Ֆլորի Գատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլորի Գատե
Flory och Elin.jpg
Ծնվել էմարտի 26, 1904(1904-03-26)
ԾննդավայրDomkyrkoförsamlingen in Göteborg, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել էհունվարի 5, 1998(1998-01-05) (93 տարեկանում)
Մահվան վայրBerg parish, Växjö Municipality, Կրունուբերգ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունագարակապան, տեքստիլ նկարչուհի և դիզայներ
Ծնողներհայր՝ James Keiller?

Հիլդա Ֆլորենս (Ֆլորի ) Մարգարետ Գատե (ծննդյամբ` Կեյլլեր, շվեդ.՝ Hilda Florence (Flory) Margaret Gate, մարտի 26, 1904(1904-03-26), Domkyrkoförsamlingen in Göteborg, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն - հունվարի 5, 1998(1998-01-05), Berg parish, Växjö Municipality, Կրունուբերգ, Շվեդիա), շվեդ նկարիչ, ֆերմեր և խաղաղության շարժման մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորի Կեյլլերը ծնվել է 1904 թվականին: Նրա ծնողներն էին` Ջեյմս Կեյլլերը, ով շոտլանդական արմատներ ուներ և նրա կինը՝ Ալիսա Լիոն: Ֆլորիի հայրն ու մայրը մոտ էին արքունական շրջանակներին, իսկ արքա Գուստավ V ամռանը հաճախ էր այցելում նրանց: Ֆլորի մանկությունը անցել է Հալանդում գտնվող հոր ֆերմայում, որտեղից էլ առաջացել է նրա հետաքրքրությունը գյուղատնտեսության նկատմամբ[1]:

Ֆլորին ստացել է գեղարվեստական կրթություն, այդ թվում Փարիզի Սկանդինավյան ակադեմիայում: Վերադառնալով Շվեդիա` նա սովորում է փորագրություն և գեղարվեստական ձևավորում Օրրեֆորսի ապակու գործարանում: 1929 թվականին Ֆլորի Կեյլլերը ամուսնացավ Սիմոն Գատեի հետ, ով աշխատում էր Ապակու գործարանում որպես գեղարվեստական ղեկավար: Ավելի ուշ նա ծանոթացավ Էլին Վագների հետ, ով էքսկուրսիայի շրջանակներում այցելել էր գործարան, և նրանք դարձան մտերիմ ընկերուհիներ[1]:

1930-ական թվականներին Ֆլորին բաժանվեց ամուսնուց և երկու երեխաների հետ տեղափոխվեց Գյոթեբորգ: Բայց նա հողի հետ սեր ուներ և 1939 թվականին նա ֆերմա ձեռք բերեց Կրունուբերգի Լեդյա (Lädja) գյուղում: Այնտեղ տեղափոխվելուց հետո նա նաև հնարավորություն ունեցավ ավելի հաճախ շփվել Էլին Վագների հետ, և 1930-ականներին նրանք միասին շատ էին ճանապարհորդում և ի թիվս այլ վայրերի 1934 թվականին նրանք այցելեցին Լենինգրադ և Մոսկվա: 1935 թվականին Ֆլորի Գատեն մասնակցում է Ստոկհոլմում անցկացվող խաղաղ ցույցին, որը կազմակերպել էր Էլին Վագները: Բացի այդ, նա դարձավ այն պատվիրակության անդամ, որը կոչ էր անում Ստոկհոլմում ընդունված որոշումները ներկայացնել Ազգերի լիգայի քննարկմանը: Ժնևում Էլին Վագները և Ֆլորի Գատեն դարձան աշխարհում կարգ ու կանոն հաստատելու համար պայքարող Կանանց համաշխարհային կազմակերպության (Women’s Organisation for World Order) համահիմնադիրները, իսկ հետագա տարիներին մասնակցեցին այդ կազմակերպության գիտաժողովներին Զալցբուրգում, Բրատիսլավայում և Լյուցեռնում: Բացի այդ, Շվեյցարիայում Ֆլորի Գատեն այցելեց էկոլոգիական գյուղատնտեսության ջատագով Մինա Հոֆստետտերի ագարակ և ոգեշնչվեց նրա գաղափարներից[1]: Վերադառնալով Շվեդիա` Ֆլորինը հրաժարվեց իր սեփական ագարակում քիմիկատներ օգտագործելուց: 1949 թվականին, նրա մոտ հյուրընկալության ընթացքում մահացավ Էլին Վագները: Երկու տարի անց Ֆլորի Գատեն կանանց աշխատանքի տեղավորելու համար Լեդյեում բացեց մանածագործական դպրոց և փոքրիկ տեքստիլ գործարան: 1967 թվականին` 63 տարեկան հասակում, նա դադարեց աշխատել ագարակում, բայց շարունակեց ակտիվ մասնակցություն ունենալ խաղաղապահության գործընթացում և դարձավ Կանայք հանուն խաղաղության և ազատության միջազգային միության անդամ: 1982 թվականին նա հիմնադրեց Ֆլորի Գատե (Flory Gates stiftelse Fred med Jorden) հիմնադրամը, որը նպատակաուղղված էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել էկոլոգիական գյուղատնտեսության վարման մեթոդներից օգտվող կանանց[1]:

1985 թվականին նկարահանվել է «Mötet med Flory» ֆիլմը Ֆլորի Գատեի մասին: 1990 թվականին նա դարձավ Էլին Վագներ ընկերության հիմնադիրներից մեկը և փոխնախագահը և կազմակերպեց դրամահավաք, որը կկարողանա գնել Վագների տունը Lilla Björka-ում: 1994 թվականին նրան շնորհվել է Կրունեբերգ նահանգի (Landstinget Kronobergs läns kulturpris) մրցանակ: Պահպանվել է Ֆլորի Գատեի և Էլին Վագների մտերմության տարիների ընդարձակ նամակագրությունը[1]:

1985 թվականին նկարահանվել է «Mötet med Flory» ֆիլմը Ֆլորի Գատեի մասին: 1990 թվականին նա դարձավ Էլին Վագներ ընկերության հիմնադիրներից մեկը և փոխնախագահը և կազմակերպեց դրամահավաք, որը կկարողանա գնել Վագների տունը Lilla Björka-ում: 1994 թվականին նրան շնորհվել է Կրունեբերգ նահանգի (Landstinget Kronobergs läns kulturpris) մրցանակ: Պահպանվել է Ֆլորի Գատեի և Էլին Վագների մտերմության տարիների ընդարձակ նամակագրությունը[1]:

Ֆլորի Գատեն մահացել է Բերգում 1998 թվականին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]