50 (ալբոմ)
50 | ||||
---|---|---|---|---|
2016 թվականի հունիսի 10-ին | ||||
Ռիք Էսթլիի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | հունիսի 10, 2016 | |||
Ժանր | Փոփ, Փոփ ռոք, Adult contemporary | |||
Տևողություն | 40:31 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | BMG | |||
Պրոդյուսեր | Ռիք Էսթլի | |||
Ռիք Էսթլիի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ 50 ալբոմից | ||||
|
50, բրիտանական սոուլ և փոփ երգիչ Ռիք Էսթլիի յոթերորդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 2016 թվականի հունիսի 10-ին BMG լեյբլով։ Թողարկվել է 10 տարի դադարից հետո, նախորդ ալբոմը թողարկվել է 2005 թվականին։ Բրիտանական շքերթներում ալբոմը հասավ առաջին հորիզոնականներին և կրկնեց իր Whenever You Need Somebody ալբոմի հաջողությանը։
Քննադատների մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատներն ընդհանուր առմամբ դրական արձագանքեցին ալբոմին[1][2], սակայն նշել են, որ նրան չի հաջողվել «գլխից վերև ցատկել»[3][4], իսկ նրա ամբողջ հաջողությունները Բրիտանիայում, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր կարոտախտով[1] և մեմով` երգչի մասնակցությամբ[2]։ Քննադատները դրական են գնահատել նաև այն, թե ինչպես է Էսթլին օգտագործում իր ձայնը[1][2] և դրան համապատասխան երջեր է գրում[4][5]։
Ալբոմի թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին պլանավորվել է «My Red Book» ալբոմի թողարկումը։ Ալբոմի համար ձայնագրվել են բոլոր ստեղծագործությունները, սակայն մինչև թողարկումը, այն հետաձգվել է։ «Let It Rain» և «I Like The Sun» ստեղծագործությունները մտել են նոր ալբոմի մեջ[4]։
2016 թվականի ապրիլի 6-ին Ռիք Էսթլին հրապարակեց իր պաշտոնական YouTube-ի էջում «Keep Singing» երաժշտական տեսահոլովակը։ Հոլովակում կային Ռիք Էսթլիի ելույթների կադրերը, որի վրա դրած էր երգի ստուդիական ձայնագրությունը[6][7]։ Նա անվան ընտրությունը մեկնաբանել է, ասելով, որ այդ տարին լրանում է նրա 50-ամյակը[1][2][3][8]։ Առաջին սինգլը լավ է ընդունվել ժողովրդի կողմից[7]։
Մայիսի 13-ին թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Angels on My Side»[9]։ Սակայն, ի տարբերություն առաջին սինգլի, որի տեսահոլովակում բեմական ելույթ կար, այս տեսահոլովակում լիամետրաժ տեսահոլովակ է նկարահանվել, որը թողարկվել է հունիսի 9-ին YouTube-ում[10], հաջորդ օրը վաճառքի դրվեց ալբոմը[11]։
2016 թվականի հուլիսի 19-ին թողարկվել է «Dance» սինգլը, սեպտեմբերի 7-ին YouTube-ում հայտնվեց երգի տեսահոլովակը/[12]։
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմ 50 պարունակում է 12 ստեղծագործություն[13]։ Երաժշտության և տեքստի հեղինակը Էսթլին է[1], նաև նա է նվագել բոլոր երաժշտական գործիքները ձայնագրման ժամանակ[11]։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Keep Singing» | 3:58 |
2. | «Angels on My Side» | 3:35 |
3. | «Wish Away» | 3:27 |
4. | «This Old House» | 4:30 |
5. | «Pieces» | 3:58 |
6. | «God Says» | 3:15 |
7. | «I Like the Sun» | 3:40 |
8. | «Somebody Loves Me» | 3:22 |
9. | «Let It Rain» | 3:52 |
10. | «Pray with Me» | 3:39 |
11. | «Coming Home Tonight» | 3:28 |
12. | «Let It Be Tonight» | 3:48 |
Վաճառք և շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը սկսել է առաջին հորիզոնականից UK Albums Chart-ում, առաջին շաբաթը վաճառվել է 23 691 օրինակ։ 50 դարձավ Ռիք Էսթլիի երկրորդ ալբոմը, որը գրավել է առաջին տեղը բրիտանական շքերթներում[14]։ 2016 թվականի հուլիսի 8-ին, վաճառվել է 60 000 օրինակ, ալբոմը ստացավ արծաթե սերտիֆիկատ։
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Бухарин А. (2016 թ․ հունիսի 27). «Rick Astley — «50»». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Graff G. (2016 թ․ օգոստոսի 1). «Rick Astley on Returning to the Spotlight With His No. 1 Album '50' and the 'Weird' Phenomenon of Rickrolling» (անգլերեն). Billboard. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 3,0 3,1 Karlsson J. (2016 թ․ հունիսի 10). «Rick Astley — Överflödigt för de flesta» (շվեդերեն). Nya Wermlands-Tidningen[en]. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Kabelitz S. (2016 թ․ հունիսի 10). «Eine entspannte Pop-Soul-Platte, die gar nichts anderes sein möchte» (գերմաներեն). laut.de. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Erlewine S. T. «Rick Astley — 50» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Rick Astley — Keep Singing ՅուԹյուբում
- ↑ 7,0 7,1 «Rick Astley releases comeback single Keep Singing 23 years after 'retirement'» (անգլերեն). Metro. 2016 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rick Astley returns with new album '50'». music-news.com. 2016 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Angels On My Side/Rick Astley – Télécharger et écouter l'album» (ֆրանսերեն). Qobuz. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Rick Astley — Angels On My Side ՅուԹյուբում
- ↑ 11,0 11,1 Fitzpatrick, Katie (2016 թ․ մայիսի 31). «Rick Astley will perform and sign copies of his new album at HMV Manchester» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Rick Astley — Dance (Official Video) ՅուԹյուբում
- ↑ «Rick Astley / 50 / Track Listing». iTunes. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Jones, Alan (2016 թ․ հունիսի 17). «Official Charts Analysis: Rick Astley's 50 debuts at No.1 28 years after his first album» (անգլերեն). Music Week. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rick Astley — 50 (album)» (գերմաներեն). Ö3 Austria. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rick Astley — 50 (album)» (հոլանդերեն). Ultratop. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rick Astley — 50 (album)» (ֆրանսերեն). Ultratop. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rick Astley — 50 (album)» (հոլանդերեն). MegaCharts. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rick Astley — 50 (album)» (գերմաներեն). Media Control. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Rick Astley — 50 (album)» (իսպաներեն). PROMUSICAE. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rick Astley — 50 (album)» (գերմաներեն). Schweizer Hitparade. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Official Albums Chart Top 100» (անգլերեն). UK Albums Chart. 2016 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «British album certifications – Rick Astley – 50». British Phonographic Industry. Վերցված է 2016-08-04-ին. Select albums in the Format field. Select Silver in the Certification field. Type 50 in the "Search BPI Awards" field and then press Enter.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռիք Էսթլիի պաշտոնական կայք».
- 50 AllMusic կայքում
|