@world record egg

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսանկար, որում պատկերված ձուն նման է Ինստագրամի հաշվում հրապարակված ձվին:

@world_record_egg, իր ստեղծումից՝ 2019 թվականի հունվարի 4-ից հետո, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գլոբալ երևույթ և համացանցային մեմ դարձած հաշիվ՝ Ինստագրամ սոցիալական ցանցում։ Այդ հաշվից է արվել Ինստագրամ[1] սոցիալական ցանցի ամենամեծ տարածում գտած հրապարակումը՝ ինչպես նաև դառնալով մեդիահարթակի ամենամեծ տարածում գտած հրապարակումը՝ ողջ պատմության մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 14-ին ստեղծվել է @world_record_egg հաշիվը, որից հրապարակվել է հավի թխաթույր ձու՝ այսպիսի գրառմամբ. «Եկեք միասին սահմանենք համաշխարհային ռեկորդ և ստանանք «Ինստագրամում ամենաշատ հավանությունների արժանացած գրառում» տիտղոսը։ Գերազանցենք գործող համաշխարհային ռեկորդը, որի հեղինակը Քայլի Ջեններն է, ում հրապարակած լուսանկարն ունի 18 միլիոն հավանում։ Մենք դա կանե՛նք»[2]։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Քայլի Ջեններին, ով հրապարակել էր իր դուստր Սթորմիի առաջին լուսանկարը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 18,4 միլիոն հավանում[3][4]։

10 օրվա ընթացքում հասավ 18,4 միլիոն հավանումների և դարձավ ամենաճանաչված գրառումը՝ Ինստագրամի ամբողջ պատմության ընթացքում։ Այնուհետև այն շարունակեց հավանումներ հավաքել, որոնց թիվը դրան հաջորդող 48 ժամերի ընթացքում հատեց 41 միլիոնի սահմանը՝ այս ցուցանիշով գերազանցելով անգամ «Despacito» երաժշտական տեսահոլովակի ցուցանիշը, որն ամենաճանաչված տեսանյութն է YouTube-ում, և դրանով իսկ սահմանեց հայտնիության նոր համաշխարհային ռեկորդ՝ ողջ պատմության ընթացքում, ընդ որում՝ այս ռեկորդը վերաբերում է բոլոր մեդիահարթակներին[5]։

Հունվարի 13-ին Ձու ստեղծեց նաև Թվիթթեր հաշիվը։ Դա արվեց այն նպատակով, որպեսզի Թվիթթերում առավել մեծ թվով ռեթվիթներ ստանա։ Գործող ռեկորդը պատկանում է ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավային, ով հավաքել է ավելի քան 5 միլիոն ռեթվիթ[6]։

2019 թվականի հունվարի 15-ին «Ձու» հաշվում գրառում կատարվեց, որով հայտարարվեց որ հաջորդ նպատակը Ինստագրամում այդ նկարի ներքո առավել մեծ թվով մեկնաբանություններ ստանալն է։ Այս պահին գործող ռեկորդակիրը XXXTentacion հաշիվն է, որն ստացել է ավելի քան 5 միլիոն մեկնաբանություն՝ ռեփերի մահվան գրառման ներքո։

2019 թվականի հունվարի 30-ի դրությամբ գրառումը հավաքել է 51,7 միլիոն հավանում, որն ավելի քան 3 անգամ գերազանցում է նախորդ ռեկորդը՝ 18,5 միլիոն։ Մինչև 2019 թվականի հունվարի 18-ը ձվի նկարը շարունակում էր մնալ այդ հաշվի միակ գրառումը, չնայած հաշվից հաճախ թարմացումներ են կատարվում։

Ի պատասխան Ինստագրամի գրառման հայտնիության համաշխարհային ռեկորդի՝ հաշվի սեփականատերն այսպիսի գրառում է կատարել. «Սա խենթություն է։ Ո՞ր ժամանակներում ենք մենք ապրում»[7]։ Մի քանի ժամ անց Քայլի Ջենները Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա կոտրում է ձուն և դեղնուցը լցնում գետնին՝ կատարելով այսպիսի մեկնաբանություն. «Ա՛ռ քեզ, ձվիկ»[8]։

Հայտնվեց կարծիք, որ վիրուսային գրառումներն ավելի հաճախ կսկսեն հայտնվել[9]։

Այս պահին հաշիվն ունի ավելի քան 9,2 միլիոն հետևորդ, բայց նրա սեփականատերերը հայտնի չեն։ «Վաշինգտոն Փոստ» թերթը հստակեցրեց, որ նրանք ապրում են Լոնդոնում[7]։ Հաշիվը հաստատվեց 2019 թվականի հունվարի 14-ին։ Գրառման հայտնիությունը աճում է, շարունակում է հավանումներ ստանալ և բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ուշադրության կենտրոնում գտնվել[10][11][12][13]։

Հաջորդած հարապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 18-ին հրապարակվեց ձվի երկրորդ լուսանկարը։ Այս անգամ դրա վրա ճաք էր հայտնվել[14]։ Հունվարի 21-ի դրությամբ՝ տվյալ գրառումն ստացել է 7,5 միլիոն հավանում և 200 հազարից ավելի մեկնաբանություն։

3-րդ լուսանկարի վրա արդեն երկու ճաք[15] կար, լուսանկարը հավաքեց 4 միլիոնից ավելի հավանում։

Նմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ինստագրամյան հաշիվը հայտնի է դարձել, բազմաթիվ իմիտացիոն հաշիվներ ստեղծվեցին այդ նույն նպատակով՝ մեծամասնությունը փոքր-ինչ փոփոխություններով, ինչպես նաև այլ անշունչ առարկայի հրապարակմամբ։

Բրիտանական Burberry նորաձևության տունը ձվի հանրահայտության ֆոնին իր նոր հավաքածուի մասին հայտարարել է ոչ ավանդական ձևով։ Burberry ապրանքանիշն իր գարուն-ամառ 2019 նոր հավաքածուի մասին տեղեկացրել է Ինստագրամում՝ հավի սպիտակ ճաքած ձվի նկար տեղադրելով։ Ձվի վրա բաց երկնագույն թանաքով գրված է ընկերության ղեկավար Ռիկորդո Տիշիի անվան սկզբնատառերը և կայանալիք ցուցադրության ամսաթիվը։ Դատելով մակագրությունից՝ կարելի է եզրակացնել, որ հավաքածուի ցուցադրությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 17-ին։ Այլ տեղեկություն ձուն չի պարունակում։ Հայտնի է, որ ձվի նկարը հայտնվել է Burberry-ի էջում՝ #world_record_egg էջում հավի ձվի լուսանկարը հրապարակելուց մի քանի ժամ անց[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thorne, Dan (2019 թ․ հունվարի 14). «Egg photo breaks Kylie Jenner's record for most liked image on Instagram». Guinness World Records. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  2. France, Lisa Respers (2019 թ․ հունվարի 14). «Meet the egg that broke Kylie Jenner's Instagram record». CNN.
  3. Ryan, Jackson. «Instagram's most-liked post is now just an egg, sorry Kylie Jenner» (անգլերեն). CNET. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  4. «An Egg, Just a Regular Egg, Is Instagram's Most-Liked Post Ever». The New York Times. 2019 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.(subscription required)
  5. Hugh McIntyre (2017 թ․ օգոստոսի 9). «Here Are All The Records 'Despacito' Broke On YouTube». Forbes. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  6. Matos, Clinton (2019 թ․ հունվարի 15). «After cracking an Instagram record, the picture of an egg aims for Twitter».
  7. 7,0 7,1 Ohlhieser, Abby (2019 թ․ հունվարի 14). «Congratulations to this egg on becoming Instagram's most-liked post ever».
  8. «Kylie on Instagram: "Take that little egg"» (անգլերեն). Ինստագրամ. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  9. Stokel-Walker, Chris. «Why Instagram's world record egg is the last of a dying breed». Wired. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին. «As social networks rely more on paid promotion of content, celebrities realise they can buy their way to virality and big business muscles in, the happenstance viral hit is going to become a rare delight»
  10. Darrah, Nicole (2019 թ․ հունվարի 13). «Egg beats out Kylie Jenner for most-liked Instagram photo» (ամերիկյան անգլերեն). Fox News. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  11. «An egg plans to dethrone Kylie Jenner as most liked Instagram post» (անգլերեն). KSWB-TV. 2019 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  12. «Egg Photo Bests Kylie Jenner for Most Popular Instagram Post». Time (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  13. Funston, Lindsay (2019 թ․ հունվարի 14). «This Picture Of An Egg Just Beat Kylie Jenner For Most-Liked Instagram Of All Time». Delish (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  14. «EGG GANG 🌍 (@world_record_egg) • Фото и видео в Instagram» (ռուսերեն). www.instagram.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  15. «World Record Instagram Egg Posts For Third Time». www.unilad.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  16. Աշխարհի ամենահանրահայտ ձուն մրցակից ունի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]