Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձան
Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
ՃարտարապետAlexander Alexievich Zavarzin?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊրեչիստենսկիե դարպասներ հրապարակ և Մոսկվա
Շինության ձևբրոնզե հուշարձան, գրանիտե պատվանդան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Friedrich Engels in Moscow Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձան (ռուս.՝ Памятник Фридриху Энгельсу), Ֆրիդրիխ Էնգելսի հիշատակը հավերժացնող հուշարձան Մոսկվայում։ Տեղադրվել է 1976 թվականին մետրոյի Կրոպոտկինսկայա կայարանի հարևանությամբ։ Հուշարձանը ստեղծել են քանդակագործ Իոսիֆ Իվանովիչ Կոզլովսկին, ճարտարապետներ Ալեքսանդր Ալեքսեևիչ Զավարզինը և Անատոլի Անդրեևիչ Ուսաչյովը[1]։ Հուշարձանը հայտնաբերված մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ ունի[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ Օստոժենկա և Պրեչիստենկա փողոցների ավերված տները քանդվել են և դրանց տեղում ձևավորվել է պուրակ[3]։ Սկզբում հրապարակը պետք է ավելի մեծ լիներ, քանի որ պուրակի «ապամոնտաժված» շենքերն ակնհայտ պատմական արժեքներ էին, և Մոսկվայի մտավորականության շրջանում տեղական սկանդալ էր առաջացել, որի արդյունքում իշխանությունները համաձայնեցին կրճատել պուրակի տարածքը և վերականգնել դրա հետևում գտնվող Սպիտակ և Կարմիր պալատները[4]։

Արդյունքում պուրակը ստացել է չափազանց համեստ ձև։ Կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշման համաձայն այդ վայրում կառուցվել է մարքսիզմի հիմնադիրներից մեկի գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձանը[5]։

1976 թվականի նոյեմբերի 2-ին Հոկտեմբերյան հեղափոխության 59-ամյակի նախօրեին հուշարձանը բացվել է։ Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Վիկտոր Գրիշինը, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Միխայիլ Զիմյանինը, Մոսկվայի քաղաքային խորհրդի նախագահ Վլադիմիր Պրոմիսլովը, ԽՍՀՄ մշակույթի փոխնախարար Կոնստանտին Վորոնկովը, ԽՍՀՄ-ում ԳԴՀ դեսպան Գարրի Օտտը և պաշտոնյաներ[5]։

Վ. Վ. Գրիշինը կտրել է կարմիր ժապավենը, հուշարձանը բացվել է և հնչել է ԽՍՀՄ օրհներգը։ Բացման խոսքով հանդես են եկել Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Անատոլի Եգորովը, Սոցիալիստական աշխատանքի հերոս Պավել Նովոժիլովը և Մոսկվայի պետական համալսարանի ուսանող Տ. Յու. Զույկովան[5]։

Քանի որ հուշարձանը տեղակայված է «Կրոպոտկինսկայա» մետրոյի կայարանի հարևանությամբ` նախկին Կրոպոտկինսկայի հրապարակում (այժմ՝ Պրեչիստենսկիե դարպասներ հրապարակ), շատ մուսկվացիներ հուշարձանը շփոթում են Պյոտր Կրոպոտկինի հուշարձանի հետ[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Էնգելսի 6 մետր բարձրությամբ[5] բրոնզե քանդակը տեղադրված է կարմիր գրանիտե պատվանդանի վրա։ Հուշարձանը կանգնած է հրապարակի շրջանի կենտրոնում։ Պրեչիստենսկիե դարպասների կողմից դեպի հուշարձանն է գալիս կիսաշրջանաձև աստիճանը[1]։ Ֆրիդրիխ Էնգելսը քանդակված է ամբողջ հասակով՝ ձեռքերը կրծքավանդակին։ Քանդակագործը ձգտել է ստեղծել Էնգելսի 1870-ական թվականների կերպարը, երբ Կարլ Մարքսը ղեկավարում էր միջազգային աշխատանքային շարժումը[1]։

Հուշարձանը և նրա շուրջ գտնվող հրապարակը գրեթե ամբողջությամբ կլանել են այգին, որի արդյունքում վերջինս հատուկ չի նշվում, հատկապես Մոսկվայի քարտեզներում և չունի սեփական անուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кожевников Р. Ф. Памятник Фридриху Энгельсу // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  3. Юрий Федосюк Москва в кольце Садовых
  4. Константин Михайлов Москва, которую мы потеряли. — М., 2010. — С. 294.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Памятник Фридриху Энгельсу // журнал «Огонёк». 1976
  6. Виктор Сутормин По обе стороны Арбата, или Три дома Маргариты