Ֆյոդոր Շմիտ
| Ֆյոդոր Շմիտ | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 3 (15), 1877[1] կամ մայիսի 15, 1877[1] |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
| Մահացել է | դեկտեմբերի 3, 1937 (60 տարեկան) կամ 1937[3] |
| Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ |
| Մասնագիտություն | արվեստագետ |
| Աշխատատու | Խարկովի ազգային համալսարան |
| Անդամություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ֆյոդոր Իվանովիչ Շմիտ (ռուս.՝ Фёдор Шмит, ի ծնե Ֆեդոր Կարլ Էռնեստ Շմիդտ, մայիսի 3 (15), 1877[1] կամ մայիսի 15, 1877[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 3, 1937 կամ 1937[3], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային բյուզանդագետ, հնագետ, թանգարանագետ, արվեստագետ, արվեստի տեսաբան։ Ուկրաինայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ (1921 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում գտնվող Սուրբ Եկատերինայի անվան գերմանական դասական գիմնազիայում (1886-1894)։
1895 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ։
Աշխատել է Կոստանդնուպոլսի ռուսասական հնագիտական ինստիտուտում (գիտական քարտուղար 1908-1912)[4]։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը (1912)։ 1912 թվականից՝ Խարկովի ազգային համալսարանի պրոֆեսոր, Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության համաուկրաինական կոմիտեի թանգարանային բաժնի վարիչ (1919-1920), 1921 թվականից մինչև 1924 թվականը Կիևում, հնագիտական հանձնաժողովի և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի այլ հաստատությունների նախագահ։ 1924 թվականի վերջից՝ Լենինգրադի պետական համալսարանի պրոֆեսոր և արվեստի պատմության պետական ինստիտուտի տնօրեն։
Գնդակահարվել Է 1937 թվականի դեկտեմբերի 3-ին Տաշքենդում։
Շմիտը Բյուզանդիայի, Բալկանյան երկրների, Մերձավոր Արևելքի և մասնավորապես Կիևյան Ռուսիայի ճարտարապետության և գեղանկարչության ականավոր հետազոտող է։ Փ. Ի. Շմիտը բնօրինակ «արվեստի ցիկլային զարգացման առաջադեմ տեսության» ստեղծողն է[5][6]։
Արվեստի պատմության և տեսության մասին աշխատանքներն են՝ «Արվեստը, նրա հոգեբանությունը, ոճաբանությունը, էվոլյուցիան» (Խարկով, 1919), «Հին ռուս-ուկրաինական արվեստը» (Խարկով, 1919), «Պատմական, ազգագրական արվեստի թանգարան։ Թանգարանային գործի պատմության և տեսության ակնարկ»։ (Խարկով, 1919), «Նկարչության հոգեբանությունը» (Կիև, 1921), «Հին ռուսական արվեստի հուշարձաններ» (1922), «Արվեստը որպես կրթության առարկա» (Կիև, 1923) և այլն։
«Նշումներ ուշ բյուզանդական տաճարի որմնանկարների մասին» հոդվածում (Բյուզանդական ժամանակագիր, թիվ 22։ 1916, էջ 101-102) Ֆ. ի. Շմիտը գրել է, որ պատմաբաններին անհրաժեշտ է «վերականգնել, որքան հնարավոր է, Կիևի հույն պատմաբանների կողմից ջնջված ռուսական պատմության գլուխները»[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ Володимир Іванович Вернадський і Україна. Т. 1, кн. 2: Володимир Іванович Вернадський.
- ↑ Власов В. Г. Маятник Чижевского, или Как история убивает гениев. Добавления к теории прогрессивного циклического развития искусства Ф. И. Шмита Արխիվացված 2018-04-25 Wayback Machine // Электронный научный журнал «Архитектон: известия вузов». — УралГАХА, 2015. — № 49.
- ↑ Власов В. Г. Теория прогрессивного циклического развития искусства // Теория формообразования в изобразительном искусстве: учебник для вузов. — СПб.: Изд-во С-Петерб. ун-та, 2017. — C.193-204.
- ↑ Никольский Н. К. «Повесть временных лет» как источник для истории начального периода русской письменности и культуры. — Л., 1930. — Вып. 1. — 107 с.
- ↑ Федотова П. И. Где находилась Русь Аскольда и Дира? // Свободная мысль, № 3 (1675) 2019. Стр. 59—74.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ковпаненко Н. К истории изучения памятников монументального искусства // Историко-культурное наследие Украины: проблемы исследования и сохранения. — К.: Институт истории Украины НАН Украины, 1998. — С. 326—327, 328, 329, 330—331, 332.
- Ковпаненко Н. Шмит (Шмидт) Федор Иванович // Выдающиеся деятели науки и культуры Киева в историко-краеведческом движении Украины: Биографический справочник. — К.: Институт истории Украины, 2005. — Ч. 2. — С. 300—307.
- Ковпаненко Н. Шмит (Шмидт) Федор Иванович // Энциклопедия истории Украины. — К.: Научная мысль, 2013. — Т. 10. — С.649 — 650.
- Прокофьев В. Н. Художественная критика — история искусства — теория общего художественного процесса: их специфика и проблемы взаимодействия в пределах искусствоведения // Прокофьев В. Н. Об искусстве и искусствознании. — М.: Советский художник, 1985.- С. 284—287.
- Филиппенко Р. И. Ф. И. Шмит — заведующий Музеем изящных искусств и древностей Харьковского университета // Вопросы музеологии. — 2016, № 1 (13) — С. 69-77.
- Филиппенко Р. И. Ф. И. Шмит: первые годы работы в Харькове // Современное общество и власть. – 2018, № 3 (17). – С.11–18.
- Филиппенко Р. И. Ф. И. Шмит - председатель Вольного факультета искусств // Учен. зап. Казан. ун-та. Сер. Гуманит. науки. – 2019. – Т. 161, кн. 2–3. – С. 199–207.
- Шмит Ф. И. Избранное. Искусство: Проблемы теории и истории. Серия Российские пропилеи. — СПб.: Центр гуманитарных инициатив, 2012. — 312 с.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Շմիտ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Մայիսի 15 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1937 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուս բյուզանդագետներ
- Խորհրդային հնագետներ
- Ռուս արվեստագետներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ