Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն
Ի ծնեիսպ.՝ Francisco Jareño y Alarcón
Ծնվել էհունվարի 24, 1818(1818-01-24)[1]
ԾննդավայրԱլբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 8, 1892(1892-10-08)[1][2] (74 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱշխատավայրEscuela Superior de Arquitectura de Madrid?
Ուշագրավ աշխատանքներCasa de la Moneda?, Ազգային թանգարանների գրադարանի պալատ, Court of Auditors?, Hospital del Niño Jesús?, Սուրբ Իսիդորի ինստիտուտ և Teatro Pérez Galdós?
Պարգևներ
 Francisco Jareño y Alarcón Վիքիպահեստում

Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն (իսպ.՝ Francisco Jareño y Alarcón, հունվարի 24, 1818(1818-01-24)[1], Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա - հոկտեմբերի 8, 1892(1892-10-08)[1][2], Մադրիդ, Իսպանիա), 19-րդ դարի իսպանացի նշանավոր ճարտարապետ, Իսպանիայի Իզաբելա II թագուհու գահակալության օրոք մի շարք ուշագրավ պաշտոնական շենքերի հեղինակ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարենյոն շուրջ 9 տարի եկեղեցական կրթություն է ստացել հոգևոր սեմինարիայում։ 1833 թվականին հեռացել է սեմինարիայից, Մադրիդում ընդունվել Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, 1848 թվականին 30 տարեկան հասակում ավարտել ակադեմիական կարիերան։

Պերես Գալդոս թատրոն
Կոլոմբոսի հրապարակ (Մադրիդ)

Ստանալով կրթաթոշակ՝ Խարենյոն հնարավորություն է ստանում շրջագայելու արտերկրում, չորս տարի ճամփորդում է Եվրոպայի տարբեր երկրներով և քաղաքներով, որտեղ հնարավորություն է ունենում օգտագործելու երկաթը որպես ճարտարապետական տարր։ Հայրենիք վերադառնալով՝ պետության կողմից ստանում է նոր միջոցներ և մեկնում Անգլիա ու Գերմանիա, 1855 թվականին հաստատվում է Մադրիդում, դառնում Ճարտարապետության տեխնիկական դպրոցի արվեստի պատմության պրոֆեսոր։

Խարենյոյի վաղ շրջանի նախագծերից է 1856 թվականի Արանխուեսի կենտրոնական գյուղատնտեսական դպրոցը, որով նա հայտնի է դառնում, այնուհետև համագործակցում է Նիկոմեդես Մենդիվիլի հետ[4]։

1874-1875 թվականներին եղել է Ճարտարապետների դպրոցի տնօրեն, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ակադեմիկոս (1867), Կառլոս III շքանշանակիր ասպետ (1858), Մարիա Վիկոտրիայի քաղաքացիական շքանշան (1872)[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի դրամահատարան (1856 - 1861), գոյատևել է մինչև 1970, այնուհետև այստեղ կառուցվել է Կոլոմբոսի հրապարակը
  • Ազգային թանգարանային, արխիվային և գրադարանային պալատը (1865 - 1868), որտեղ տեղակայված են Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանը և Իսպանիայի ազգային գրադարանը։ Սա համարվում է Խարենյոյի ամենախոշոր գործերից մեկը
  • Սան Իսիդրո ինստիտուտը (1876), (1879 թվականի Ազնվականների հին սեմինարիայի ձևափոխված և վերականգնված շենք)
  • Հին անասնաբուժական գրասենյակը (1877), 1959 թվականից՝ Սերվանտեսի միջնակարգ կրթության դպրոց
  • Կարդինալ Սիսներոսի անվան ինստիտուտ (1877)
  • Իսպանիայի ֆինանսական հաշտարարի դատարան
  • Մանկական հիվադանոց (1879)
  • Իսպանիայի առաջին մանկապարտեզը (1879), որը գտնվում է Դոս դե Մայո (Մայիսի 2) հրապարակի Դաոիս փողոցում

Մադրիդից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արանխուեսի կենտրոնական գյուղատնտեսական դպրոց, 1856)
  • Plaza de toros de Toledo, 1865
  • Teatro Tirso de Molina, այժմ՝ Պերես Գալդոս թատրոն

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Apéndice. Datos biográficos del Académico Excmo. Sr. D. Francisco Jareño y Alarcón", Boletín de la Real Academia de Bellas Artes de San Fernando, t. XVII, 170, 1897, pp. 316–320.
  • LAYUNO ROSAS, Mª Ángeles: "Jareño y Alarcón, Francisco", en AA.VV., Diccionario biográfico español. Madrid. Real Academia de la Historia, 2011, t. XXVII, pp. 699–703.
  • MOLEÓN GAVILANES, Pedro: Proyectos y obras para el Museo del Prado. Fuentes documentales para su historia. Madrid, MEC-MNP, 1996.
  • MOLEÓN GAVILANES, Pedro: El Museo del Prado. Biografía del edificio. Madrid, MNP, 2011.
  • MORALES, José Luis: "Francisco Jareño en los ámbitos del eclecticismo", Cultural Albacete, 2, 1986.
  • NAVASCUÉS PALACIO, Pedro: Arquitectura y arquitectos madrileños del siglo XIX. Madrid, Instituto de Estudios Madrileños, 1973.
  • NAVASCUÉS PALACIO, Pedro: "Arquitectura española (1808-1914)", Summa Artis, XXXV. Madrid, Espasa Calpe, 1993.
  • REPULLÉS y VARGAS, Enrique María: Discurso de ingreso en la Real Academia de Bellas Artes de San Fernando. 24 de mayo de 1896 (incluye semblanza de Francisco Jareño).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Movellán A. V. Jareño y Alarcón, Francisco // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T044446
  2. 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. Ana María Preckler, (2003), Historia del arte universal del los siglos XIX y XX - Volumen 1 - Página 191
  4. Jareño y Alarcón, Francisco
  5. «Bne» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

El arquitecto Francisco Jareño y de Alarcón FRANCISCO JAREÑO DE ALARCÓN Արխիվացված 2016-03-04 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Խարենյո ի Ալարկոն» հոդվածին։