Սկանդինավյան ակադեմիա
Սկանդինավյան ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1919 |
Լուծարված է | 1935 |
Տնօրեն | Լենա Բյորիեսոն |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզ |
Սկանդինավյան ակադեմիա (ֆր.՝ Académie scandinave, շվեդ.՝ Académie Scandinave Maison Watteau), մասնավոր գեղարվեստի դպրոց Փարիզում, որը գոյություն է ունեցել 1919-1935 թվականներին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն կազմակերպվել է շվեդացի, նորվեգացի և դանիացի նկարիչների կողմից, որոնց թվում էին Լենա Բյորիեսոնը, Օտտե Սկոլդը, Հենրիկ Սորենսենը, Ադամ Ֆիշերը և Պեր Կրոգը, դպրոցի տնօրեն դարձավ Լենա Բյորիեսոնը[2]։ Դպրոցի բացմանը մասնակցել է Սկանդինավյան նկարիչների ասոցիացիայի նախագահ Գուննար Սեդերշյոլդը։
Դպրոցը գտնվում էր Մոնպառնասում Maison Watteau շենքում, rue Jules-Chaplain, Paris (6e) հասցեում, որը 1922 թվականից վարձակալվել էր քանդակագործ Լենա Բյորիեսոնի կողմից սկանդինավյան արվեստի ցուցահանդեսների համար[3]։ Որոշ ժամանակ Սկանդինավյան ակադեմիան գտնվում էր շվեդական Արքայազն Եվգենիայի և Փարիզում Շվեդիայի դեսպան, Շվեդիայի նախկին արտգործնախարար կոմս Ալբերտ Էրենսվարդի հովանավորության ներքո։
Դպրոցի շրջանավարտներից է եղել շվեդ նկարչուհի Սիգնե Բարտը։
Օտտե Սկոլդը և Օկե Պերնբին 1929 թվականին Փարիզից Շվեդիա վերադառնալուց հետո միասին Ստոկհոլմում հիմնադրում են Օտտե Սկոլդի գեղարվեստի դպրոցը (Otte Skölds målarskola), որը հետագայում վերանվանվում է Պերնբիի գեղարվեստի դպրոց (Pernbys målarskola): Լենա Բյորիեսոնը նույնպես վերադառնում է Շվեդիա և Ստոկհոլմում կազմակերպում սեփական քանդակագործական դպրոց (Lena Börjesons skulpturskola):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Maison Watteau i Nationalencykopedin
- ↑ Nordisk Familjebok, Uggle-upplagan, 1926, sp 1136
- ↑ Lena Börjeson
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|