Ալեատորիկա
Արտաքին տեսք

Ալեատրիկա (իտալ.՝ aleatorío- հանդգնորեն, պատահականությունից կախված), երաժշտություն ստեղծելու և կատարելու ձևապաշտական եղանակ։ Ստեղծագործության հիմքում դրվում է հնչյունների՝ որևէ պատահական ձևով ստացված հաջորդականություն։ Ալեատորիկ ստեղծագործությունը կատարելիս նույնպես թույլատրվում են «պատահականություններ»՝ սկսել ցանկացած հատվածից, առանձին հատվածներ բաց թողնել, տեղափոխել, փոխել տեմպը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 150)։ |