Պրահայի մետրոպոլիտեն
| Պրահայի մետրոպոլիտեն չեխ․՝ Pražské metro | |
|---|---|
| Տեսակ | մետրոպոլիտեն |
| Կառավարիչ | Dopravní podnik hlavního města Prahy |
| Երկիր | |
| Քաղաք | Պրահա |
| Բացման տարեթիվ | մայիսի 9, 1974 |
| Գծերի երկարություն | 65,5 կմ[1] |
| Երկաթուղագծի լայնություն | 1435 մմ |
| Կայարանների քանակ | 61[1] |
| Գծերի քանակ | 3[1] |
| Գծեր | Գիծ Ա, Գիծ Բ, Գիծ Ց, Line D? և Technical center TC 3 Radlická? |
| Ուղևորահոսքը մեկ տարում | 589 200 000 (2012)[2] |
| dpp.cz/en/ | |
| 50°05′15″N 14°25′17″E / 50.0875°N 14.421388888°E | |
Պրահայի մետրոպոլիտենը հիմնադրվել է 1974 թ.[3]Պրահայում, Չեխիայում։ Ներկայումս այն ունի երեք գիծ և 61 կայարան։ Նրա ընդհանուր երկարությունը կազմում է 65,5 կմ[1]։ 2012 թվականին մետրոպոլիտենը սպասարկել է 589,2 միլիոն ուղևոր[2], որը ավելին է, քան 2011 թվականին՝ 530,5 միլիոն ուղևոր[4])։ Այսպիսով այս տրանսպորտային համակարգը հինգերորդն է իր տարեկան ուղևորահոսքով Եվրոպայում և աշխարհում ամենաշատ օգտագործվողը մեկ շնչին հասնող ուղևորություններով։
Հիմնական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրահայի մետրոպոլիտենը ունի երեք գիծ և յուրաքանչյուրը ներկայացված է իր գույնով քարտեզի վրա՝ A գիծը (կանաչ), B գիծը (դեղին) և C գիծը (կարմիր)։ Կայարանների թիվը կազմում է 61, որոնցից 3 փոխադրման կայարաններ են։ Նրանք կազմում են 60 կմ երկարություն ունեցող հիմնականում ստորգետնյա ուղիներ։ Մետրոպոլիտենը աշխատում է առավոտվա 4-ից մինչև կեսգիշեր, գնացքների ժամանման ընդմիջումը կազմում է 2-3 րոպե պիկ ժամերին։
Մետրոպոլիտենը շահագործում է Պրահայի հանրային փոխադրումների ընկերությունը (չեխերեն Dopravní podnik hlavního města Prahy a.s.), որը իրականացնում է քաղաքում բոլոր տեսակի ուղեփոխադրումները՝ մետրոպոլիտենը, տրամվայները, ավտոբուսները, ֆունիկուլյորը դեպի Պետրին բլուրը և Պրահայի կենդանաբանական այգու վերելակը։ Սկսած 1993 թվականից այս համակարգը ընդգրկում է երկաթուղու հետ, ավտոբուսների և կայանատեղերի հետ։ Միասին նրանք կազմում են հանրային տրանսպորտի ցանց (Pražská integrovaná doprava—PID)։
Պրահայի մետրոպոլիտենի շատ կայարաններ բավականին մեծ են և ունեն մի քանի մուտք։ Դա կարող է շփոթմունք առաջացնել, հատկապես կենտրոնական մասում, օրինակ՝ Մուստեկում (Můstek) կամ Մուզեումում (Muzeum)։ Նույնիսկ ճիշտ կայարանում ընտրելով սխալ ելքը կարող է հանգեցնել նրան, որ կորցնում եք 5-10 րոպե ոտքով քայլելով։ Հիմնականում կայարաններում կան ցուցանակներ, որոնք օգնում են նրանց, ովքեր չգիտեն չեխերեն։
Համակարգը և կայարանները
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրահայի մետրոպոլիտենի համակարգը կազմում է եռանկյուն, որտեղ երեք գծերը հատվում են երեք կետում՝ կազմելով փոխադրման կայարաններ։ Յուրաքանչյուր փոխադրման կայարան ունի երկու սրահ՝ ամեն մի գծի համար։ Կայարանների տեղադրման խորությունը զգալիորեն տատանվում է։ Ամենախորը կայարանն է Նամեստի Միռուն (Náměstí Míru), 52 մետր խորության վրա։ B գծի մի մասը անցնում է գետնից բարձր ապակեպատ թունելով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 «Company Profile - Dopravní podnik hlavnívo města Prahy». Dopravní podnik hlavnívo města Prahy. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- 1 2 «Annual Report 2012» (PDF). DPP.cz (via: http://www.dpp.cz/en/annual-reports/). Dopravní podnik hlavnívo města Prahy. 2012. էջ 66. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|website= - ↑ «History - Dopravní podnik hlavnívo města Prahy». Dopravní podnik hlavnívo města Prahy. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Annual Report 2011» (PDF). DPP.cz (via: http://www.dpp.cz/en/annual-reports/). Dopravní podnik hlavnívo města Prahy. 2011. էջ 75. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|website=