Ֆրանտիշեկ Կրժիժիկ
Jump to navigation
Jump to search
Ֆրանտիշեկ Կրժիժիկ չեխ․՝ František Křižík | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1847[1][2] Plánice, Կլատովիի շրջան[2] |
Մահացել է | հունվարի 22, 1941[1][2] (93 տարեկան) Stádlec, Տաբորի շրջան, Չեխիա[2] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | գյուտարար, ձեռնարկատեր, գիտնական, երկաթուղային ինժեներ և քաղաքական գործիչ |
Պաշտոն(ներ) | Member of the House of Lords (Austria)? |
Ալմա մատեր | Չեխիայի տեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
Պարգևներ | Ֆրանց Իոսիֆի կայսերական ավստրիական շքանշանի ասպետ և Knight of the Order of the Iron Crown? |
František Křižík Վիքիպահեստում |
Կրժիժիկ Ֆրանտիշեկ (չեխ.՝ František Křižík, հուլիսի 8, 1847[1][2], Plánice, Կլատովիի շրջան[2] - հունվարի 22, 1941[1][2], Stádlec, Տաբորի շրջան, Չեխիա[2]), չեխ էլեկտրատեխնիկ, գյուտարար, արդյունաբերող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1873 թ.-ին առաջադրել է երկաթուղային ազդանշանման և բլոկավորման նոր համակարգ, որը 1882 թ.-ին կիրառվել է Սեն-Գոթարդի թունելում (Շվեյցարիա)։ 1880 թ.-ին հայտնագործել է դիֆերենցիալ էլեկտրական աղեղային լամպը (1882 թ.-ին արտոնագրվել է)։ 1881 թ.-ին հիմնադրել է առաջին չեխական էլեկտրատեխնիկական գործարանը Պլզենում, իսկ երկու տարի հետո՝ երկրորդը, Պրահայում։ Կրժիժիկը Չեխոսլովակիայի տերիտորիայում կառուցել է առաջին էլեկտրակայանը (1888 թ.), տրամվայի առաջին փորձնական գիծը Պրահայում (1891 թ.)։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրահայի մետրոպոլիտենի կայարաններից մեկը կոչվում է Կրժիժիկի անունով
- Պլզենում տեղադրված է Կրժիժիկի հուշարձանը
- Կրժիժիկի անունով է կոչվում աստերոիդներից մեկը[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 688)։ ![]() |