Սիգնե Բարտ
Սիգնե Բարտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 16, 1895[1][2] |
Ծննդավայր | Ուդևալա, Gothenburg and Bohus County, Շվեդիա |
Վախճանվել է | մարտի 15, 1982 (86 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | բնանկար և նատյուրմորտ |
Ուսուցիչ | Անդրե Լոտ |
Աշակերտներ | Եվա Բերգրեն, Kaj Piehl?, Bertil Johnsson? և Q42265554? |
Ամուսին | Ամադե Բարտ |
Սիգնե Բարտ (շվեդ.՝ Signe Barth, ամբողջական անունը՝ Signe Magdalena Barth, ծննդյամբ՝ Pettersson, հունիսի 16, 1895[1][2], Ուդևալա, Gothenburg and Bohus County, Շվեդիա - մարտի 15, 1982, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ նկարչուհի և մանկավարժ[4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիգնե Բարտը ծնվել է 1895 թվականի հունիսի 16-ին, Ուդդեվալլա քաղաքում, կալվածատեր, այնուհետև նահանգապետ Ֆրեդրիկ Պետտերսսոնի և նրա կնոջ Վենդելլա ֆոն Էսսենի (Wendela von Essen) ընտանիքում: Սիգնեն մեծացել է Ուդդեվալլայի Emaus շրջանում: 1914-1917 թվականներին սովորել է Ստոկհոլմում՝ Կարլ Վիլհելմսոնի գեղարվեստի դպրոցում, 1917-1918 թվականներին՝ Ստոկհոլմի ազատ արվեստների թագավորական ակադեմիայում և 1918-1919 թվականներին՝ Կոպենհագենում Էռնստ Գոլդշմիդտի (Ernst Goldschmidt) գեղարվեստի դպրոցում:
1920 թվականին Սիգնե Բարտը մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Անդրե Լոտի մոտ և Սկանդինավյան ակադեմիայում: Նկարչուհին Փարիզում մնացել է մինչև 1936 թվականը, այստեղ ծանոթացել է շվեյցարացի նկարիչ Ամադե Բարտին և 1922 թվականին ամուսնացել նրա հետ: Սակայն շուտով նրա ամուսինը հիվանդացել է տուբերկուլյոզով և 1926 թվականին մահացել: Գտնվելով Փարիզում՝ նկարչուհին հաճախ աշխատել է Շվեդիայում, Բուհուսլենում, որտեղ Չյորն կղզում գտնվող ձկնորսական Կիրկեսունդ գյուղում արվեստանոց է ունեցել: Նա հիմնականում նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ՝ ոգեշնչվելով ֆրանսիացի նկարիչներից: Սինգե Բարտը հաճախ ընդօրինակում էր Սեզանին:
Վերադառնալով Շվեդիա՝ նկարչուհին բացել է իր սեփական գեղարվեստի դպրոցը (Signe Barths målarskola), որը գտնվում էր Ստոկհոլմի Սյոդերմալմ շրջանի Bellmansgatan փողոցում: Դպրոցը գործել է 1940-1959 թվականներին և մեծ հեղինակություն է վայելել. նրա շրջանավարտներից է Էլզա Բյորկ-Լիզելիուսը:
Սինգե Բարտն իր առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպել է Փարիզում՝ Palette Française-ում, 1928 թվականին: Հետագայում նա շարունակել է պարբերաբար ցուցադրվել Շվեդիայում՝ մասնավորապես Galleri Gummeson պատկերասրահում 1932 թվականին և Ստոկհոլմի Konstnärshuset Նկարիչների տանը 1950 թվականին: Նրա ստեղծագործությունները ներկայացված են Շվեդիայի բազմաթիվ թանգարաններում, այդ թվում Շվեդիայի ազգային թանգարանում, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում, Բուրոսի գեղարվեստի թանգարանում (Բուրոսում), Բուհուսլենի թանգարանում (Բուհուսլենում), Կալմարի օկրուգի թանգարանում (Կալմարում) և Յամթլիի էսթերսունդյան թանգարանում:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1982 թվականի մարտի 15-ին Ստոկհոլմում: Թաղված է Ուդդեվալլի քաղաքային գերեզմանատանը՝ Պետտերսսոնների[5] տոհմական դամբարանում:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1984 թվականին Prins Eugéns Waldemarsudde-ում կայացավ Սինգե Բարտի հիշատակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպել էին նրա դպրոցի շրջանավարտները: Բարտի անձնական արխիվը պահվում է Շվեդիայի ազգային թանգարանում[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.sikart.ch/KuenstlerInnen.aspx?id=12681731&lng=en — 2006.
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ SIGNE Magdalena BARTH(շվեդ.)
- ↑ Gravsten #285358(շվեդ.)
- ↑ De enskilda arkiven(շվեդ.)