Another Part of Me

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Another Part of Me»
Մայքլ Ջեքսոնի երգը «Bad» ալբոմից
Ձայնագրված1985 — 1986
ԺանրՖանկ
Լեզուանգլերեն
ԼեյբլEpic Records
ՀեղինակՄայքլ Ջեքսոն
ԿոմպոզիտորՄայքլ Ջեքսոն
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն

Another Part of Meանգլ. թարգմանաբար՝ «Իմ մյուս մասը»), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Երգիչն այն գրել և ձայնագրել է 1985-1986 թվականներին 17 րոպե տևողությամբ 3D «Կապիտան Իո» ֆիլմի համար։ 1987 թվականին ներառվել է երգչի «Bad » 7-րդ ստուդիական ալբոմի մեջ։ Որպես սինգլ՝ սկավառակներով թողարկվել է 1988 թվականի հուլիսին «Epic Records» ձայնագրման լեյբլում։ Երգի պրոդյուսերներն են դարձել Ջեքսոնն ու Կունիս Ջոնսը։

Երգը գլխավորել է Billboard R&B Singles ամերիկական հիթ-շքերթը և զբաղեցրել է Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնականը։ Որպես երգի տեսահոլովակ՝ օգտագործվել են մոնտաժված հատվածներ Ջեքսոնի Bad World Tour շրջագայության ժամանակ Փարիզում և Լոնդոնում կայացած համերգներից։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1988 թվականի հուլիսի 30-ին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1986 թվականներին Ջեքսոնը «Կապիտան Իո» ֆուտուրիստական 3D ֆիլմի համար գրել և ձայնագրել է երկու նոր ստեղծագործություն՝ «We Are Here to Change the World» և «Another Part of Me»[1]։ Ժապավենի պրեմիերան կայացել է 1986 թվականի սեպտեմբերին։ «Կապիտան Իո»-ն դարձել է ամբողջական խորասուզման պատրանքով առաջին այսպես կոչված 4D ատրակցիոնը, այն օգտագործվել է Կալիֆոռնիայի Դիսնեյլենդում և աշխարհի մի քանի այլ զվարճանքի այգիներում[1][2]։ Իմանալով այն մասին, որ երաժիշտը «Epic Records» ձայնագրման լեյբլից առանձին նոր երգեր է ձայնագրում, ընկերության տնօրեն Ուոլտեր Էտնիկոֆը սապռնացել է դատի տալ նրան։ Նրանց հաջողվել է գալ համաձայնության․ Ջեքսոնը համաձայնել է չթողարկել սինգլով ստեղծագործությունները որպես ֆիլմի գովազդ[3]։

1987 թվականին զբաղվելով է նոր ստուդիական ալբոմի երգերի ընտրությամբ՝ երգիչը ցանկանում էր իր նոր սկավառակի երգերի ցանկի մեջ ներառել «Streetwalker» բլյուզ երգը, սակայն պրոդյուսեր Կունիս Ջոնսը համոզել է երաժշտին փոխարինել այն «Another Part of Me» երգով[4]։ Արդյունքում «Streetwalker» երգը թողարկվել է 2001 թվականին՝ «Bad» ալբոմի վերահրապարակման ժամանակ[5]։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հուլիսի 11-ին՝ երգը թողարկվել է որպես Ջեքսոնի «Bad» ալբոմի վեցերորդ սինգլ։ Այն դարձել է երգչի 9-րդ սինգլը, որը գլխավորել է Billboard R&B Singles ամերիկյան հիթ-շքերթը և զբաղեցրել է Billboard Hot 100-ի 11-րդ հորիզոնականը[6][7]։

Los Angeles Times-ի քննադատները ընդգծել են «երգի ծանր ռիթմ ընդ բլյուզային ռիֆը»[8]։ «Ալբոմում ամենահետաքրքիր տեքստն ունի «Another Part of Me» երգը․ առաջնորդել տիեզերքից մեսիական անունից մեր»,- գրել են The New York Times-ում[9]։ Billboard-ի լրագրողները գրել են, որ «Man in the Mirror» և «We Are the World» երգերի հետ միասին Ջեքսոնի այս ստեղծագործությունը լսողի ուշադրությունը կենտրոնանում է աշխարհի միասնության կարևորության վրա[10]։

Համերգային ելույթներ և երաժշտական տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութ
YouTube full-color icon (2017).svg «Another Part of Me» на Bad World Tour (1988)

Երգիչը կատարել է «Another Part of Me» երգն իր մեներգային Bad World Tour շրջագայության երկրորդ մասում (1988-1989 թվականներին)։ Որպես երգի տեսահոլովակ օգտագործվել են Ջեքսոնի՝ Փարիզում և Լոնդոնում կայացած համերգներից մոնտաժված հատվածներ[11]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 1988 թվականի հուլիսի 30-ին «Michael Jackson: Around the World» հեռուստահաղորդման ժամանակ[11]։ Հոլովակը ներառվել է երգչի «Michael Jackson's Vision » տեսահոլովակների հավաքածուի մեջ[12]։ 1988 թվականին Ուեմբլի ստադիոնում կայացած համերգներից մեկի ժամանակ երգը թողարկվել է DVD տարբերակով[13]։

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ/Խաղ/Բեմադրություն Ալբոմ Աղբյուր
1986
«Կապիտան Իո» [14]
1988
Michael Jackson's Moonwalker [14]
1998
«Պիկ ժամ» [14]
2011-2014
Michael Jackson The Immortal World Tour Immortal [15]

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ 7" (Համար Epic Records կատալոգում՝ 34-07962)[16]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
# Անվանում Տևողություն
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ CS (Համար Epic Records կատալոգում՝ 34T07962)[16]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me»   3:47
2. «Another Part of Me» (Instrumental) 3:47
  • Եվրոպա CD (Համար Epic Records կատալոգում՝ 652844 2)[16]
# Անվանում Տևողություն
1. «Another Part of Me» (Extended Dance Mix) 6:18
2. «Another Part of Me» (Radio Edit) 4:24
3. «Another Part of Me» (Dub Mix) 3:51
4. «Another Part of Me» (A Capella) 4:01

Դիրքը հիթ շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (1988) Բարձրագույն

հորիզոնական

Ավստրալիա Ավստրալիա[17] 44
Ավստրիա Ավստրիա[18] 20
Ֆլանդրիա Ֆլանդրիա[19] 3
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա[20] 15
Գերմանիա Գերմանիա[21] 10
Իռլանդիա Իռլանդիա[22] 5
Կանադա Կանադա[23] 28
Նիդերլանդներ Նիդերլանդներ[24] 8
Նոր Զելանդիա Новая Зеландия[25] 14
Լեհաստան Լեհաստան[26] 9
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Hot 100)[7] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (R&B/Hip-Hop Songs)[27] 1
Ֆրանսիա Ֆրանսիա[28] 32
Շվեյցարիա Շվեյցարիա[29] 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Michael Jackson Film Makes Debut(անգլ.) // Billboard : журнал. — США: Prometheus Global Media, 1986. — Т. 98. — № 39. — ISSN 0006-2510.
  2. Вогель 2013, էջ. 135
  3. Troupe Quincy. (1987-07)։ «Michael Jackson's 1987 Spin Cover: 'The Pressure to Beat It'» (անգլերեն)։ Spin։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-03-ին։ Վերցված է 2015-02-12 
  4. Вогель 2013, էջ. 157
  5. «Michael Jackson — Bad — Special Edition» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2015-02-14 
  6. Grant 2009
  7. 7,0 7,1 «The Hot 100 Week of September 10, 1988» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-07-ին։ Վերցված է 2015-02-12 
  8. Cromelin Richard. (1987-08-31)։ «Michael Jackson has a good thing in 'Bad'» (անգլերեն)։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-24-ին։ Վերցված է 2015-02-12 
  9. Pareles Jon. (1987-08-31)։ «Michael Jackson's 'Bad,' Follow-up to a Blockbuster» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-26-ին։ Վերցված է 2015-02-12 
  10. Ramirez Erika. (2012-08-31)։ «Michael Jackson's 'Bad' at 25: Classic track-by-track review» (անգլերեն)։ MSN, Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-02-ին։ Վերցված է 2015-02-12 
  11. 11,0 11,1 Халстед & Кадман 2010, էջ. 21
  12. «Michael Jackson — Vision» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2015-02-14 
  13. «Michael Jackson — Live At Wembley July 16, 1988» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2014-12-06 
  14. 14,0 14,1 14,2 «Michael Jackson» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2015-02-14 
  15. «Michael Jackson — Immortal» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2015-02-14 
  16. 16,0 16,1 16,2 «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2015-02-13 
  17. «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-02-12 
  18. «Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-02-12 
  19. «Michael Jackson — Another Part of Me» (հոլանդերեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-02-12 
  20. «Michael Jackson. Artist» (անգլերեն)։ Official Charts Company։ Վերցված է 2015-02-12 
  21. «Single — Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-02-12 
  22. «Search The Charts» (անգլերեն)։ IRMA։ Վերցված է 2015-02-01 
  23. «RPM100 Singles» (անգլերեն)։ RPM։ 1988-09-10։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-04-ին։ Վերցված է 2015-02-12 
  24. «Michael Jackson — Another Part of Me» (հոլանդերեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-02-12 
  25. «Michael Jackson — Another Part of Me» (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-02-12 
  26. «Lista Przebojow Trojki» (լեհերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-11-ին։ Վերցված է 2015-02-12 
  27. «Hot R&B/Hip-Hop Songs — 1988 Archive» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2015-02-12 
  28. «Michael Jackson — Another Part of Me» (ֆրանսերեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-02-12 
  29. «Michael Jackson — Another Part of Me» (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2015-02-12 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]