Ֆրանսուա Ֆրեդերիկ Լեմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսուա Ֆրեդերիկ Լեմո
ֆր.՝ François-Frédéric Lemot
François Lemot croquis portrait.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1771(1771-11-04)[1][2]
ԾննդավայրԼիոն
Մահացել էմայիսի 6, 1827(1827-05-06)[3][4][2] (55 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԵրկերQ3335972? և Statue équestre d'Henri IV?
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Հռոմեական մրցանակ
François-Frédéric Lemot Վիքիպահեստում

Ֆրանսուա Ֆրեդերիկ Լեմո (ֆր.՝ François-Frédéric Lemot, նոյեմբերի 4, 1771(1771-11-04)[1][2], Լիոն - մայիսի 6, 1827(1827-05-06)[3][4][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Ֆրանսուա Լեմոի ուսուցիչը եղել է Կլոդ Դեժուն, այնուհետև Լյուդովիկ 16-րդ թագավորը հովանավորել է և նա ուսումը շարունակել է Հռոմում։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին զորակոչվել է բանակ, իսկ նրա հրամանատարը եղել է Շարլ Պիշեգրյուն։ Բանակից վերադառնալուց հետո ապրել է Ֆրանսիայում և Իտալիայում։ 1795 թվականին, երբ քանդակագործը ստացավ պաշտոնական պատվեր ստեղծելու հսկայական քանդակ, որը բնորոշում էր ֆրանսիացի ազգին, դարձավ նրա համար շրջադարձային։ Ավելի ուշ տարբեր պետական մարմինների համար ստեղծում է մի շարք քանդականեր, դրանցից են՝ Լիկոււրգան, Բրուտան, Նումի Պոմպիլիան, արքա Լոնիդը, Ցիցերոնան և այլն։ Նապոլեոն Բոնապարտի պատվերով նրա համար ստեղծում է Վակհանիկի արձանը։ 1810 թվականին Լեմոն Լուվրում ստեղծում է հսկայական սյունաշարեր, որոնց ռելիեֆի երկարությունը 22, իսկ բարձրությունը 5 մետր, որի համար պարգևատրվում է։ Նաև քանդակագործը զբաղվել է Հենրի 4-րդ արաքայի Պոն Նյոֆ կամրջի վրա գտնվող և Լյուդովիկ 16-րդ արքայի Լիոնի Բելեկուր տարածքում գտնվող քանդակների վերանորոգմամբ։ Ֆրանսուա Ֆրեդերիկ Լեմոի ստեղծագործությունները բնութագրվում են ճշգրիտ գծերով, ստեղծագործական հորինվածքներով և հաստատուն կատարողականությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Base Léonoreministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3