Սուրբ Նիկողայոսի բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոսի բազիլիկ
իտալերեն՝ Basilica di San Nicola
Bari BW 2016-10-19 13-35-11 stitch.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար, տեսարժան վայր, փոքր բազիլիկ և սրբարան
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԲարի
ՀասցեLargo Elia Abate, 13, 70122 Bari BA
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԴոմինիկյան միաբանություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Bari-Bitonto?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար
basilicasannicola.it

Սուրբ Նիկողայոսի բազիլիկ (իտալերեն՝ Basilica di San Nicola), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի Բարի քաղաքում։ Կառուցվել է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու մասունքների պահպանման համար, որոնք այստեղ են բերվել 1087 թվականին, Միրա քաղաքից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1087 թվականի մայիսի 22-ին, երբ Սուրբ Նիկողայոսի մասունքները բերվեցին Բարի քաղաք, տեղի կոմս Ռոջեր I Բորսան և Ուրսոն արքեպիսկոպոսը Հռոմում էին և մասնակցում էին Վիկտոր III պապի թագադրմանը։ Մասունքները տրվեցին բենեդիկտյան վանքի աբբա Իլյային, որպեսզի վերջինս պահպաներ դրանք։ Երբ արքեպիսկոպոսը վերադարձավ և փորձեց տիրել մասունքներին, սկսեցին ժողովրդական խռովություններ։ Իլյան կարողացավ համոզել Ուրսոնին հրաժարվել իր մտադրությունից, իսկ նրան հանձնարարվեց տաճար կառուցել՝ մասունքների պահպանման համար[2]։

Տաճարի կառուցման վայրն ընտրվեց քաղաքի կենտրոնում, որտեղ անցկացվում էին պաշտոնական իրադարձություններ ու արարողություններ։ Հողատարածքը եկեղեցուն նվիրեց կոմս Ռոջեր I Բորսան։ 1089 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ բազիլիկի օծումը, որն իրականացրեց Ուրբանոս II պապը։ Սուրբ Նիկողայոսի մասունքները տեղադրվեցին կրիպտեում[2]։ Կառուցումից հետո եկեղեցին դարձավ խոշոր պատմական իրադարձությունների վայր։

  • 1095 թվականին եկեղեցում Խաչակրաց առաջին արշավանքի կոչով հանդես եկավ Պետրոս Ամյենցին
  • 1098 թվականին բազիլիկում տեղի ունեցավ եկեղեցական ժողով, Ուրբանոս II պապի գլխավորությամբ, որպեսզի Արևմտյան և Արևելյան եկեղեցիները միավորվեին, սակայն հարցը հաջողությամբ չպսակվեց

Շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչև 1105 թվականը։ 1156 թվականին, երբ քաղաքը նվաճեց Վիլհելմ I Չարը, բազիլիկը տուժեց։ 1160 թվականին վերակառուցվեց։

Բազիլիկը եղել է Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի պալատական կապելլան, իսկ Անժուական տոհմի ժամանակ ուներ անձնական մատուռը։ Բավականին մանրամասն նկարագրվում է բազիլիկի կարգավիճակը 17-րդ դարի վերում, Տոլստոյի ճամփորդական գրառումներում։

1799 թվականի ապրիլի 9-ին ֆրանսիական զորքերը կողոպտեցին եկեղեցին[2]։

Խոշոր վերականգնողական աշխատանքներ իրականացվեցին 1928—1956 թվականներին։ Դրանց ժամանակ խորանի տակ հայտնաբերվեց Նիկողայոս Զմյուռնացու մասունքներով լի սարկոֆագ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments Italia — 2012.
  2. 2,0 2,1 2,2 Джерардо Чоффари Базилика святителя Николая в Бари и её историко-художественные сокровища // Сокровища базилики Свт. Николая в Бари = Il tesoro della Basilica di San Nicola di Bari. — Рим: Edindustria, 2005. — С. 25—53. — (каталог выставки, Москва, ГИМ, 22 июня — 28 августа 2005).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]