Ֆրիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրիել
Pervenche(frehel)1908.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Marguerite Boulc’h և ֆր.՝ Fréhel
Ի ծնե անունֆր.՝ Marguerite Boulc'h
Ծնվել էհուլիսի 13, 1891(1891-07-13)[1][2][3]
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Մահացել էփետրվարի 3, 1951(1951-02-03)[1][4][2][…] (59 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի
Գործիքներվոկալ
Fréhel (singer) Վիքիպահեստում

Ֆրիել (ֆր.՝ Fréhel), իսկական անունը՝ Մարգերիտ (Մարգարիտա) Բոուլխ (ֆր.՝ Marguerite Boulc'h, հուլիսի 13, 1891(1891-07-13)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա - փետրվարի 3, 1951(1951-02-03)[1][4][2][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի երգչուհի, «ռեալիստական (իրատեսական) երգի» ներկայացուցիչ, համարվում է միջռազմական ժամանակաշրջանի երգիչ։

Եթե ​​դուք այնտեղ չլինեիք (Ֆրիել)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում: Նրա հայրը՝ Իվ Մարի Բոուլխը, նախկին երկաթուղային աշխատող էր, որը հաշմանդամ էր դարձել՝ կորցնելով ձեռքը գնացքաքարշի հարվածից, իսկ նրա մայրը՝ Մարի-Ժաննա Դանիելը (հավաքարար), պատահաբար ներգրավվել էր մարմնավաճառության մեջ: Պատանի Մարգարիտան մեծացել է Փարիզի ամենահայտնի, բայց աղքատ շրջաններում։ Տասնհինգ տարեկանում դռնեդուռ ընկած՝ կոսմետիկա է վաճառել:

Սկսել է ելույթ ունենալ 1900-ականների վերջերին, առաջին ձայնասկավառակը ձայնագրվել է 1908 թվականին։ Առաջին երգչուհին է, որը 1908 թվականին արձանագրել է 78 պտտ/րոպե արագության ռեկորդ[5]:

1907 թվականի նոյեմբերի 28-ին ամուսնացել է Ռոբերտ Հոլարդի հետ (կեղծանունը՝ «Roberty»), որը երաժշտական ​​սրահի երիտասարդ կատակերգու էր. նրանք հանդիպել են Օլիմպիայի պանդոկում: Շուտով ծնվում է առաջնեկը, որը, սակայն, մահանում է մանկական հասակում, և երիտասարդ մայրը արագ հեռանում է իր գրավիչ ուղեկցից. վերջինս նախընտրում է երգչուհի Դամիային: Նրանց ամուսնալուծությունը հայտարարվել է 1910 թվականի հունիսի 13-ին, այնուհետև Ֆրիելը սիրային հարաբերություն է ունեցել Մորիս Շևալյեի հետ, որը նրան թողել է Միստենգետի պատճառով, ումից Շևալյեն փոքր էր 13 տարով։ Սա հանգեցրել է ինքնասպանության փորձի և միայն վատթարացրել է Ֆրիելի կախվածությունը ալկոհոլից ու թմրանյութերից: Նա մեկնել է արտասահման՝ Արևելյան Եվրոպա, Թուրքիա, որտեղից ֆրանսիական դեսպանատունը նրան վերադարձրել է 1923 թվականին՝ բարոյապես ամայացած, արտաքուստ խիստ փոխված և անմխիթար վիճակում։ Նա կրկին հանդես է եկել բեմում, ինչպես նաև նկարահանվել է կինոյում։ Ամենաճանաչված ֆիլմերը, որոնցում նա խաղացել է, 1931 թվականի «Սյուր դե Լիլաս»-ն էր՝ նկարահանված Տրիստան Բերնարի պիեսի հիման վրա, և «Պեպե լե Մոկո»-ն (ֆիլմում կատարել է «Որտե՞ղ է նա, ինչու՞» հայտնի երգը), որում նկարահանվել է Ժան Գաբենը:

1935 թվականի ապրիլի 30-ին նա Փարիզում ամուսնացել է Ժորժ Բեթհենի հետ:

Ֆրիելի համերգների վերջին շարքը տեղի է ունեցել 1950 թվականին «Էսկարպ» պարահանդեսային նախկին դահլիճում, որը գտնվում է Կոնտրեսկարպ հրապարակից ոչ հեռու:

Երգչուհին մահացել է Պիգալ փողոցի իր բնակարանում աղքատության մեջ։ Մեծ ամբոխ էր ներկա նրա հուղարկավորությանը։ Թաղված է Պանտենի գերեզմանատանը:

Այդ ժամանակից ի վեր շատ երգիչներ են հայտարարել նրա թողած ազդեցության մասին՝ Շառլ Տրենեն, Մանո Սոլոն, Ժակ Հիգելինը, Սերժ Գենսբուրգը կամ Ռենո Սեշանը։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «J'ai l'cafard» (1927)
  • «La Valse des coups de pieds au… boum» (1927)
  • «La Réserve»
  • «L'Obsédé» (1930)
  • «Pauvre grand» (1930)
  • «Sous la blafarde» (1930)
  • «Comme un moineau» (1930)
  • «Comme une fleur» (1931)
  • «La Coco» (1931)
  • «Quand on a trop de cœur» (1931)
  • «La Chanson du vieux marin» (1931)
  • «À la dérive» (1931)
  • «Musette» (1932)
  • «Le Grand Léon» (1933)
  • «C'est un mâle» (1933)
  • «Si tu n'étais pas là» (1934)
  • «La Peur» (1935)
  • «Il encaisse tout» (1935)
  • «Il est trop tard» (1935)
  • «Où sont tous mes amants ?» (1935)
  • «Rien ne vaut l'accordéon» (1935)
  • «La Valse à tout le monde» (1936)
  • «Le Fils de la femme poisson» (1936)
  • «Les filles qui la nuit…» (1936)
  • «Maison louche» (1936)
  • «Tel qu'il est» (1936)
  • «Et v'la pourquoi» (1936)
  • «Où est-il donc ?» (1936)
  • «Sous la flotte» (1936)
  • «Tout change dans la vie» (1936)
  • «C'est un petit bal musette» (1936)
  • «Pleure» (1937)
  • «Derrière la clique» (1938)
  • «L'Amour des hommes» (1938)
  • «La Chanson des fortifs» (1938)
  • «La Môme Catch-catch» (1938)
  • «Ohé ! les copains !» (1939)
  • «La Der des der» (1939)
  • «La Java bleue» (1939)՝ Ռուսական ազգային երգ «Миленький ты мой, возьми меня с собой, там в стране далёкой...» («Դու ի՛մ փոքրիկ, վերցրու՛ ինձ քեզ հետ, այնտեղ՝ հեռավոր երկրում...»)
  • «Sans lendemain» (1939)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nicole et Alain Lacombe, Fréhel, Կենսագրություն, Belfond, 1990.
  • Olivier Barrot et Raymond Chirat, Noir & Blanc, 250 ֆրանսիացի կինոդերասաններ 1930-1960, Groupe Flammarion, 2000.
  • (իտալերեն) Gianni Lucini, Luci, lucciole e canzoni sotto il cielo di Parigi - Storie di chanteuses nella Francia del primo Novecento), Novara, Segni e Parole, 2014, 160 p. 978-88-908494-4-2.
  • André Nolat, Némésis ou les vies excessives, Publibook, 2017.

Մատենագիտական վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johann G. Louis, Fréhel, գրաֆիկական վեպ, éditions Nada (13 septembre 2018) 1092457240
  • Violaine Schwartz, Le Vent dans la bouche, éditions P.O.L.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]