Ֆրիդրիխ Կրելից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Կրելից
Friedrich Kraelitz
Ծնվել էհուլիսի 12, 1876(1876-07-12)[1]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 25, 1932(1932-02-25)[1] (55 տարեկան)
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունարևելագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան

Ֆրիդրիխ Կրելից (գերմ.՝ Friedrich Kraelitz, հուլիսի 12, 1876(1876-07-12)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 25, 1932(1932-02-25)[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), ավստրիացի լեզվաբան, արևելագետ։

1913 թվականից Վիեննայի համալսարանում դասավանդել է հայերեն, թուրքերեն, ապա թյուրքական լեզուներ։ Հայերենին նվիրված ուսումնասիրություններում անդրադարձել է թուրքերենում հայերենից փոխառյալ բառերին, հայատառ թուրքերենին, Գրիգոր Տաթևացու «Ընդդեմ մուսուլման կանանց» գրքում արաբերեն, պարսկերեն և թուրքերեն փոխառություններին և այլն։ Գրել է նաև հայերենի քերականություն՝ գերմանախոսների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116353015 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 683