Jump to content

2000 վատտ հզորությամբ հասարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2000 վատտ հաշվարկ Շվեյցարիայի համար[1]

2000 Վատտ հզորությամբ հասարակություն (անգլ.՝ 2000-watt society), հայեցակարգ, որը ներկայացվել է 1998 թվականին Ցյուրիխում Շվեյցարիայի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի (ETH Zurich) կողմից, նպատակ ունի նվազեցնել Առաջին աշխարհի քաղաքացիների միջին առաջնային էներգիայի օգտագործումը մինչև 2000 Վտ-ից ոչ ավելի (համարժեք է 2 կվտ/ժամ կամ 48 կՎտ-ին օրական) մինչև 2050 թվականը՝ չվնասելով նրանց կենսամակարդակը[2]։

2008 թվականի հանրաքվեի ժամանակ Ցյուրիխի բնակիչների ավելի քան երեք քառորդը հավանություն տվեց քաղաքի էներգիայի սպառումը մեկ շնչին բաժին ընկնող 2000 Վտ-ի և մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները տարեկան մեկ շնչի հաշվով կրճատելու առաջարկին՝ բացառելով միջուկային էներգիան։ Սա նշանավորեց հայեցակարգի առաջին դեմոկրատական լեգիտիմացումը[3]։

2009 թվականին էներգիայի սպառումը միջինը կազմում էր 6000 Վտ Արևմտյան Եվրոպայում, 12000 Վտ ԱՄՆ-ում, 1500 Վտ Չինաստանում և 300 Վտ Բանգլադեշում[2]։ Այդ ժամանակ Շվեյցարիայի միջին էներգիայի սպառումը կազմում էր մոտավորապես 5000 վտ, վերջին անգամ 2000 վտ հզորությամբ հասարակություն էր 1960-ական թվականներին[3]։

2000 վտ հզորությամբ հասարակության նախաձեռնությանը աջակցում է Շվեյցարիայի էներգետիկայի դաշնային գրասենյակը (SFOE), Շվեյցարիայի ճարտարապետների և ճարտարագետների ասոցիացիան և այլ կառույցներ[4]։

Էներգիայի օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարացիների կողմից 5,1 կՎտ էներգիայի միջին սպառումը 2008 թվականի հուլիսի դրությամբ.

  • 1500 Վտ բնակելի և գրասենյակային տարածքների համար (սա ներառում է ջերմություն և տաք ջուր)
  • 1100 վտ սննդի և սպառողի հայեցողությամբ (ներառյալ դրանց տեղափոխումը վաճառքի կետ)
  • 600 վտ էլեկտրաէներգիայի համար
  • 500 վտ ավտոմոբիլային ճանապարհորդության համար
  • 250 վտ օդային ճանապարհորդության համար
  • Հասարակական տրանսպորտի համար 150 վտ
  • 900 վտ հանրային ենթակառուցվածքի համար
Երկիր Ընթացիկ օգտագործում (կվտ) Ֆիքսված նպատակ (կվտ)
ԱՄՆ 12[5]
Հնդկաստան 1[5] -
Չինաստան 1.5[5] -
Շվեյցարիա 5[5] -
Եվրոպա 6[5] -
Շվեյցարիա (Ցյուրիխ) 5[6] 2 մինչև 2050 թվական[6]
Շվեյցարիա (Բազել) 5[7] 2 մինչև 2050 թվական

Ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի հետազոտողները կարծում են, որ այս տեսլականը իրագործելի է, չնայած մինչև 2050 թվականը կանխատեսվող 65% տնտեսական աճին՝ ցածր ածխածնային նոր տեխնոլոգիաների և տեխնիկայի օգտագործման հաշվին[8]։

Կանխատեսվում է, որ 2000 վատտ հզորությամբ հասարակությունը կպահանջի ամբողջական վերաներդրումներ երկրի կապիտալ ակտիվներում, երկրի շենքային ֆոնդի վերանորոգում` ցածր էներգիայի շինարարության չափանիշներին համապատասխանելու համար, ճանապարհային տրանսպորտի արդյունավետության, ավիացիայի և էներգատար նյութերի օգտագործման էական բարելավումներ, արագընթաց Maglev գնացքների հնարավոր ներդրումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների, կենտրոնական ջեռուցման, միկրոգեներացիայի և հարակից տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես նաև հետազոտությունների վերակենտրոնացումը նոր առաջնահերթ ոլորտներում։ Հետազոտության և զարգացման պահանջվող ջանքերի ներդրման արդյունքում Շվեյցարիան կդառնա ներգրավված տեխնոլոգիաների առաջատարը։

Շվեյցարիայում 2000 վատտ հզորությամբ հասարակության սկզբունքը մեծ թափ է հավաքել։ 2016 թվականի հոդվածում պարզվել է, որ Շվեյցարիայի բնակիչների 2%-ը պահպանում է 2000 վտ էներգիայի սահմանաչափը, ընդ որում մեկ շնչին բաժին ընկնող էներգիայի միջին սպառումը գերազանցում է 5000 Վտ-ը։ Ավելի քան 100 քաղաքապետարաններ այս նպատակը ներառել են իրենց ենթաօրենսդրական ակտերում կամ էներգետիկ ռազմավարություններում։ Յոթ քաղաքներում՝ Ցյուրիխում, Բազելում, Բեռնում, Լյուցեռնում, Լենցբուրգում, Կրիենսում և Պրիլի/Ռենենսում գտնվող ինը համալիրներ արժանացել են «2000 վտ տարածք» վկայականի[9]։

2000-2020 թվականը, չնայած էներգիայի սպառման և ջերմոցային գազերի արտանետումների համաշխարհային աճին, Շվեյցարիան նկատելի կրճատումներ է գրանցել։ Շվեյցարիայի էներգետիկայի դաշնային գրասենյակը (FOE) ընդգծում է մեկ շնչին ընկնող էներգիայի սպառման նվազումը 6000-ից մինչև 4000 Վտ-ից մի փոքր պակաս և ջերմոցային գազերի արտանետումների գրեթե 50%-ով կրճատում։ Այնուամենայնիվ, 2050-2100 թվականը 2000 վտ հասարակության նպատակներին հասնելու համար FOE-ն ընդունում է ավելի վճռական միջոցների անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջընթացը ճիշտ ուղու վրա է, բայց կարող է առավել արագացվել[3]։

Հավաստագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի էներգետիկայի դաշնային գրասենյակը սահմանում է, որ 2000 վտ հզորությամբ տարածքների պիտակը շնորհվում է բնակելի շենքերին, որոնք ցույց են տալիս կայուն պրակտիկա շինարարության, շահագործման, վերանորոգման և շարժունակության ոլորտում։ Այս հավաստագրումը միավորում է Energy City պիտակը Շվեյցարիայի ճարտարագետների և ճարտարապետների ասոցիացիայի չափանիշներին։ Կառուցապատողներին խրախուսվում է դիմել ծրագրի սկզբում, իսկ հավաստագրումը տրվում է սահմանված նպատակներին համապատասխանության ստուգումից հետո։ Պիտակի վավերականությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ նախագծի ավելի քան 50%-ը չի ենթարկվել վերամշակման՝ ապահովելով սահմանված չափանիշներին համապատասխանություն։ Գնահատումը ներառում է կառավարում, հաղորդակցություն, շինարարական պրակտիկա և մատակարարման, հեռացման և շարժունակության մոտեցումներ[10]։

Ցյուրիխ քաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխի 2000 Վտ Հասարակության 2016 թվականի ճանապարհային քարտեզը փաստում է մեկ շնչի հաշվով էներգիայի սպառման կրճատում մինչև 4200 վտ և CO2 արտանետումների կրճատում մինչև 4,7 տոննա՝ 1990 թվականի մակարդակների համեմատ։ Առանց լրացուցիչ միջոցառումների, կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2050 թվականը սպառումը կնվազի մինչև 3,500 Վտ, իսկ CO2 արտանետումները մինչև 3,5 տոննա մեկ անձի համար՝ համապատասխանաբար 2,500 Վտ և 1 տոննա CO2 արտանետումների նպատակներից։ Այս խնդիրը լուծելու համար ճանապարհային քարտեզը նախանշում է էներգամատակարարման և շենքերի հատուկ ռազմավարություններ, ներառյալ ավելի արդյունավետ սարքերի տեղադրումը (227 վտ), վերակառուցման էներգաարդյունավետության միջոցառումները (170 վտ), նոր շենքերի ստանդարտները (57 վտ), բրածոների փոխարինումը վերականգնվող էներգիայով (505 վտ), և ջեռուցման համակարգերի արդիականացում (28 վտ)։ Այն առաջարկում է ջանքեր՝ նվազեցնելու էներգիայի սպառումը ավիացիայի համար (209 վտ) և մասնավոր տրանսպորտի համար (50 վտ)՝ 2050 թվականի նպատակներին հասնելու համար[11][12]։

Բազելի փորձնական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարկվելով 2001 թվականին և տեղակայված լինելով Բազելի մետրոպոլիայի տարածքում, Pilot Region Basel-ը նպատակ ունի զարգացնել և առևտրայնացնել ներգրավված որոշ տեխնոլոգիաներ։ Փորձնական ծրագիրը համագործակցություն է արդյունաբերության, համալսարանների, հետազոտական ինստիտուտների և իշխանությունների միջև, որը համակարգվում է Novatlantis-ի կողմից։ Ցյուրիխ քաղաքը միացել է նախագծին 2005 թվականին, իսկ Ժնևի կանտոնը հայտարարել է իր շահագրգռվածության մասին 2008 թվականին։

Փորձնական տարածաշրջանում ընթացքի մեջ գտնվող ծրագրերը ներառում են MINERGIE կամ Passivhaus ստանդարտներով կառուցված ցուցադրական շենքեր, վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրություն և բնական գազ, ջրածին և կենսագազ օգտագործող տրանսպորտային միջոցներ։ Նպատակն է գործնականում կիրառել հետազոտությունը, շարունակական բարելավումներ փնտրել և առաջընթացը հաղորդել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ հանրությանը։

Ֆրիբուրգի խելացի բնակելի շենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիբուրգում տեղակայված Smart Living Lab-ը EPFL-ը Ֆրիբուրգի ճարտարագիտության և ճարտարապետության դպրոցի և Ֆրիբուրգի համալսարանի համատեղ հետազոտական կենտրոնն է[13]։ Նրանք միասին նախագծել են խելացի բնակելի շենքը[14], որը լինելու էր կայուն կառույց և զարգացող շենք, որի շինարարությունը սկսվելու էր 2022 թվականին։ Շշենքն ինքնին կդառնա ուսումնասիրության փորձնական դաշտ և նպատակ ունի լուծումներ գտնել էներգիայի սպառման և դրա առաջացրած ջերմոցային գազերի արտանետումների համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Paul Kesselring, Carl-Jochen Winter: World Energy Scenarios: A Two-Kilowatt Society - Plausible Future or Illusion? PSI-Energietage, Villigen, Paul-Scherrer-Institut, 1994.
  • Daniel Spreng, Marco Semadeni: Energie, Umwelt und die 2000 Watt Gesellschaft. Grundlage zu einem Beitrag an den Schlussbericht Schwerpunktsprogramm Umwelt (SPPU) des Schweizerischen National Fonds (SNF). CEPE Working Paper Nr. 11. Dezember 2001.
  • Daniel Spreng et al.: Das Energieverbrauchsfenster, das kein Fenster ist. CEPE Working Paper Nr. 15. Juni 2002.
  • Eberhard Jochem et al.: Steps towards a sustainable development. A White Book for R&D of energy-efficient technologies. novatlantis, 2004 (englisch, Online).
  • Paul Scherrer Institut: Die 2000-Watt-Gesellschaft: Norm oder Wegweiser? 2007 (Online).
  • EnergieSchweiz für Gemeinden: Bilanzierungskonzept 2000-Watt-Gesellschaft. September 2014 (Online).
  • Schweizerischer Ingenieur- und Architektenverein: SIA-Effizienzpfad Energie. Ausgabe 2011.
  • Thomas Schneider: Kernindikatoren für die Nachhaltigkeit von Städten und Kantonen. 2003.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fachstelle 2000-Watt-Gesellschaft: Facts & Figures
  2. 2,0 2,1 «2,000 Watt Society». United Nations University. 2009 թ․ հունիսի 2.
  3. 3,0 3,1 3,2 Teicher, Jordan G.; Dutkiewicz, Jan; Dutkiewicz, Jan; Aronoff, Kate; Aronoff, Kate; Regunberg, Aaron; Regunberg, Aaron; Featherstone, Liza; Featherstone, Liza (2022 թ․ նոյեմբերի 15). «Can Switzerland Ever Become a 2,000-Watt Society?». The New Republic. ISSN 0028-6583. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  4. «2000-Watt society and 2000-Watt Site». 2000-Watt-Areale (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Elizabeth Kolbert (Journalist) (2008 թ․ հունիսի 30). «The Island in the Wind». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 Dr. E. Ledergerber, Dr. André Kuy. «Ergänzung der Gemeindeordnung, Verankerung der Nachhaltigkeit und der 2000 Watt Gessellschaft» (PDF). City of Zurich. zurich_2000W. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. Prof. Armin Binz; Werner Müller; Dr. Dominik Keller; Roland Stulz. «The Basel pilot region of the 2K Watt Sciety». State of Basel. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. Jochem; և այլք: (2004). «Steps towards a sustainable development. A white book for R & D of energy-efficient technologies» (PDF). ETH Zurich. Արխիվացված է օրիգինալից (PDF) 12 March 2012-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. Mombelli, Armando Mombelli, Armando (2016 թ․ փետրվարի 15). «2,000-watt society: when the future becomes a reality». SWI swissinfo.ch (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «2000-Watt Sites - opendata.swiss». opendata.swiss (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  11. «Roadmap 2000-Watt-Gesellschaft (dt. / engl.) - Stadt Zürich». www.stadt-zuerich.ch (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
  12. «Roadmap 2000-Watt Society» (PDF). City of Zurich. 2016 թ․ նոյեմբեր.
  13. «smart living lab research groups». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  14. «Smart living Building».