Ֆրանչեսկո Վեչելիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Վեչելիո
իտալ.՝ Francesco Vecellio
Ծնվել էմոտ 1475[1][2][3][…]
ԾննդավայրՊիևե դի Կադորե, Բելունո, Վենետո, Իտալիա
Վախճանվել է1560[3][4][5][…]
Մահվան վայրՊիևե դի Կադորե, Բելունո, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
 Francesco Vecellio Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Վեչելիո (իտալ.՝ Francesco Vecellio, մոտ 1475[1][2][3][…], Պիևե դի Կադորե, Բելունո, Վենետո, Իտալիա - 1560[3][4][5][…], Պիևե դի Կադորե, Բելունո, Վենետո, Իտալիա), իտալական վաղ վերածննդի նկարիչ։

Ավելի հայտնի է որպես Տիցիանի ավագ եղբայր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիներին Ֆրանչեսկոն զինվոր էր։ Որպես նկարիչ նա ակտիվ գործունեություն է ծավալել 1520-1530-ական թվականներին Վենետիկում և հիմնականում Կադորում։ Ոճով նա իր եղբոր համեստ հետևորդն էր։ 1524 թվականին Վեչելիոն նկարել է ժամանակակից Սան Վիտո Կադորե համայնքի եկեղեցիներից մեկի խորանը։ 1530 թվականից նա զբաղվում էր ընտանեկան գործերով, որոնք ընդհատում էին նրա գեղարվեստական գործունեությունը։

1540-ական թվականներին Կանդիդայում ստեղծել է պոլիպտիխ։ Մոտավորապես նույն ժամանակ նա նկարել է Վենետիկի Սան Սալվադոր եկեղեցու երգեհոնի մի մասը։ Իսկ Սան Նիկոլա դի Բարիի եկեղեցու համար նկարել է «Ավետում» կտավը, որն այժմ գտնվում է Վենետիկյան ակադեմիայի պատկերասրահում։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Վեչելյոն հայտնվել է Assassin's Creed: Project Legacy ֆեյսբուքյան խաղում։ Ըստ սյուժեի՝ նա ոչ միայն նկարիչ էր, այլ նաև ասսասիններ եղբայրության անդամ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bryan Michael, Armstrong Walter, Graves Robert Edmund Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical. — Лондон: George Bell and Sons, 1889 — С. 639.
  • Freedberg Sydney J. Painting in Italy, 1500—1600. — Penguin Books, 1993. — С. 345—346. — ISBN 84-376-0153-3.
  • Hope C. La famiglia di Tiziano e la dispersione del suo patrimonio//L’ultimo Tiziano e la sensualità della pittura. — Венеция, 2008. С. 28-41.
  • Tagliaferro G., Aikema B. Le botteghe di Tiziano. — Флоренция, 2009.
  • D’Incà E., Matino G. VI—VII//Regesto per Francesco Vecellio//Studi Tizianeschi. — Флоренция, 2011. — С. 20-46.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Վեչելիո» հոդվածին։