վեցերորդ ակորդի փոփոխություն[2]։ Այն ժամանակ գոյություն ունեցող չորսին ավելացվել են երկու խողովակներ, և ձայնը դարձել է ավելի բարդ։ Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:33-ին։ Պարկերը առանց կանգ առնելու օդ էր մղում երգեհոնի խողովակների մեջ, ուստի ձայնի ընդհատում չէր լինում։ Այս իրադարձությանը ականատես է եղել ավելի քան հազար մարդ[13]։
Վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 5-ին[14]։
Ավարտը նախատեսված է 2640 թվականի սեպտեմբերի 5-ին[8]։
Հնչողության փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եչգեհոնի տոնի յուրաքանչյուր փոփոխություն նախատեսված է ամսի 5-ին՝ հեղինակ Ջոն Քեյջի ծննդյան օրը։ Այն ստացել է հանրության և լրատվամիջոցների աջակցությունը[9]։
Անցյալ և ապագա ձայնային փոփոխությունների ամսաթվերը[9][14][15][16][17]․
- սեպտեմբերի,
- փետրվարի,
- հուլիսի 5, 2004
- հուլիսի 5, 2005
- հունվարի 5, 2006
- մայիսի 5, 2006
- հուլիսի 5, 2008
- նոյեմբերի 5, 2008
- փետրվարի 5, 2009
- հուլիսի 5, 2010
- փետրվարի 5, 2011
- օգոստոսի 5, 2011
- հուլիսի 5, 2012
- հոկտեմբերի 5, 2013
- սեպտեմբերի 5, 2020
- փետրվարի 5, 2022
- փետրվարի 5, 2024
- օգոստոսի 5, 2026
- հոկտեմբերի 5, 2027
- ապրիլի 5, 2028
- օգոստոսի 5, 2028
- մարտի 5, 2030
- սեպտեմբերի 5, 2030
- մայիսի 5, 2033
- դեկտեմբերի 5, 2033
- օգոստոսի 5, 2034
- սեպտեմբերի 5, 2034
- հոկտեմբերի 5, 2034
- հունիսի 5, 2035
- սեպտեմբերի 5, 2037
- մարտի 5, 2038
- հուլիսի 5, 2038
- մայիսի 5, 2039
- դեկտեմբերի 5, 2039
- ապրիլի 5, 2040
- հունվարի 5, 2041
- մարտի 5, 2042
- նոյեմբերի 5, 2043
- հուլիսի 5, 2044
- մարտի 5, 2045
- մարտի 5, 2046
- հոկտեմբերի 5, 2047
- փետրվարի 5, 2049
- ապրիլի 5, 2050
- փետրվարի 5, 2051
- նոյեմբերի 5, 2051
- մայիսի 5, 2053
- նոյեմբերի 5, 2054
- հուլիսի 5, 2056
- օգոստոսի 5, 2057
- մայիսի 5, 2058
- նոյեմբերի 5, 2059
- ապրիլի 5, 2060
- հունիսի 5, 2060
- նոյեմբերի 5, 2060
- փետրվարի 5, 2061
- ապրիլի 5, 2061
- սեպտեմբերի 5, 2061
- օգոստոսի 5, 2062
- փետրվարի 5, 2064
- հունվարի 5, 2067
- հուլիսի 5, 2068
- մարտի 5, 2071
- հուլիսի 5, 2071
Նախագծի ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը ֆինանսավորվում է շարունակական հիմունքներով, մասնավորապես Սուրբ Բուրչարդի եկեղեցու շուրջ 10000 այցելուների նվիրատվությունների միջոցով[9]։ Բացի այդ, յուրաքանչյուր ոք կարող էր մինչև 2021 թվականի օգոստոսը[18] 1000 եվրոյի դիմաց իր անունը հավերժացնել «երաժշտական տարվա» համարով հատուկ ափսեի վրա, որը տեղադրված է եկեղեցու ներսում՝ հատուկ պատի վրա։ Թիթեղի վրա փորագրված են նվիրատուի անունն ու ազգանունը, ծննդյան ու մահվան թվականները (վերջինս ավելացվում է մահից հետո)[19][20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Peters Edition EP 67070։ «Aslsp, As Slow As Possible» (անգլերեն)։ New World Symphony Cage Festival։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է 2015-08-27
- ↑ 2,0 2,1 Steve Rosenberg 'World's longest concert' resumes (eng) // BBC News, Halberstadt, Germany. — 5 July 2008. Архивировано из первоисточника 10 Սեպտեմբերի 2021.
- ↑ Tim Smith A marathon for organ player (eng) // The Baltimore Sun. — February 01, 2009. Архивировано из первоисточника 17 Մայիսի 2014.
- ↑ «Joe Drew, trumpeter & composer»։ Analog Arts։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին։ Վերցված է 2015-07-30
- ↑ «Stephen Whittington: Musical Renewal»։ RealTime Arts։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է 2015-07-30
- ↑ «John Cage Day, Wednesday 5th September 2012»։ 5/09/2012։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-16-ին։ Վերցված է 2015-07-30
- ↑ Tim Llloyd (September 02, 2012)։ «John Cage Day Celebrated in Adelaide with Free Concert in Elder Hall»։ Herald Sun Newspaper։ Վերցված է 2015-07-30
- ↑ 8,0 8,1 8,2 «Wie langsam ist “So langsam wie möglich”?» (գերմաներեն)։ John-Cage-Orgel Halberstadt։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-06-ին։ Վերցված է 2018-02-27
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Things We Like: John Cage’s Organ 2/ASLSP» (անգլերեն)։ 06/2/10։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2015-09-01
- ↑ Sabine Groschup (Januar 30, 2012)։ «(JC{639})»։ Sabine Groschup։ Վերցված է 2015-08-31
- ↑ DANIEL J. WAKIN (May 5, 2006)։ «An Organ Recital for the Very, Very Patient»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է 2017-09-28
- ↑ «Larghissimo»։ Futility Closet։ March 13, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է 2015-08-31
- ↑ «One Thousand Hear Change of Note in World's Longest Concert(անգլ.)»։ Deutsche Welle։ Deutsche Presse-Agentur։ 5 July 2008։ Վերցված է 2011-08-30
- ↑ 14,0 14,1 «Slowly does it: chord changes in John Cage's 639-year-long organ piece» (անգլերեն)։ The Guardian։ 2020-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-06-ին։ Վերցված է 2020-09-06
- ↑ Wakin Daniel J. (6 May 2006)։ «John Cage's Long Music Composition in Germany Changes a Note(անգլ.)»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է 2015-07-30
- ↑ «So Begins the Hiatus (Organ2/ASLSP in Halberstadt)(անգլ.)»։ John Cage Trust։ 18 October 2013։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է 2015-07-30։ «Я только что вернулся и Хальберштадта (более чем 20-часовое путешествие, приняв участие в церемонии 13-го изменения ноты в гиперпродолжительном исполнении опуса Джона Кейджа «Organ2/ASLSP». Это последнее изменение ноты перед долгими семи годами, так что его посетило приличное количество людей.»
- ↑ «Klangwechsel - John-Cage-Orgelprojekt Halberstadt»։ www.aslsp.org։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-10-ին։ Վերցված է December 8, 2019
- ↑ «Alle Stiftertafeln sind vergeben»։ Արխիվացված է օրիգինալից 2023-05-22-ին։ Վերցված է 2023-07-19
- ↑ «John Cage Organ Project in Halberstadt»։ Universes in Universe։ June 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-14-ին։ Վերցված է 2015-09-01
- ↑ Ella Morton։ «You Are Guaranteed to Die During This Church Organ Performance»։ The Slate Group LLC։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է 2015-09-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Интернет ресурс проекта» (գերմաներեն)։ John-Cage-Orgel Halberstadt։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-15-ին։ Վերցված է 2015-08-31
- «John Cage’s “As Slow As Possible”»։ The Classical Girl։ Վերցված է 2015-09-02
- Elaine Meinel Supkis (January 07, 2006)։ «John Cage's 639 Year Concert and the Universe Plays Major Music Millions Octaves Lower» (անգլերեն)։ Culture of Life Science News։ Վերցված է 2015-09-02