Լենա Բյորիեսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Բյորիեսոն
Ծնվել էհոկտեմբերի 13, 1879(1879-10-13)[1]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Վախճանվել էապրիլի 14, 1976(1976-04-14)[1] (96 տարեկան)
Մահվան վայրSofia church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[2]
Մասնագիտությունքանդակագործ
ԱշակերտներԵվա Բերգրեն, Edit Agrell?, Kaj Piehl? և Elisa Tigerholm?
ՀայրՋոն Բյորեսոն
 Lena Börjeson Վիքիպահեստում

Լենա Բյորիեսոն (շվեդ.՝ Lena Börjeson, լրիվ անունը` Helena (Lena) Börjeson, հոկտեմբերի 13, 1879(1879-10-13)[1], Կոպենհագեն, Դանիա - ապրիլի 14, 1976(1976-04-14)[1], Sofia church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ քանդակագործ և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1879 թվականի հոկտեմբերի 13-ին, Կոպենհագենում, քանդակագործ Ջոն Բյորիեսոնի ընտանիքում։ Նա ուներ երկու եղբայր` նկարիչ Գուննար Բյորիեսոնը և քանդակագործ Բյորե Բյորիեսոնը։ Նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է հոր մոտ։ Նա ուղեկցում էր հորը 1905-1906 թվականներին Իտալիա կատարված գեղարվեստական ուղևորությունների ընթացքում։

Լենա Բյորիեսոնը ընտանեկան լուսանկարում (կանգնած է կենտրոնում)

1916 թվականին Լենան մեկնեց Փարիզ, որտեղ բացեց Maison Watteau գեղարվեստի պատկերասրահը, այնուհետև դարձավ Սկանդինավյան ակադեմիայի գեղարվեստի դպրոցի տնօրեն։ Ֆրանսիայում նա մնաց մինչև 1939 թվականը, այնուհետև վերադառնալով Շվեդիա, 1940 թվականին հիմնադրեց սեփական քանդակագործական դպրոցը Ստոկհոլմում։ Ուսուցումը կազմակերպվում էր նրա բնակարանում և Fjällgatan 34 հասցեում գտնվող տանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ նույն տան վերին հարկերում էր բնակվում շվեդ ակտիվիստ և քաղաքական գործիչ Աննա Լինդհագենը։

Բյորիեսոնը հիմնականում պատրաստում էր դիմանկարային կիսանդրիներ, արձանիկներ և ժանրային քանդակներ[3]։ Լենա Բյորիեսոնի որոշ աշխատանքներ ներկայացված են Ստոկհոլմում, Շվեդիայի ազգային թանգարանում։

Մահացել է 1976 թվականի ապրիլի 14-ին, Ստոկհոլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Բյորիեսոն» հոդվածին։