A340-ի ավիավթար Տորոնտոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
A340-ի ավիավթար Տորոնտոյում
Airfranceflight358.jpg
Վթարի հետևանքը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ ավիապատահար
Թվական օգոստոսի 2, 2005
Ժամանակ 16:02 (20:02 UTC)
Պատճառ անձնակազմի սխալ
Վայր Տորոնտո, , Flag of Canada (Pantone).svg Կանադա
Չվերթ AFR358
Թռիչքի վայր Ֆրանսիա Փարիզ
Վերջնական կետ Կանադա Տորոնտո
Զոհվածներ 0
Վիրավորներ 12
Aviation Safety Network ID 20050802-0
Օդանավ
Մոդել Airbus A340-313X
Ավիաընկերություն Ֆրանսիա Air France
Կողային համար F-GLZQ
Արտադրման թվական 1999 թ.
Ուղևորներ 297
Անձնակազմ 12
Կենդանի մնացած 309 (բոլորը)
Կոորդինատներ: 43°39′23.198400100002″ հս․ լ. 79°37′28.99920010002″ ամ. ե. / 43.65644400002777559° հս․. լ. 79.6247220000277878° ավ. ե. / 43.65644400002777559; 79.6247220000277878
Air France Flight 358 Վիքիպահեստում

A340-ի ավիավթար Տորոնտոյում ավիավթար[1], որը տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի 2-ին Տորոնտոյի միջազգային օդանավակայանում[2]։ Airbus A340-313X ինքնաթիռը, որը պատկանում էր Air France ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Փարիզից դեպի Տորոնտո։ Ինքնաթիռում գտնվում էր 297 ուղևոր և 12 անձնակազմի անդամները։ Ավիավթարը կապված էր եղանակային պայմանների հետ, ինքանթիռը մոտեցել է օդանավակայանին, այնուհետև կայծակ է եղել և ինքնաթիռը ընկել է։ Այնուհետև ինքնաթիռը բռնկվել է կրակով, մի քանի րոպե ինքնաթիռը այրվել է, այդ ժամանակ բոլոր 309 մարդկանց հանել են ինքնաթիռից։ Բոլորը փրկվել են[3]։

Մի շարք տեղեկություններից հայտնի է, որ սա միակ միջադեպն էր, որը կապված էր Airbus A340 ինքնաթիռի հետ։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbus A340-313X (գրանցման համարը F-GLZQ) արտադրվել է 1999 թվականի օգոստոսի 8-ին, և իրականացրել է իր առաջին չվերթը նույն թվականի սեպտեմբերի 7-ին։ Ինքնաթիռը ուներ չորս շարժիչ CFM International 56-5C4 արտադրության։ Ինքնաթիռի առավելագույն քաշը, որը կարող էր տեղափոխել կազմել է 271000 կգ։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 3711 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 28 418 ժամ։ Այս ինքնաթիռը նախատեսված էր 291 ուղևորների համար։

Անձնակազմի անդամներ և ուղևորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 59 ամյա Ալեն Ռոզե։ Իր առաջին չվերթը իրականացրել է 1963 թվականի դեկտեմբերի 1-ին։ 1973 թվականի օգոստոսից աշխատել է Touraine Air Transport ավիաընկերությունում։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Air Inter ավիաընկերություն, որտեղ փորձարկել է Airbus A300 ինքնաթիռը։ 1997 թվականին Ալենը Air France ավիաընկերությունը դառնում է անձնակազմի անդամ, և սկսում է չվերթներ իրականացնել Airbus A319, A320 և A321 ինքնաթիռներով։ Ալենին առաջարկում են լինել A340-ի հրահանգիչ, սակայն նա հրաժարվում է։ Ալենը օդում անցկացրել է 15 411 ժամ, որից 1788 ժամ եղել է A340 օդանավում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 43 ամյա Ֆրեդերիկ Նոդ։ Աշխատել է Air France ավիաընկերությունում 1985 թվականի մարտից։ 1986-1987-ական թթ. նա սովորել է Ամերիկայում, որից հետո եկել Ֆրանսիա, և իրականացրել թռիչքներ։ 1996 թ. օդաչուների վերապատրաստման ծրագիրը երկարաձգվել է, որի միջոցով նա ավարտում է իր վերապատրաստումը։ 2001 թվականից սկսել է A340 օդանավով իրականացնել երկար թռիչքներ։ Օդում անցկացրել է 4834 ժամ, որից 2502 ժամ եղել է A340 օդանավում։

Ինքնաթիռում գտնվում էր 309 մարդ, 297 ուղևոր և 12 անձնակազմի անդամները։

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամներ Ընդհանուր
Ֆրանսիա Ֆրանսիա 101 12 113
Կանադա Կանադա 104 0 104
Հնդկաստան Հնդկաստան 8 0 8
Իտալիա Իտալիա 19 0 19
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 7 0 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 0 14
Գերմանիա Գերմանիա 2 0 2
Իսրայել Իսրայել 4 0 4
Մեքսիկա Մեքսիկա 1 0 1
Թուրքիա Թուրքիա 1 0 1
Նշված չէ 36 0 36
Ընդամենը 297 12 309

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Miracle in Toronto» (անգլերեն)։ The Sydney Morning Herald։ Վերցված է 2014-01-26 
  2. «We thought the plane would blow up» (անգլերեն)։ The Sydney Morning Herald։ 2005-08-03։ Վերցված է 2014-01-26 
  3. «Air Crash Investigation: Desperate Escape» (անգլերեն)։ ՅուԹյուբ։ Վերցված է 2014-01-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]