Ֆրենկ Լուկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Լուկաս
անգլ.՝ Frank Lucas
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1930(1930-09-09)
ԾննդավայրLa Grange, Lenoir County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 30, 2019(2019-05-30)[1] (88 տարեկան)
Մահվան վայրՍիդեր Գրով (Նյու Ջերսի), Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ՄասնագիտությունԹմրավաճառ
 Frank Lucas Վիքիպահեստում

Ֆրենկ Լուկաս (անգլ.՝ Frank Lucas, սեպտեմբերի 9, 1930(1930-09-09), La Grange, Lenoir County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - մայիսի 30, 2019(2019-05-30)[1], Սիդեր Գրով (Նյու Ջերսի), Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]), ամերիկացի գանգստեր և քրեական հեղինակություն։ Նա Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների օգնությամբ հերոինի տեղափոխման կազմակերպիչն էր[3][4]։

2007 թվականին էկրան է բարձրացել Ռիդլի Սքոթի «Գանգստեր» ֆիլմը, որի սցենարը գրվել է հենց Լուկասի պատմությունների հիման վրա։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Լուկասը ծնվել և մեծացել է Հյուսիսային Կարոլինայի աղքատ թաղամասում։ 14 տարեկանում նա տեղափոխվել է Հարլեմ․ մոր խորհրդով փախել է այնտեղ նախկին գործատուի հետ վիճաբանությունից հետո[5]։ Երեք տարվա թափառումներից հետո նա ծառայության է մտել Հարլեմի հայտնի հեղինակություն Էլսվորթ «Բամփի» Ջոնսոնի մոտ։ Նրա կապը Բամփի հետ եղել է կասկածի տակ, քանի որ Լուկասը պնդում էր, որ 15 տարի եղել է Ջոնսոնի վարորդը, չնայած Ջոնսոնը իր հերթական բանտ նստելուց հետո ապրել է ընդամենը 5 տարի (մինչև իր մահը՝ 1968 թվականը)։ Եվ, ըստ Ջոնսոնի այրու, Լուկասի շատ նկարագրություններ իր կյանքի և Բամփիի մասին իրականում պատկանում են մեկ այլ երիտասարդի՝ Զաք Ուոլքեր անունով, որը ապրել է Բամփիի և նրա ընտանիքի հետ, իսկ հետո դավաճանել է նրան[6]։ Այնուամենայնիվ, 17 տարեկանում միանալով Ջոնսոնի խմբին, Լուկասը շատ լավ դպրոց է անցել։ Սկսելով որպես սովորական «մարտիկ»՝ նա շուտով դարձել է ղեկավարի անձնական վարորդը։ Եվ քանի որ քրեական աշխարհում վարորդը ոչ միայն ղեկին նստած անձ է, այլ նաև ղեկավարի վստահված անձը, Ֆրենկը կարողանում էր մոտիկից հետևել՝ ինչպես են գործերն արվում և բանակցություններ վարվում մաֆիայի վերնախավում։

Հանցավոր գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ղեկավարի մահից հետո Ֆրենկ Լուկասը ձեռնամուխ է եղել Հարլեմի՝ այն ժամանակների հիմնական գործունեությանը՝ հերոինի վաճառքին։ Որպես մանր թմրավաճառ՝ Լուկասը շուտով հասկացել է, որ հաջողության հասնելու համար նա պետք է կոտրի մենաշնորհը, որն այն ժամանակ գտնվում էր Նյու Յորքում իտալական մաֆիայի ձեռքում։ Օկլահոմա նահանգի Սթիուել կատարած իր ուղևորություններից մեկում նա ի վերջո հասել է իր զարմիկին՝ ԱՄՆ բանակի նախկին սերժանտ Լեսլի Աթկինսոնին՝ գյուղացի տղայի Գոլդսբորոյից (Հյուսիսային Կարոլինա), ում քույրը, պարզվեց, ամուսնացած էր Լուկասի զարմիկներից մեկի հետ։ Ավելի ուշ Լուկասը աել է. «Այքը այնտեղ գիտեր ամեն ինչ, բանակի յուրաքանչյուր սևամորթ տղայի՝ սկսած խոհարարից»։

2000 թվականին հրատարակված ամսագրերից մեկին տրված հարցազրույցում Լուկասը պատմել է, թե ինչպես են ինքն ու Լեսլի Աթկինսոնը թմրանյութեր մատակարարում ամերիկացի զինվորների դիակներին.

Մենք կարողացանք դա անել, ամեն ինչ կարգին է… Ո՞վ է նայելու մահացած զինվորի դագաղին… Մենք պատրաստեցինք կառավարական դագաղների 28 կրկնօրինակ… միայն մենք ուղղեցինք դրանք. մենք պատրաստեցինք կրկնակի հատակով, բավականաչափ մեծ, որպեսզի բեռնեն 6, գուցե 8 կիլոգրամ…Դա պետք է լավ թաքցված լիներ։ Չպետք է թույլ տային, որ այդ աղբը սահի այնտեղ։ Այքը շատ խելացի էր, ուստի նա համոզվեց, որ մենք օգտագործենք գեր տղաների դագաղները։ Նա դրանք (թմրանյութերը) չի դրել նիհար տղաների դագաղների մեջ…[5]

Այնուամենայնիվ, Աթկինսոնն ասել է, որ իրենք թմրանյութ են մատակարարում կահույքի մեջ, այլ ոչ դագաղների[7]։ Ինչ մեթոդ էլ որ օգտագործեին, փաստն այն է, որ Լուկասը թմրանյութ էր տեղափոխում ԱՄՆ Ասիայից։ Նրա խոսքով՝ ինքը օրական մեկ միլիոն դոլար է «վաստակել»՝ Հարլեմի 116-րդ փողոցում թմրանյութ վաճառելով։ Դաշնային դատավոր Սթերլինգ Ջոնսոնը, որը այդ ժամանակ Նյու Յորքի՝ թմրանյութերի դեմ պայքարի հատուկ դատախազն էր, Լուկասի սխեման նկարագրել է որպես «թմրանյութերի մաքսանենգության միջազգային ամենասարսափելի խմբավորումներից մեկը»։ Ֆրենկ Լուկասը նորարար է, որը իր կապերը ձեռք է բերել ԱՄՆ-ից դուրս, իսկ հետո թմրանյութ է վաճառել իր փողոցում։ Նա կապեր ուներ սիցիլիական և մեքսիկական խմբավորումների հետ՝ հսկայական մենաշնորհ ունենալով Մանհեթենի հերոինի շուկայում։ Հարցազրույցներից մեկում Լուկասն ասել է․ «Ես ցանկանում էի լինել հարուստ։ Ես ուզում էի լինել այնքան հարուստ, որքան Դոնալդ Թրամփը, և Աստված օգնեց ինձ, ես դա արեցի»։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի հունվարին 10 DEA գործակալներից և Նյու Յորքի՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 10 ոստիկաններից կազմված աշխատանքային խումբը ներխուժել է Լուկասի տուն՝ Նյու Ջերսիի Թեանեկ քաղաքում։ Նրա տանը գտել են 584 683 ԱՄՆ դոլար։ Ավելի ուշ նա դաշնային դատարանում դատապարտվել է թմրանյութերի մաքսանենգության համար։ Հաջորդ տարի նա դատապարտվել է 70 տարվա ազատազրկման։ Այնուհետև Լուկասը ապացույցներ է ներկայացրել, որոնք հանգեցրին թմրանյութերի հետ կապված հարյուրից ավելի ձերբակալությունների։ Իր անվտանգության համար 1977թվականինին Լուկասը և նրա ընտանիքը ընդգրկվել են Վկաների պաշտպանության ծրագրի ներքո[8]։ 1981 թվականին, 5 տարի բանտարկությունից հետո, նրա 40 տարվա դաշնային պատիժը և 30 տարվա նահանգային պատիժը կրճատվել են, և նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 1983 թվականին։ 1984 թվականին նա բռնվել և դատապարտվել է մեկ ունցիա հերոինի և 13000 դոլարի մեկ կիլոգրամ կոկաինի հետ փոխանակելու փորձի մեջ։ Նա կրկին դատապարտվեց, այժմ արդեն 7 տարի։ Ֆրենկ Լուկասը բանտից ազատ է արձակվել 1991 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Frank Lucas, the drug lord who inspired American Gangster, dies aged 88 // The GuardianUK: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  2. «Frank Lucas, 'American Gangster' Drug Kingpin, Dead at 88». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  3. «Беседа Ники Барнса и Френка Лукаса». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Is 'American Gangster' really all that 'true'?
  5. 5,0 5,1 «The return of Superfly». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  6. Mayme Hatcher Johnson. Harlem Godfather: The Rap on my Husband, Ellsworth «Bumpy» Johnson (when ed.). Oshun Publishing Company, Inc.; First edition (February 29, 2008). p. 248.
  7. «Is 'American Gangster' really all that 'true'?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  8. «Franck Lucas Criminal career». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.