Ֆրեդերիկ Վեսելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Վեսելի
Frédéric Veseli
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալբանիա Ալբանիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Մականուն Ֆրեդի
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Ռենան, Վո, Շվեյցարիա
Հասակ 183 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեյցարիա Լուգանո
Համար 13
Պատանեկան կարիերա
2005-2008 Շվեյցարիա Լոզաննա-Սպորտ
2008-2010 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2013-2015 Անգլիա Իպսվիչ Թաուն 0 (0)
2014  Անգլիա Բերի 18 (0)
2014  Անգլիա Պորտ Վեյլ 15 (0)
2015 Անգլիա Պորտ Վեյլ 22 (1)
2015-այժմ Շվեյցարիա Լուգանո 33 (0)
Ազգային հավաքական
2007 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 15) 4 (0)
2007-2008 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 16) 8 (0)
2008-2009 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 17) 6 (0)
2009-2010 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 18) 12 (0)
2010-2011 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 19) 9 (0)
2011-2012 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 20) 7 (1)
2012 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 21) 1 (0)
2015-այժմ Ալբանիա Ալբանիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրեդելիկ Վեսելի (ալբ․՝ Frédéric Veseli, նոյեմբերի 20, 1992(1992-11-20)[1][2], Renens, Ouest Lausannois District, Վո, Շվեյցարիա), ալբանացի ֆուտբոլիստ, շվեյցարական «Լուգանո» ակումբի և Ալբանիայի հավաքականի պաշտպան։ Ծնվել է Ռենան քաղաքում, հանդես է եկել շվեյցարական «Ռենան» և «Լոզաննա-Սպորտ» ակումբներում։ 2008 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», ավելի ուշ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» և «Իպսվիչ Թաուն», սակայն չի ընդգրկվել այդ ակումբների հիմնական կազմերում։ 2013/14 միցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով սկսել է խաղալ «Բերի» ակումբում, իսկ 2014/15 մրցաշրջանի սկզբում վարձավճարով տեղափոխվել է «Պորտ Վեյլ»։ 2015 թվականի հուլիսից շվեյցարական Սուպերլիգայի «Լուգանո» ակումբի հիմնական խաղացող է։

Ֆրեդերիկ Վեսելին Շվեյցարայի ազգային հավաքականում հանդես է եկել գրեթե բոլոր մակարդակներում։ 2009 թվականին որպես թիմի ավագ մասնակցել է մինչև 17 տարեկանների առաջնությանը, որն ավարտվել է շվեյցարացիների հաղթանակով։ Վեսելին հրաժարվել է խաղալ Կոսովոյի հավաքականում, իսկ 2015 թվականի նոյեմբերին ընդունել է Ալբանիայի հավաքականում խաղալու առաջարկը։ 2016 թվականի մայիսի 31-ին Վեսելին ընդգրկվել է հավաքականի կազմում, որ պիտի մասնակցեր 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ֆուտբոլային կարիերան Վեսելին սկսել է «Ռենան» ակումբում։ 2005 թվականին տեղափոխվել է «Լոզաննա Սպորտ» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2008 թվականը, երբ տեղափոխվել է Անգլիա և ընդունվել «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիա։ 4 մրցաշրջանների ընթացքում նա խաղացել է ակումբի պահեստային կազմում։ 2010 թվականի սեպտեմբերի 22-ին Ռոբերտո Մանչինին Վեսելիին ընդգրկել է Ֆուտբոլային լիգայի գավաթի 3-րդ փուլի շրջանակներում «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի դեմ խաղին մասնակցության հայտում[4]։ 2011/2012 մրցաշրջանում Վեսելին ակումբի կազմում հայտագրվել է մասնակցելու World Football Challenge-ին, սակայն մասնակցել է միայն մեքսիկական «Ամերիկա» ակումբի դեմ խաղին[5][6][7]։

2012 թվականի հունվարի 31-ին՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրը, Վեսելին՝ որպես ազատ գործակալ, տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»[8][9]՝ բացատրելով դա նրանով, որ այնտեղ ավելի մեծ շանս ունի ընդգրկվելու հիմնական կազմում[10], սակայն 2013 թվականի հուլիսին պայմանագրի ժամկետը լրացել է, և ակումբը հրաժարվել է խաղացողից[11]։

«Իպսվիչ Թաուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին Վեսելին տեղափոխվել է Չեմպիոնշիփի «Իպսվիչ Թաուն» ակումբ՝ ստորագրելով 2 տարվա պայմանագիր[12]։ Օգոստոսի 6-ին նա ակումբի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Բլոդհոլ Ուեյ» մարզադաշտում՝ մասնակցելով Ֆուտբուլային լիգայի գավաթի շրջանակններում անցկացվող «Սթիվենիջ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվեց «Իպսվիչ Թաունի» պարտությամբ 2:0 հաշվով[13]։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին Վեսելին վարձավճարով մեկ ամսով տեղափոխվել է երկրորդ Ֆուտբոլային լիգայի «Բերի» ակումբ[14], սակայն այնտեղ մնացել է 93 օր, մինչ «Գիգ Լեյն» մարզադաշտի վերանորոգման ավարտը։ Նա ակումբի կազմում մասնակցել է 18 խաղի և օգնել է թիմին գրավել 11-րդ տեղը։ Ակումբի մարզիչ Դևիդ Ֆլիթքրոֆթը Վեսելիին Պաբլո Միլսի ու Ջեյմս Մաքնալթիի հետ ընդգրկել է պաշտպանական եռյակում։ Վեսելիի մասնակցած 18 խաղերից 10-ում «Բերիի» դարպասը մնացել է աննվաճ[15]։

«Պորտ Վեյլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Վեսելին վարձավճարի մասին համաձայնություն է կնքել Առաջին Ֆուտբոլային լիգայի «Պորտ Վեյլ» ակումբի հետ 2014/2015 միցաշրջանի առաջին կեսի վերաբերյալ։ Ակումբի մարզիչ Միքի Ադամսը Վեսելիին դրել է աջ պաշտպան Ադամ Յեյտսի փոխարեն[15][16]։ Սակայն սեպտեմբերին նա ստացել է կողերի կոտրվածք և բաց է թողել 2 շաբաթ[17]՝ հիմնական կազմ վերադառնալով նոյեմբերի 15-ին «Ռոչդեյլի» դեմ խաղում, որ տեղի է ունեցել «Վեյլ Պարկ» մարզադաշտում և ավարտվել է «Պորտ Վեյլի» հաղթանակով 0:1 հաշվով[18]։ Մեկ շաբաթ անց նրանք հաղթեցին նաև «Միլթոն Քինս Դունսի» դեմ խաղում, իսկ Վեսելին դարձավ հանդիպման լավագույն խաղացող[19]։

2015 թվականի հունվարի 7-ին ալբանացին վերջնականապես տեղափոխվեց «Պորտ Վեյլ»[20]։ Փետրվարի 21-ին Վեսելին խփեց իր ակումբային կարիերայի առաջին գոլը՝ տնային խաղում գրավելով «Դոնկաստեր Ռովերսի» դարպասը մոտավորապես 27 մետրից (խաղն ավարտվեց «Պորտ Վեյլի» հաղթանակով 3:0 հաշվով)[21], և այդ գոլի շնորհիվ ընդգրկվեց շաբաթվա խորհրդանշական հավաքականում[22]։

«Լուգանո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսին Վեսելին որոշեց չերկարացնել պայմանագիրը անգլիական ակումբի հետ և մեկ տարվա պայմանագիր կնքեց շվեյցարական Սուպերլիգայի «Լուգանու» ակումբի հետ[23]։ Նա մասնակցեց առաջնության 36 խաղերից 33-ին, և թիմը մեկ միավորով առաջ անցավ Սուպերլիգայից դուրս մնացած «Ցյուրիխ» ակումբից։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսելին Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2009 թվականի առաջնությանը և հասել մինչև եզրափակիչ (առաջնությունն անցկացվել է Գերմանիայում)։ 2009 թվականի հոկտեմբերին նա ակումբի հետ մասնակցել է աշխարհի՝ մինչև 17 տարեկանների առաջնությանը, որ անցկացվել է Նիգերիայում. Վեսելին մասնակցել է 6 խաղի և եղել է թիմի ավագը։ Եզրափակիչ խաղում ակումբը 1:0 հաշվով հաղթել է առաջնության տերերին[24]։

Վեսելին, ունենալով շվեյցարական քաղաքացիություն, հրաժարվել է խաղալ Շվեյցարիայի հավաքականում՝ հայտարարաելով, որ կցանկանար խաղալ Ալբանիայի՝ իր պատմական հայրենիքի հավաքականում[25]։ Մի քանի անգամ նրան առաջարկել են խաղալ Կոսովոյի հավաքականում (այդ մասին նրան խնդրել է անձամբ հավաքականի մարզիչ Ալբերտ Բունյակին), սակայն Վեսելին հայտարարել է, որ ոչ մի կապ չունի Կոսովոյի հետ։ 2015 թվականի նոյեմբերի 7-ին Վեսելին Ալբանիայի հավաքական մարզիչ Ջանի Դե Բիազի կողմից կանչվել է մասնակցելու Կոսովոյի և Վրաստանի հավաքականների դեմ ընկերական խաղերին[26]։ Ալբանիայի հավաքականի կազմում Վեսելին առաջին անգամ խաղացել է Կոսովոյի հավաքականի դեմ խաղում (դուրս է եկել փոխարինման)[27]։ 2016 թվականի մայիսի 31-ին Ջանի Դե Բյազին Վեսելիին ընդգրկել է Եվրոպայի առաջնության մասնակիցների հայտագրում[28]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Միքի Ադամսը հարցազրույցի ժամանակ ասել է, թե Վեսելին արագ խաղացող է, որ ունի բավական փորձ[29]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ
Մրցաշրջան Ակումբ Դիվիզիոն Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ առաջ. Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2010/2011[30] Մանչեսթեր Սիթի Անգլիայի Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2011/2012[31] Անգլիայի Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0 0 0
2011/2012[31] Մանչեսթեր Յունայթեդ Անգլիայի Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2012/2013[32] Անգլիայի Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0 0 0
2013/2014[33] Իպսվիչ Թաուն Չեմպիոնշիպ 0 0 0 0 1 0 0 0 1 0
2013/2014[33] Բերի (վարձավճար) Երկրորդ Ֆուտբոլային լիգա 18 0 0 0 0 0 0 0 18 0
2014/2015[34] Իպսվիչ Թաուն Չեմպիոնշիպ 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 1 0 0 0 1 0
2014/2015[34] Պորտ Վեյլ Առաջին Ֆուտբոլային լիգա 37 1 0 0 1 0 0 0 38 1
2015/2016[35] Լուգանո Շվեյցարական Սուպերլիգա 33 0 5 0 0 0 0 0 38 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 88 1 5 0 2 0 0 0 95 1

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Վեսելիի խաղերն ու գոլերը Ալբանիայի հավաքականի կազմում[36]
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 13 նոյեմբերի, 2015 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա Կոսովո Կոսովո 2:2 Ընկերական խաղ
2 16 նոյեմբերի, 2015 Քեմալ Ստաֆա, Տիրանա Վրաստան Վրաստան 2:2 Ընկերական խաղ
3 29 մարտի, 2016 Ժոզի Բարտել, Լյուքսեմբուրգ (քաղաք) Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 2:0 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ[36]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի հավաքական (մինչև 17)
  • Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության հաղթող - 2009[37]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Джанни Де Бьязи огласил заявку сборной Албании на Евро-2016» (ռուսերեն). ФНК. 31 мая 2016 23:34:56. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  4. «Baggies pile pressure on Mancini» (անգլերեն). ESPN. 22 сентября 2010. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.(չաշխատող հղում)
  5. «Match Center. Club America vs. Manchester City stats» (անգլերեն). MLS Soccer. 16 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Match Center. Vancouver Whitecaps vs. Manchester City stats» (անգլերեն). MLS Soccer. 18 հուլիսի, 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Match Center. LA Galaxy vs. Manchester City stats» (անգլերեն). MLS Soccer. 24 հուլիսի, 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  8. Tuck, James (31 января 2012). «Reds swoop for Veseli». ManUtd.com (անգլերեն). Manchester United. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  9. «Man Utd sign Manchester City defender Frederic Veseli». BBC Sport (անգլերեն). 31 января 2012. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  10. «City have the wrong priorities! New United defender Veseli hits out after crossing divide». Daily Mail (անգլերեն). 1 փետրվարի, 2012. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  11. McKeegan, Alice (7 հունիսի, 2013). «Veseli heads list of released United players». Manchester Evening News (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  12. «Ipswich Town sign ex-Manchester United defender Frederic Veseli». BBC Sport (անգլերեն). British Broadcasting Corporation. 19 июля 2013. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  13. «Stevenage v Ipswich». BBC Sport (անգլերեն). British Broadcasting Corporation. 6 августа 2013. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  14. «Bury sign Burke and Veseli as Brian Jensen extends contract». BBC Sport (անգլերեն). British Broadcasting Corporation. 31 декабря 2013. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  15. 15,0 15,1 «It's good up north duck, says new boy Frederic Veseli». The Sentinel (անգլերեն). 30 հուլիսի, 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  16. «Ipswich defender Frederic Veseli signs on loan». BBC Sport (անգլերեն). 29 июля 2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  17. «Freddie Veseli and Achille Campion injury latest». The Sentinel (անգլերեն). 24 сентября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  18. Baggaley, Mike (15 ноября 2014). «Rob Page hails Chris Robertson and Freddie Veseli». The Sentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  19. Baggaley, Mike (23 ноября 2014). «Why this defender was Mike Baggaley's star man against MK Dons». The Sentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  20. Smith, Pete (7 января 2015). «Freddie Veseli signing confirmed». The Sentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  21. «Port Vale 3- 0 Doncaster Rovers». BBC Sport (անգլերեն). 21 февраля 2015. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  22. Baggaley, Mike (24 февраля 2015). «Freddie Veseli's stunner wins him spot in Football League team of week - video». The Sentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  23. Baggaley, Michael (10 июля 2015). «Freddie Veseli joins FC Lugano». The Sentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  24. «Switzerland - Nigeria» (անգլերեն). FIFA. 15 ноября 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  25. «Veseli: I gatshëm të luaj për Shqipërinë (in English: Veseli: Ready to play for Albania)» (անգլերեն). Albeu. 15 мая 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  26. «Ekskluzive, refuzoi Kosovën katër herë, Veseli i bashkohet Shqipërisë» (ալբաներեն). Telegrafi. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.(չաշխատող հղում)
  27. «Talenti Veseli debuton për kuqezinjtë në ndeshjen ndaj Kosovës» (ալբաներեն). Syri. 9 ноября 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  28. «De Biasi names 23-man Albania squad for Euro 2016». Yahoo Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  29. «Introducing Frederic Veseli — Port Vale sign former Manchester United and Manchester City starlet». The Sentinel (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  30. «Games played by Frédéric Veseli in 2010/2011». Soccerbase (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  31. 31,0 31,1 «Games played by Frédéric Veseli in 2011/2012». Soccerbase (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  32. «Games played by Frédéric Veseli in 2012/2013». Soccerbase (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  33. 33,0 33,1 «Games played by Frédéric Veseli in 2013/2014». Soccerbase (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  34. 34,0 34,1 «Games played by Frédéric Veseli in 2014/2015». Soccerbase (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  35. Ֆրեդերիկ Վեսելիի էջը soccerway.com կայքում (անգլ.)
  36. 36,0 36,1 Ֆրեդերիկ Վեսելիի էջը eu-football.info կայքում (անգլ.)
  37. FIFA U-17 World Cup Nigeria 2009. List of Players Արխիվացված 2009-11-23 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]