Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Նորություններ
Գիտե՞ք, որ․․․
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
314 892 հոդված |
481 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Նվեր հոդվածներ Վիքիպեդիայի 24-ամյակին
- Վիքինախագիծ «2025»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հաստատված տոմարով Հայաստանում նշվում է Սուրբ Ծնունդը։
- 1198՝ թագադրվեց Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն։
- 1822՝ ծնվել է Հենրիխ Շլիմանը, գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտողը (մահ. 1890 թ.)։
- 1896՝ տեղի ունեցավ «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը. այդ ֆիլմն երբեմն սխալմամբ համարվում է որպես առաջին կինոնկար։
- 1912՝ Նյու Մեքսիկոն դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը։
- 1938՝ ծնվել է Ադրիանո Չելենտանոն, իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար։
- 1943՝ խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ մտցվեցին ուսադիրները։
- 1946՝ ծնվել է Սիդ Բարրեթը, անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր (մահ. 2006 թ.)։
- 1955՝ ծնվել է Ռոուեն Ատկինսոնը, անգլիացի ճանաչված դերասան՝ հայտնի միսթր Բին բեմական կեղծանվամբ։
- 1992՝ Արցախը հանրաքվեի միջոցով ընդունեց իր անկախության հռչակագիրը։
Օրվա պատկեր