Ֆրիդրիխշտրասե (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխշտրասե
գերմ.՝ Friedrichstraße
Berlin Downtown Friedrichstraße.jpg
Ֆրիդրիխշտրասեի տեսարան
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Գտնվում է Ֆրիդրիխսհայն Կրոյցբերգ և Միտտե
Տեղանք Kreuzberg և Միտե
Երկարություն 3300 մետր
Սկիզբ Մերինգպլաց հրապարակ
Ավարտ Օրանիենբուրգյան դարպասներ
Անվանվել է Ֆրիդրիխ I
Կոորդինատներ: 52°31′1.0119882770377e-07″ հս․ լ. 13°23′21.000000101201″ ավ. ե. / 52.5166666666947747899030219° հս․. լ. 13.38916666669477884° ավ. ե. / 52.5166666666947747899030219; 13.38916666669477884

Ֆրիդրիխշտրասե (գերմ.՝ Friedrichstraße), Բեռլինի կենտրոնի հանրահայտ փողոց, անցնում է Միտտե և Կրոյցբերգ միկրոշրջանների տարածքով։ Փողոցը իր անվանումը ստացել է ի պատիվ Բրանդենբուրգի կուրֆյուրստ Ֆրիդրիխ III-ի, որը հետագայում դառնում է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ I։

Ֆրիդրիխշտրասեն հանդիսանում է Ֆրիդրիխշտադտի հիմնական մայրուղին՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։ Այն սկսվում է Մերինգպլացի հրապարակից Կրոյցբերգում, ընթանում է հյուսիս՝ նախկին Չեկպոյնտ Չառլի անցագրային կետով և Ունտեր դեն Լինդեն ծառուղիով՝ Ֆրիդրիխշտրասե կայարանի կողքով։ Փողոցը հատում է Շպրեեն Վայդենդամյան կամուրջով և ավարտվում է հյուսիսում՝ Օրանիենբուրգյան դարպասների մոտ, վերափոխվելով Շոսսեշտրասեի, որի վրա են գտնվում Դորոտեենշտադտյան գերեզմանատունը և Բերտոլդ Բրեխտի տունը։

Դեռևս ԳԴՀ-ի գոյության վերջին տարիներին, Լեյպցիգյան փողոցից մինչև Ունտեր դեն Լինդեն հատվածը, սկսվել էր խոշոր առևտրական կենտրոնների շինարարություններ։ Այժմ այստեղ գտնվում են շքեղ Galeries Lafayette, Friedrichstadt-Passagen և Quartier 206 խանութներ, հագուստի հանրահայտ ապրանքանիշերի խանութներ, Volkswagen, Mini և Opel ավտոսրահներ և Hugendubel գրքերի խանութը։

Maritim proArt Hotel Berlin հյուրանոցից հյուսիս գտնվում է 25-հարկանի Միջազգային Առևտրային կենտրոնի շենքը, որը կառուցվել է 1978 թվականին և Ֆրիդրիխշտպասե երկաթգծի կայարանը։ Այնուհետև հետևում են Ծովակալության պալատի շենքը, որը 1955-1997 թվականները զբաղեցնում էր Բեռլինի «Մետրոպոլ» թատրոնը և Ֆրիդրիխ-շտադտ-պալասը։

Պակաս հայտնի է Ֆրիդրիխշտրասեի հարավային մասը՝ Մերինգպլաց և Գալյան դարպասների մոտ, որտեղ տեղակայաված է հետիոտնային գոտին բազմաթիվ խանութներով։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Գեորգ Ռիտտեր. Ֆրիդրիխշտրասեի տեսքը։ Ջրանկար 1896 թվական
  • 1848 թվականի Մարտյան հեղափոխության ժամանակ Ֆրիդրիխշտրասեի վրա տեղի են ունեցել փողոցային մարտեր, որի արդյունքում արքայական ռազմական ուժերը ստիպված են եղել լքել քաղաքը։
  • XIX դարում Ֆրիդրիխշտրասեի վրա կառուցվեցին թանկարժեք հյուրանոցներ և ռեստորաններ՝ նպատակ ունենալով այնտեղ գրավել հյուրերի։
  • XX դարի սկզբին փողոցը հանդիսանում էր թանկարժեք քարերի և ոսկու առևտրական կենտրոն և հանդիսանում էր մարմնավաճառության կենտրոն։
  • 1882 թվականին այնտեղ կառուցվեց երկաթգծի կայարան, որը կարևորեց փողոցի դերը Բեռլինի կյանքում։
  • 1976-1978 թվականներին կառուցվում է Միջազգային առևտրային կենտրոն։
  • 1987 թվականին Ֆրիդրիխշտրասեի վրա կառուցվում է Grand Hotel հյուրանոց։
  • Ֆրիդրիխշտրասեի մոջով էր անցնում Բեռլինյան պատը։

Շինություններ և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխշտրասեի երկաթգծի կայարան
  • Ֆրիդրիխշտադտպալաստ (Friedrichstadt-Palast)
  • Վայդենդամյան կամուրջ (Weidendammer Brücke)
  • Թրանենպալաստ (Tränenpalast)
  • Ծովակալության պալատ (Admiralspalast)
  • Դիստել կաբարե-թատրոն (Kabarett Die Distel)
  • Ֆրենկ Մեյսլերի հուշարձան (Denkmal von Frank Meisler)
  • Միջազգային առևտրական կենտրոն (Internationales Handelszentrum)
  • Դուսմանի մշակույթի խանութ (KulturKaufhaus Dussmann)
  • Շվեյցարիայի տուն (Haus der Schweiz)
  • Բաուեր սրճարան (Café Bauer)
  • Վեստին Գրանդ Բեռլին հյուրանոց (Westin Grand Berlin)
  • Լաֆայետ Գալերիա հանրախանութ (Galeries Lafayette Berlin)
  • Ռուսաստանի գիտության և մշակույթի տուն (Haus der Russischen Wissenschaften und Kultur)
  • Չեկպոյնտ Չառլի տուն (Checkpoint Charlie)
  • Չեկպոյնտ Չառլի բնակելի տուն (Haus am Checkpoint Charlie)
  • Աշխատանքի տեղավորման տարածքային վարչություն (Landesarbeitsamt)

Անձինք, որոնք ապրել կամ աշխատել են Ֆրիդրիխշտրասեում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստոֆեր Վիլհելմ Գուֆելանդ (Christoph Wilhelm Hufeland) - գերմանացի բժիշկ։ Ապրել է 1800 թվականից (տուն № 130)
  • Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ (Alexander von Humboldt) - գերմանացի գիտնական, բնախույզ, ճանապարհորդ։ Ապրել է 1800 թվականից (տուն № 139)
  • Նապոլեոն Բոնապարտ (Napoleon Bonaparte) - Ֆրանսիայի կայսր։ 1806 թվականին երեք ընկերների հետ «ուրախ գիշեր» է անցկացրել տիկին Բենհարդի տանը
  • Յուլի Էդուարդ Հիթցիգ (Julius Eduard Hitzig) - գերմանացի իրավաբան։ Ապրել է 1807 թվականից
  • Ֆրանց Կուգլեր (Franz Kugler) - Գերմանացի մշակույթի տեսաբան։ Ամուսնացել է Հիթցիգի դուստր Կլարայի հետ և ապրել է այնտեղ 1833 թվականից
  • Յոհան Յակոբ Բայեր (Johann Jacob Baeyer) - քարտեզագիր, միջազգային գեոդեզիայի հիմնադիր։ Ամուսնացել է Հիթցիգի դուստր Եվգենիայի հետ և ապրել է այնտեղ 1826 թվականից
  • Կարլ Ֆրիդրիխ Շինկել (Karl Friedrich Schinkel) - գերմանացի ճարտարապետ։ Ապրել է 1809 թվականին
  • Յոհան Գոտլիբ Ֆիխտե (Johann Gottlieb Fichte) - գերմանացի մանկավարժ և փիլիսոփա, Բեռլինի համալսարանի ռեկտոր։ Ապրել է 1811-1814 թվականներին
  • Ռաքել Վառնհագեն (Rahel Varnhagen) - գերմանացի գրող։ 1819-1827 թվականներին այնտեղ ստեղծել է գրական սալոն
  • Յոհան Գեորգ Կրանցլեր (Johann Georg Kranzler) - ավստրիացի հրուշակագործ։ 1825 թվականին այնտեղ բացել է Conditorei հրուշակարան
  • Շամիսո (Adelbert von Chamisso) - գերմանացի բնագետ, գրող։ Երկար տարիներ ապրել է Ֆրիդրիխշտրասեում՝ մինչև մահ (1838 թվական)
  • Ֆրիդրիխ Էնգելս (Friedrich Engels) - փիլիսոփա, սոցիալիստ, մարքսիզմի հիմնադիրներից։ 1841-1842 թվականներին զինվորական ծառայության ժամանակ ապրել է Ֆրիդրիխշտրասեում
  • Ջես Լևե Դույսեն (Jes Leve Duysen) - գերմանացի դաշնամուր արտադրող։ Բացել է դաշնամուրի գործարան
  • Ֆրիդրիխ Ալբերտ Շվարց (Schwartz ) - գերմանացի լուսանկարիչ։ Բացել է իր ստուդիան
  • Էգոն Էրվին Կիշ (Egon Erwin Kisch) - գերմանացի գրող, ժուռնալիստ, թղթակից։
  • Մաքս Շկլադանովսկի (Max Skladanowsky) - գերմանացի գյուտարար։ Ստեղծել է ֆիլմերի նկարահանման և դիտման «Բիոսկոպ» սարքը
  • Պոլ Լինկե (Paul Lincke) - գերմանացի կոմպոզիտոր, «Բեռլինյան օդ» քայլերգի հեղինակ, որը Բեռլինի ոչպաշտոնական օրհներգն է։ «Ֆրաու Լունա» օպերետայի ցուցադրման ժամանակ 1899 թվականի մայիսի 1-ին ապրել է «Ապոլոն» թատրոնում
  • Օտտո Ռոյտեր (Otto Reutter) - գերմանացի երգիչ, կոմիկ։ 1920 թվականին ելույթ է ունեցել կոնսերվատորիայում
  • Ադոլֆ ֆոն Մենցել (Adolph Menzel) - գերմանացի գեղանկարիչ։ Նկարազարդել է Բաուեր սրճարանը
  • Թեոդոր Ֆոնտանե (Theodor Fontane) - գերմանացի գրող և բանաստեղծ։ ապրել է 1898-1899 թվականները
  • Լյուդվիգ Գանգհոֆեր (Ludwig Ganghofer) - գերմանացի գրող։
  • Մաքս Ռայնհարդ (Max Reinhardt) - ավստրո-գերմանացի ռեժիսոր։ Աշխատել է որպես դերասան
  • Կրիստա Վուլֆ (Christa Wolf) - գերմանացի գրող։ Ապրել է 1976-1988 թվականներին (տուն № 133)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Friedrichstraße — Geschichte und Geschichten, Berlin-Information, 1986
  • Ralph Hoppe: Die Friedrichstraße. Pflaster der Extreme. be.bra verlag, Berlin 1999, ISBN 3-930863-61-8
  • Harald Neckelmann: Friedrichstraße Berlin zu Beginn des 20. Jahrhunderts. Berlin Story Verlag, Berlin 2012, ISBN 978-3-86368-069-5
  • Hans Prang, Horst Günter Kleinschmidt: Durch Berlin zu Fuß. VEB Tourist Verlag, Berlin / Leipzig 1983, S. 94, 135, 171

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]