Ֆրիդա Հանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդա Հանսեն
Ծնվել էմարտի 8, 1855(1855-03-08)[1][2][3][…]
ԾննդավայրHillevåg, Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
Վախճանվել էմարտի 12, 1931(1931-03-12)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունտեքստիլ նկարչուհի
Ոճմոդեռն
 Frida Hansen Վիքիպահեստում

Ֆրիդա Հանսեն (նորվ.՝ Frida Hansen, մարտի 8, 1855(1855-03-08)[1][2][3][…], Hillevåg, Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա - մարտի 12, 1931(1931-03-12)[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա), մոդեռն ոճով ստեղծագործող նորվեգացի տեքստիլ նկարիչ, գոբելենագործ։ Համարվում է նորվեգական և եվրոպական գոբելենագործությունը միավորողը։ Հանսենի մի շարք գործվածքներ համարվում են եվրոպական տեքստիլ արվեստի լավագույն նմուշներից։ Ֆրիդա Հանսենի ստեղծագործությունները գտնվում են մի շարք թանգարաններում, այդ թվում` Օսլոյի Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում, Դրամմեն թանգարանում, Սթավանգերի արվեստի թանգարանում և Ստոկհոլմի սկանդինավյան երկրների թանգարանում[4][5]։

Libellenes Dans (1901)
Սալոմեի պարը (1900)

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Բոլետա Պետրերսենը ծնվել է Նորվեգիայի Սթավանգեր քաղաքի Հիլևոգ շրջանում՝ Մաթիլդ Ֆ. Հելիսենի (1824-1915) և Պիտեր Սիկերյուս Պետրերսենի (1811-1875) ընտանիքում։ Մեծացել է հարուստ ընտանիքում։ Հայրը եղել է վաճառական և J. A. Köhler & Co ընկերության ղեկավարը[4]։ Մինչև ամուսնանալը, Ֆրիդան որոշել էր նկարիչ դառնալ և նկարչություն էր սովորում Բերնարդ Հանսենի, Քիթի Կիլանդի և Յոհան Բենեթերի մոտ։ 1873 թվականին ամուսնանում է նկարիչ Կարլ Սունդ-Հանսենի եղբոր՝ վաճառական Հանս Ուիլհելմ Սևերին Հանսենի (1842–1920) հետ։ Երբ 1875 թվականին Ֆրիդայի հայրը մահացավ, զույգը տեղափոխվեց Քյոլերհուսթ։ Ֆրիդան սեփական տարածքում ստեղծեց իր պարտեզը[6]։

1888 թվականին քաղաքը տնտեսական անկում ապրեց։ Հանս Վիլհելմի Plow & Sundt ընկերությունը սնանկացավ։ Ֆրիդայի ամուսինը մի քանի տարի փախավ արտերկիր, և ընտանիքի միակ պատասխանատուն մնաց Ֆրիդան։ Երեք երեխաներից երկուսը մահացան։ Եկամուտ ստանալու համար Ֆրիդան իր սեփական տանը սկսեց ասեղնագործության բիզնես։ Ասեղնագործության խանութում վերանորոգում էին հին գոբելենները. վերանորոգման աշխատանքներից ոգևորված՝ Ֆրիդան հետաքրքրվեց հին տեխնիկայով, որոնք օգտագործվում էին պատկերներ ստեղծելու համար[7]։

1889 թվականին Ֆրիդան մասնակցեց երկրում կազմակերպված մանածագործության առաջին դասընթացին, որը կազմակերպել էր ֆեմինիստ Ռանդի Բլեհրը։ Երբ ներածական դասընթացը սկսվեց, Ֆրիդա Հանսենը ձեռք բերեց Oppstad մանածագործական հաստոց, և արագ սկսեց ստեղծել իր պատկերները։ Կարճ ժամանակ անց նա սկսեց վաճառել գոբելեններ և ցուցադրություններ ունեցավ նորվեգական մի քանի քաղաքներում։ 1892 թվականի մայիսին Ֆրիդան տեղափոխվեց Օսլո և հիմնադրեց "Atelier for national Tæppevæving" ընկերությունը, որը ներկման արհեստանոց ուներ։ Գունավոր մանվածքների մասին նա ուներ տարրական գիտելիքներ[8][9]։

Ուսուցում արտերկրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի գարնանը Ֆրիդա Հանսենը կարողացավ սովորել արտերկրում, նախ մեկնեց Քյոլն՝ ուսումնասիրելու միջնադարյան արվեստ, այնուհետև` Փարիզ, ուսումնասիրելու պատկերային նկարչություն։ Արտերկրից ստացած խթանը վճռորոշ էր նրա զարգացման համար։ Եվրոպայում գերիշխող գեղարվեստական շարժումը ազգային-ավանդականից անցում էր կատարում դեպի սիմվոլիստական և մոդեռն (Jugendstil)[10]:

Det norske Billedvæveri[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծիր Կաթին» (1898)

1897-1906 թթ. ընթացքում Ֆրիդա Հանսենը ղեկավարել է Det Norske Billedvæveri արվեստանոցը, որը հիմնականում աշխատել է նրա նմուշներով։ Արվեստանոցում Ֆրիդան և՛ նկարում էր, և՛ դասավանդում։ 1900 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում Ֆրիդա Հանսենը պարգևատրվել է ոսկե մեդալով իր Melkeveien գորգի համար։ Գորգը արդեն վաճառվել է Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարանին։ Փորձարարական տեխնիկայի միջոցով Ֆրիդան ստացավ թափանցիկ մանվածքներ[11]։

Հաջորդ դարաշրջանում մոդեռնը աստիճանաբար դուրս է եկել նորաձևությունից, և 1920 թվականին Ֆրիդա Հանսենի արվեստն այլևս պահանջարկ չուներ։ 1915 թվականին Ֆրիդա Հանսենը ստացել է Թագավորական ոսկե մեդալ որպես տեքստիլ նկարիչ գործունեության համար։ 1926 թվականից մինչև մահ 1931 թվական՝ Ֆրիդա Հանսենն աշխատել է Սթավանգերի տաճարի Սուրբ Օլավի պատի գորգի վրա։ Ֆրիդա Հանսենը մահացել է Օսլոյում և թաղվել Ուլլերն եկեղեցու գերեզմանոցում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեմպեր Վադենտես» (1905)

Ֆրիդա Հանսենի ստեղծագործությունը միավորում է նորվեգական և եվրոպական գոբելենագործությունը։ Բնությունը ոգեշնչման կարևոր աղբյուր էր, և ծաղիկները հատուկ էին Ֆրիդայի արվեստում։ Նա մեծապես ազդվել է անգլիացի տեքստիլ դիզայներ Ուիլյամ Մորիսի տեսությունից։ Երբ Ֆրիդան պետք է ծաղիկ պատկերեր, նա դա պատկերում էր վերևից կամ կողքից, ճիշտ այնպես, ինչպես Վիլյամն էր արել նրա առջև։ Ֆրիդային հատկապես մտահոգում էր, որ մանվածքները չպետք է գործված նկարներ լինեն, այլ պետք է ունենան իրենց արտահայտությունը։ Ֆրիդան շատ էր սիրում ծաղիկներ և դրանց նկատմամբ սերը արտահայտված է գոբելենում[12]։

Հաճախ մեղադրում էին, որ Ֆրիդայի գոբելենները չեն բացահայտում Նորվեգիայի արվեստն ու մշակույթը։ 1890-ական թթ. և 1900-ական թվականների սկզբին նորվեգացիները կարևորում էին Նորվեգիայի էությունը արտահայտող արվեստը։ Ֆրիդան քննադատությանը արձագանքում էր իր արվեստը դարձնելով ավելի միջազգային, ինչպես Մորրիսի դեկորատիվ արվեստը։ Ֆրիդայի աշխատանքներից մեկը կախված է Օսլոյի թագավորական պալատում։ Գերհարդ Մյունթեի կողմից մշակված երկու ազգային գորգեր կան, որոնք հյուսել է Ֆրիդան։ Մյունթեն հավատում էր, որ Ֆրիդան լավագույնն է երկրում։ Պալատում կախված գորգերը Սիգուրդ խաչակրի սագայից են։ Դիզայնը նախապես կազմվել էր նկարի սկզբնական ուրվագծի վրա և հետագայում տեղափոխվել մանածագործական հաստոցին։ Հաճախ աշխատանքն իրականացնում էին տարբեր մարդիկ. մեկը մանվածքն էր ներկում և պատրաստում ստվարաթուղթը, գործողը տեղափոխում էր այն մանածագործական հաստոցի վրա։ Սակայն Ֆրիդան ամեն ինչ ինքնուրույն էր անում։ Ֆրիդան տեխնիկապես հմուտ էր։ Նա սովորաբար ստեղծում էր ամբողջական պատկերներ, ներկում մանվածքը, հետո այն տեղափոխում մանածագործական հաստոցի վրա[13]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Knut Berg ed. (1981). Norwegian Art History, volume 5 - National growth. Gyldendal Norwegian Publishers, Oslo. ISBN 8205122687 .
  • Thue, Annika (1986): Frida Hansen. A European in Norwegian textile art around 1900. Universitetsforlaget. ISBN 978-82-00-07203-4
  • Thue, Annika (1973): Frida Hansen (1855-1931) European to the Norwegian art tapestry. Oslo.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. 4,0 4,1 http://erlingjensen.net/Historie/fridahansen.htm Արխիվացված 2013-08-04 Wayback Machine
  5. «Frida Hansen». Stavanger Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է December 1, 2017-ին.
  6. «Frida (Petersen) Hansen». Frida Hansen Lodge #37. Վերցված է December 1, 2017-ին.
  7. «Frida Hansen». Frida Hansen Hus. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «Norges Husflidslag - Norwegian Folk Art and Craft Association». Norges Husflidslag. Վերցված է December 1, 2017-ին.
  9. «Oppstad loom». visitsunnhordland.no. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է December 1, 2017-ին.
  10. «Frida Hansen». Store norske leksikon. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. Travis Boyer. «Fabricadabra: Frida Hansen, 1855–1931». maharam.com. Վերցված է December 1, 2017-ին.
  12. «William Morris life and work». William Morris Society. Վերցված է December 1, 2017-ին.
  13. «Saga of Sigurd the Crusader and His Brothers Eystein and Olaf». Heimskringla. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է December 1, 2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Հանսեն» հոդվածին։