Ֆրանտիշեկ Պլանիչկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆրանտիշեկ Պլանիչկա
Frantisek planicka x gianpiero combi.jpg
Քաղաքացիությունը Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա և Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1904(1904-06-02)[1]
Ծննդավայր Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 20, 1996(1996-07-20) (92 տարեկանում)
Մահվան վայր Պրահա, Չեխիա
Հասակ 179 սանտիմետր

Ֆրանտիշեկ Պլանիչկա (չեխ․՝ František Plánička, (հունիսի 2, 1904(1904-06-02)[1], Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 20, 1996(1996-07-20), Պրահա, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, դարպասապահ, չեխական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Իր կարիերայի մեծ մասն անց է կացրել Պրագայի «Սլավիա Պրահա|Սլավիա» ակումբում։ 8 անգամ դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն, մեկ անգամ՝ Միտրոպի գավաթակիր։ 1934 և 1938 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ եղել է Չեխոսլովակիայի հավաքականի թիմի ավագը։ Մի քանի մարզական հրատարակչություններ նրան ճանաչել են ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[2][3], իսկ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան նրան դասել է XX դարի աշխարհի լավագույն դարպասապահների 9-րդ հորիզոնականին[4][5]։

Ֆրանտիշեկ Պլանիչկան եղել է այն ֆուտբոլիստւ, որը կոտրված ձեռքով շարունակել է խաղը 1938 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, Բրազիլիայի հավաքականի հետ քառորդ եզրափակչում՝ բաց չթողնելով այդքանից հետո գոլ։ Այդ միջադեպից հետո նա դասվել է ֆուտբոլի լեգենդների շարքին։ Պլանիչկան երբեք այնպիսի կոպիտ խաղ չի խաղացել, որ նրան հեռացնեն դաշտից։ 1984 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստացել է միջազգային մրցանակ՝ ազնիվ խաղի համար[6]։ 1994 թվակսանին ազնիվ խաղի համար մրցանակ ստսացել է նաև իր երկրի կողմից։

11 մետրանոց հարվածների ժամանակ Պլանիչկան երբեմն գլխից հանել է գլխարկը և այն ջղայնացած նետել դարպասի որևէ անկյուն։ Գրեթե միշտ հակառակորդը իրականացրել է հարվածը գլխարկի ուղղությամբ, և Պլանիչկան պատրաստ էր դրան և հաճախ հետ է մղել այդ հարվածները[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանիչկան ծնվել է Պրագայում։ Իր ֆուտբոլային կարիերայի և կյանքի մեծ մասն անց է կացրել Պրագայում։ Մարզական կարիերան սկսել է «Սլովան Պրագա VII» «Յունիոն VII» «Հին քաղաքներ ՄԱ Օլիմպիա», «Բուբենեց ՄԱ» ակումբներում։ 1923-1929 թվականներն հանդես է եկել Պրագայի «Սլավիա» ակումբում, որտեղ անց է կացրել 969 խաղ, որից 742-ում եղել է թիմի ավագ[8]։ Թեև նա բարձրահասակ չէր (173 սմ),[9], սակայն կարողանում էր գեղեցիկ ցատկերով կասեցնել հակառակորդի հարվածները, նրա մականունը «պրագյան կատու» էր[10]։

Չեմպիոնի առաջին տիտղոսը Ֆրանտիշեկը նվաճել է 1925 թվականին, դա «Սլավիայի» պատմության հաղթանակների սկիզբն էր։ Դրանից հետո նրա թիմը 7 անգամ դարձավ երկրի չեմպիոն։ 1932 թվականին Միտրոպի գավաթի մեկ քառորդ եզրափակչի պատասխան խաղի ժամանակ «Սլավիան» մրցում էր «Յուվենթուսի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 4-0 հօգուտ «Սլավիային», իսկ պատասխան խաղի ժամանակ «Յուվենթուսը» հաղթում էր 2-0 հաշվով, և երբ «Սլավիայի» ֆուտբոլիստները սկսեցին ժամանակի շահելով շարունակել խաղը, «Յուվենթուսի» երկրպագուները քարեր նետեցին դաշտ, որոնցից մեկից Պլանիչկան լուրջ վնասվածք ստացավ։ «Սլավիան» լքեց մարզադաշտը, ինչի պատճառով հեռացվեց մրցաշարից[11]։

«Սլավիան» հաղթել է 6 Բոհեմիայի ֆուտբոլային միության առաջնության գավաթ՝ 1926, 1927, 1928, 1930, 1932, և 1935 թվականներին։ Իսկ 1938 թվականին նրա ակումբը նվաճել է Միտրոպի գավաթը։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

1926-1938 թվականներն ընկած ժամանակահատվածում Պլանիչկան 74 խաղում հսկել է Չեխոսլովակիայի հավաքականի դարպասը[12]։ Միայն 1965 թվականին այդ արդյունք գերազանցեց հավաքականի ձախ պաշտպան Լադիսլավ Նովակը (75 խաղ)[13]։ Պլանիչկան հավաքականի 37 խաղերում եղել է թիմի ավագ[14]։ Հավաքականում առաջին հանդիպումն անց է կացրել 1926 թվականի հունվարի 17-ին, Իտալիայի հավաքականի հետ, որի ժամանակ չեխերը տանուլ են տվել խաղը 1:3 հաշվով։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Պլանիչկան եղել է թիմի ավագը։ Ռումինիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հավաքականներին հաղթելուց հետո Չեխոսլովակիայի հավաքականը հայտվում է եզրափակչում, որտեղ հանդիպում է Իտալիայի հավաքականի հետ։ Իտալիայի հավաքականի թիմի ավագը եղել է մեկ այլ հանրահայտ դարպասապաը՝ Ջանպերո Կոմբին։ Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսում բացել են չեխերը, բայց շուտով Ռայմունդո Օրսին հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո լրացուցիչ ժամանակահատվածում Անջելո Սկյավիոն հաղթանակ է բերել իտալացիներին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանտիշեկ Պլանիչկան եղել է Չեխոսլովակիայի հավաքականի ավագը։ Նրա թիմն առաջին խաղի լրացուցիչ ժամանակահատվածում 3 անպատասխան գնդակ է ուղարկում Նիդեռլանդների հավաքականի դարպասը և հասնում առավելության։ Մրցաշարի երկրորդ տուրում, հուլիսի 12-ին Բորդոյում չեխերը մրցել են Բրազիլիայի հավաքականի հետ։ Այդ հանդիպումը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ է մտել որպես ամենակոպիտ խաղերից մեկը և ստացել է «Բորդոյի ճակատամարտ» անունը[15]․ երկու բրազիլացի և մեկ չեխ ֆուտբոլիստ հեռացվել են խաղադաշտից, երկու թիմերից ֆուտբոլիստներ ստացել են լուրջ վնասվածքներ, չեխ հարձակվող Օլդրժիխ Նեեդլընի ոտքը ջարդվել էր 1-1 հաշվի ժամանակ, Պլանիչկայի ձեռքը ջարդվել էր բրազիլացի հարձակվող ժոզե Պերասիոյի հետ բախումից, որն ուզում էր գրավել դարպասը[16]։ Պլանիչկան շարունակել է ջարդված ձեռքով խաղը և պահել դարպասն անառիկ[2][17]։ Կրկնախաղը տեղի է ունեցել երկու օր անց՝ առանց Պլանիչկայի, Նեեդլընի, Անտոնինա Պուչայի, և չեխերը տանուլ են տվել խաղը 2:1 հաշվով ու դուրս մնացել հետագա պայքարը շարունակելու իրավունքից։ Բրազիլիայի հավաքականի հետ անցկացրած խաղը վերջին էր Պլանիչկայի համար հավաքականում։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանտիշեկ Պլանիչկան մահացել է 1996 թվականին, Պրագայում։ Մինչ իր մահը նա 1934 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած միակ կենդանի ֆուտբոլիստն էր։ Չեխիայի հավաքականի այդ ժամանակաշրջանի կիսապաշտպան Կարել Պոբորսկին Ֆրանտիշեկ Պլանիչկայի հուղարավորությանը պատճառով հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու գործընթացը, որը պետք է տեղի ունենար նույն օրը[18]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխոսլովակիայի առաջնության հաղթող (1925, 1928-29, 1929-30, 1930-31, 1932-33, 1933-34, 1934-35, 1936-37)
  • Միտրոպի գավաթակիր (1938)
  • Բոհեմիայի ֆուտբոլային միության առաջնության գավաթակիր (1926, 1927, 1928, 1930, 1932, 1935)
  • 1934 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մրցանակ «Ազնիվ խաղի» համար (1985)
  • Չեխական մրցանակ «Ազնիվ խաղի» համար (1994)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Зал славы чемпионатов мира журнала Sports Illustrated — Франтишек Планичка — sportsillustrated.cnn.com — CNN/Sports Illustrated, 2003.
  3. Источник: England Football Online
  4. IFFHS' Century Elections — www.rsssf.com — Карел Стоккерманс, RSSSF.
  5. Лучший вратарь столетия — www.iffhs.de — МФФИиС. Проверено 29 октября 2006.
  6. «Legenda československého fotbalu František Plánička | Radio Praha»։ Radio Praha (չեխերեն)։ Վերցված է 2018-09-23 
  7. В. И. Малов. Сто великих футболистов. Вече, 2012. ISBN 978-5-9533-4413-5
  8. ««Пражский Кот» Франтишек Планичка (+ВИДЕО)»։ sport-olymp.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-26 
  9. http://www.dofootball.com.ua/index.php?article_id=10953
  10. «Герой дня - Diletant.media»։ diletant.media (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-26 
  11. «Mitropa Cup 1932»։ www.rsssf.com։ Վերցված է 2018-10-01 
  12. «Франтишек Планичка»։ footballchik.ru (ru-ru)։ Վերցված է 2018-10-02 
  13. «Czechoslovakia/Czech Republic - Record International Players»։ www.rsssf.com։ Վերցված է 2018-10-02 
  14. Source: England Football Online
  15. «La Bataille de Bordeaux»։ GQ France (fr-FR)։ Վերցված է 2018-10-06 
  16. Некоторые источники утверждают, что Планичка получил травму в столкновении с Перасио ((գերմ.)[1], (պորտ.) [2]), два бразильских источника (оба (պորտ.)): [3]«Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-06-ին։ Վերցված է 2007-09-06  уверяют, что вратарь ударился о штангу, пытаясь отразить удар бразильца. В некоторых источниках указано, что Планичка помимо руки сломал еще и ключицу, а в некоторых — только ключицу.
  17. «Controversies: Battle of Bordeaux» — hinduonnet.com — Газета The Hindu, Индия, 2002.
  18. kakula։ «2 июня родились... . Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-06